Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Լրահոս
Նոր մեթոդներ՝ թմրամիջոցների նոր տեսակների հայտնաբերման համար. ոլորտի հեղինակավոր գիտնականը Հայաստանում է}
Փորձաքննությունների ազգային բյուրոյի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը NEWS.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նոր տեսակների հայտնաբերմանը, դատաքիմիական և տոքսիկոլոգիական բնագավառում կիրառվող նորագույն մեթոդներին, այս առումով Հայաստանի ունեցած փորձին և ոլորտին առնչվող հիմնախնդիրներին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ`news.am
Բյուրոյի դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիան համալրվել է գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրով}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիան միջազգային պահանջներին համապատասխան հագեցվել է նորագույն գերզգայուն անալիտիկ սարքավորումային համալիրով՝ «Agilent Technologies» ընկերության եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆով՝ իր լրակազմով:
Սարքավորումային համալիրն ունի բազմաթիվ տեխնոլոգիական առավելություններ և հետազոտական լայն հնարավորություններ: Մասնավորապես՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) հետազոտությունները հնարավորություն են տալիս հետազոտելի կենսաբանական բոլոր տեսակի նմուշներում (այդ թվում՝ մազ, մեզ, արյուն, եղունգ, թուք, ներքին օրգաններ) սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դեղամիջոցների, թունավոր, խիստ ներգործող նյութերի հայտնաբերմանն ուղղված գերզգայուն հետազոտություններ (նանոգրամների և պիկոգրամների ճշգրտությամբ):
Հետազոտությունների համար մշակվել և ներդրվել են նմուշապատրաստման և հետազոտման օպտիմալացված էֆեկտիվ մեթոդներ՝ բացառելու հետազոտելի նմուշների աղտոտման և սխալանքի բերող որևէ մարդածին կամ այլ գործոնների հավանական ազդեցությունը, ինչպես նաև գնահատելու հետազոտելի բարդ մատրիցային նմուշների (մազ, եղունգի եզրային կտրվածքներ) որևէ, այդ թվում՝ հսկվող նյութեր պարունակող հետքերով արտաքին աղտոտվածության առկայությունը, ինչպես նաև բացառել դրանց ազդեցությունը տվյալ նմուշներում հսկվող նյութերի և դրանց մետաբոլիտների հետազոտության արդյունքների վրա՝ ապահովելով անձի կողմից հսկվող նյութի օգտագործած լինելը հավաստող կամ բացառող արժանահավատ փորձագիտական տվյալներ:
Սարքավորումային համալիրն ունի պարբերաբար թարմացվող տվյալների բազային մշտական հասանելիություն, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ վաղ հայտնաբերել և նույնականացնել հատկապես նոր սերնդի սինթետիկ թմրամիջոցներն ու դրանց մետաբոլիտները:
Իրականացվող հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով, հաշվի առնելով դատափորձագիտական ոլորտի ժամանակակից պահանջներն ու զարգացման միտումները, Կազմակերպությունում «Agilent Technologies» ընկերության և արտերկրից հրավիրված ոլորտի բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների խմբի կողմից անցկացվել է փորձագիտական անձնակազմի ուսուցում և պատրաստում՝ նպատակ ունենալով զարգացնել հետազոտական գործընթացում կիրառվող սարք-սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով ստացվող արդյունքների ճշգրտության և ստույգության վերլուծության կարողությունները:
Իրականացվել են նաև Կազմակերպությունում առկա և նյութագիտական փորձաքնություններում կիրառվող մասս-սպեկտրոմետրով համակցված գազային քրոմատագրաֆիկ սարքավորումային համալիրի գրադարանների համալրման և թարմացման գործընթացներ, որոնք ևս հնարավորություն կտան գազային քրոմատոգրաֆիական մեթոդի կիրառմամբ իրականացնել հսկվող, այդ թվում՝ նոր շրջանառվող նյութերի, սինթետիկ թմրամիջոցների, ինչպես նաև դրանց համարժեք նյութերի (անալոգ) կամ դրանց ածանցյալների բարձր ճշգրտությամբ վաղ հայտնաբերում և նույնականացում:
Սարքավորումային համալիրի հետազոտական հնարավորությունների լիարժեք կիրառման առումով անհրաժեշտ մեթոդաբանության ներդրման ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
Այսպիսով` Փորձաքննությունների ազգային բյուրոյում հաջողվել է ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող դատաքիմիական փորձաքննությունների լաբորատորիա և համալրել մեր երկրում առկա փորձագիտական հնարավորությունները՝ ապահովելով նշանակվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) և նյութագիտական փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատումն ու հավաստի արդյունքների ստացումը՝ ի նպաստ մեր երկրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամոլության դեմ պայքարում դատաքննչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Լուրեր» լրատվականի ամփոփ անդրադարձը Փորձաքննությունների ազգային բյուրոյի 2023թ. ձեռքբերումներին և կառույցի գործունեությանը}
Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագրի կիրակնօրյա գլխավոր թողարկմանն ամփոփ անդրադարձ է կատարվել Փորձաքննությունների ազգային բյուրոյի՝ 2023թ. ձեռքբերումներին և կառույցի գործունեությանը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի պատրաստած ռեպորտաժում:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ տարեսկզբի առաջին ընդլայնված խորհրդակցությունը}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ղեկավար Ա. Հովսեփյանի գլխավորությամբ հունվարի 11-ին տեղի ունեցավ 2024թ. առաջին ընդլայնված խորհրդակցությունը: Խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ներկայացվեցին Կազմակերպության հիմնական ձեռքբերումները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա անելիքները:
Ա. Հովսեփյանը, ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները, նշեց, որ 2023թ. Կազմակերպությունում իրականացվել են աննախադեպ ծավալի, այդ թվում՝ բարդ, համալիր փորձաքննություններ, ձևավորվել են նոր փորձագիտական հնարավորություններ, ընդլայնվել են կատարվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, համալրվել է նյութատեխնիկական և գիտամեթոդական բազան, կազմակերպվել են մի շարք գիտական միջոցառումներ, իրականացվել է արտերկրի գործընկերների հետ փորձի փոխանակում և այլն:
Խորհրդակցության ընթացքում փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվեցին նախորդ ժամանակահատվածներից 2024 թվական փոխանցված ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտները: Փորձաքննությունները հնարավորինս սեղմ և ողջամիտ ժամկետներում իրականացնելու և ավարտելու ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Քննարկվեցին նաև բարդ, ծավալուն փորձաքննությունների իրականացման մեթոդաբանությանն ու դրանց առանձնահատկություններին առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Կազմակերպության ղեկավարի կողմից բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին տրվեցին հստակ հանձնարարականներ՝ բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և առավել լավ արդյունքների հասնելու նպատակով աշխատանքներն առավել ներդաշնակ և արդյունավետ կազմակերելու և իրականացնելու համար։
Նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացումը հնարավորություն է տալիս առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել և համակարգել առկա խնդիրներն ու դժվարությունները, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը: