slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2016

Archive

ՓԱԲ աշխատակիցները մասնակցեցին «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին

Ս/թ հոկտեմբերի 11-ից 13-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեագիտական ասպեկտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների 11 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ՀՀ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ գլխավոր դատախազության, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Փորձաքննությունների ազգային բյուրոյից մասնակցում էին տնօրենի տեղակալա Պատվական Ոսկանյանը և ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը։

Համաժողովի առաջին օրը կրթահամալիրի ակումբում կայացավ միջազգային գիտագործնական համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և ներկաներին հղեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ողջույնի խոսքը և բարեմաղթանքները:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին 18 զեկույց, որոնք հետագայում տեղ կգտնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի 2-րդ համարում:

Ներկայացված թեմատիկ զեկույցներն ընդգրկում էին հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցությանը, կոնֆերանսի մասնակից երկրներում թմրահանցագործության հակազդեցության իրավիճակին և հեռանկարներին, քրեաիրավական աստեկտներին՝ ուղղված մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի դեմ պայքարին, չափանիշներին, որոնցով որոշվում է թմրամոլության դերը անչափահասների և երիտասարդների պաշտպանության հարցում, ինչպես նաև հանրակրթական միջավայրում թմրամոլության ախտորոշմանը և մոնիթորինգին։

Հատուկ պետք է նշել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ակտիվ մասնակցությունը վերը նշված համաժողովին, որի ընթացքում ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը ներկայացրեց զեկույց հետևյալ թեմայով «Բուսական ծխախարնուրդների և դրանցում պարունակվող առավել տարածված սինթետիկ կաննաբինոիդների փորձագիտական հետազոտության մեթոդի կատարելագործումն ու ներդրումը»։ Տվյալ զեկույցը նվիրված է նոր մշակված տեխնոլոգիաների, մեթոդիկաների և ժամանակակից նորագույն սարք-սարքավորումներ կիրառմամբ ծխախարնուրդներում՝ սփայսերում, սինթետիկ կաննաբինոիդների հայտնաբերմանը։

Համաժողովի փակման հանդիսավոր արարողությանն ընթացքում ամփոփվեցին աշխատանքները, hամաժողովի մի շարք ակտիվ մասնակիցներ պարգևատրվեցին դիպլոմներով, այդ թվում՝ Փորձաքննությանների ազգային բյուրոյի աշխատակից Կ.Ղարաջյանը:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում է ծրագիր դատական փորձագետի վերապատրաստման և կատարելագործման ուղղությամբ

Փորձաքննությունների ազգային բյուրոյում (ՓԱԲ) 2005թ-ից սկսած գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում իրականացվում է ծրագիր կապված դատական փորձագետերի (հավակնորդների) վերապատրաստման և կատարելագործման ուղղությամբ։ Հավակնորդը սովորում է, թե ինչ սկզբունքներ, մեթոդներ և մեթոդիկաներ կիրառել փորձաքննություններն իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ուսումնասիրել այդ ոլորտի իրավական կարգավորման արդի հիմնախնդիրները։ Այդ ծրագրի իրականացման համար կազմակերպությունն օգտվել է միջազգային փորձից՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներում գործող գործընթացներից և ԱՄՆ-ի փորձագիտական կառույցներում գործող համակարգերից։

Նշենք, որ փորձագետի պաշտոնը պետական դատափորձագիտական հիմնարկներում կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող և լրացուցիչ հատուկ փորձագիտական մասնագիտացում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: ՓԱԲ–ում իրականացվող այս ծրագրի շրջանակներում հավակնորդը դատական փորձագետի որակավորում ստանալու նպատակով անցնում է վերապատրաստման և կատարելագործման դասընթաց։ Վերպատարաստաման և կատարելագործման մոդելի յուրահատկությունը կայանում է նրանում, որ առաջին փուլում հավակնորդի մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով տրամադրվում է արդեն իսկ կազմակերպությունում կանխավ մշակված և լրամշակված հարցաշարերից (1000-1500 հարց պարունակող) էլեկտրոնային տարբերակով պատահականության սկզբունքով ընտրված մասնագիտական 100 հարց։ Թեստավորման արդյունքում բավարար գնահատական ստանալու դեպքում հավակնորդն անցնում է բանավոր հարցազրույց, որից հետո կազմվում է մասնագիտական թեմաններով հագեցված տեսական և գործնական փուլերից բաղկացած ծրագիր-առաջակ՝ համապատասխան թեմաններով և տևողությամբ: Ինչպես ցույց է տվել դատական փորձագետների վերապատրաստման տարիների փորձը միջինում այն կազմում է 3-6 ամիս, հազվադեպ դեպքերում այն կարող է տևել 9-12 ամիս:

Անկախ վերապատրաստման փորձագիտական ուղղություններից, բոլոր վերապատրաստվողները պարտադիր անցնում են փորձաքննություններ նշանակելու և կատարելու դատաիրավական կարգավորման խնդիրների վերաբերյալ տեսական փուլ։

Վերապատրաստման ավարտից հետո հավակնորդը կրկին հանձնում է թեստ՝ բաղկացած մասնագիտական հարցերից, որից հետո ծրագիր–առաջարկով նշանակված հավակնորդի ղեկավարը հավակնորդի կողմից ներկայացված վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքների մասին հակիրճ նկարագրությամբ կազմած հաշվետվության և թեմատիկ ռեֆերատի հիման վրա ներկայացնում է համապատասխանաբար կարծիք և եզրակացություն, որով առաջնորդվում է հավակնորդի թեկնածությունը որակավորման հանձաժողովին՝ փորձագիտական այս կամ այն մասնագիտության գծով փորձագետի որակավորում (վկայական) շնորհելու նպատակով։

Փաստենք, որ 2005թ-ից մինչ օրս 324 հավակնորդ համապատասխանել են տվյալ համակարգի պահանջներին և ստացել են դատական փորձագետի վկայականներ։

Ինչ վերաբերում է 2016թ.-ին, ապա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում վերապատրաստում/կատարելագործում անցել են թվով 14 հավակնորդ, որոնցից թվով 8-ը 2016թ. հունիս ամսվա դրությամբ արդեն իսկ ավարտել են վերապատրաստման գործընթացը, ներկայացվել են հունիսի 22-ին կայացած որակավորման հանձնաժողովի նիստին և ստացել փորձագետի որոկավորման վկայականներ, իսկ թվով 6 հավակնորդ վերապատրաստման գործընթացը կավարտեն 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում կարևոր է նաև նշել կազմակերպության համագործակցությունը մի շարք ուսումնական հաստատությունների, բուհերի հետ՝ ուսանողների համար իրականացնելով արտադրական պրակտիկա։

Արտադրական պրակտիկայի համար թեմաները ընտրվում են ելնելով ուսանողների մասնագիտական ուղղվածություններից և յուրաքանչյուր խմբի համար կազմվում է դասավանդման հատուկ ծրագիր, ելնելով նրանց մասնագիտական ուղղվածությունից:

Կարևոր է նաև նշել, որ դասընթացներն իրականացվում են բարձրակարգ մասնագետների, գիտնականների և փորձագետների կողմից համապատասխան դիդակտիկ նյութերի (այդ թվում նաև էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված), ժամանակակից համակարգչային տեխնիկայի, անհրաժեշտ գույքի, գրականության, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների օգտագործմամբ:

Փորձաքննությունների ազգային բյուրոյում արտադրական պրակտիկայի հերթական դասընթացները վերսկսվել են 2016թ. փետրվարի 10-ից:

Ընթացիկ տարում կազմակերպությունում արտադրական պրակտիկա են անցել թվով 39 ուսանող հետևյալ ուսումնական հաստատություններից՝ Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայկական բժշկական ինստիտուտից և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը համալրվեց ևս նոր «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով

2016թ. հունիսին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:

«Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին հնարավորություն է ընձեռում արտածել, վերծանել և վերլուծել բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը: Հետազտվող տեղեկավությունն իր մեջ ներառում է սարքավորման հիշողությունում առկա, ինչպես նաև նախկինում ջնջված տեղեկատվություններն, այդ թվում կարճ հաղորդագրություններ, վերջին զանգեր, կոնտակտային տվյալներ, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, էլ.փոստ, Chat-հաղորդագրություններ, ինտերնետի օգտագործման պատմություն, մուտքանուններ, գաղտնաբառեր, GPS կոորդինատներ և այլն:

Սարքավորումը համալրված է անհրաժեշտ բոլոր մալուխներով, փոխակերպիչներով, աքսեսուարներով և ծրագրային ապահովումներով: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է «UFED Link Analysis» ծրագրային ապահովումը, որը հատուկ ստեղծված է իրավապահ ոլորտի աշխատակիցների համար և նախատեսված է մի քանի հետազոտելի բջջային հեռախոսների միջև հնարավոր կապերի հայտնաբերման համար: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է նաև «UFED ChineX» գործիքակազմը, որը նախատեսված է անհայտ արտադրողների կողմից թողարկված բջջային հեռախոսների փորձագիտական հետազոտություն իրականացնելու համար:

Կարևոր է նշել, որ 2016թ. հունիսի 24-ից հուլիսի 07-ը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի աջակցությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի երկու փորձագետներ մասնակցել են «Cellebrite Mobile Synchronization» ընկերության վերապատրաստման կենտրոնի կողից անցկացվող «Cellebrite Certified Logical Operator» և «Cellebrite Certified Physical Analyst» վերապատրաստման դասընթացներին: Նշված դասընթացները հատուկ նախատեսված են բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներում ներգրվված փորձագետների համար, որը նվիրված էր «Cellebrite» ընկերության սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով իրականացվող բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներին: Դասընթացներն անց են կացվել առցանց եղանակով՝ վերապատրաստման ինտերակտիվ համակարգի միջոցով, որը թույլ է տվել ոչ միայն ունկնդրել, այլ նաև դիտել դասընթացին վերաբերվող նյութերը, վիրտուալ կերպով ինքնուրույն իրականացնել սարքավորման և ծրագրային ապահովումների հետ աշխտանքներին վերաբերվող գործողությունները: Դասընթացների շրջանակներում գործնական պարապմունքների անցկացնելու համար ԱՄՆ-ից փոստային ծառայության միջոցով ստացվել են հատուկ նախապատրաստված փորձնական բջջային հեռախոսներ։

Վերապատրաստման դասընթացների ավարտին մասնակիցներն անցել են որակավորման թեստեր, հանձնել են գործնական քննություններ և ստացել «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխան վկայագրեր:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով իրականացվում են հետազոտական աշխատանքներ, ինչպես ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան որոշումների հիման վրա դատական փորձա¬քննություն¬ների կատարման ժամանակ, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կատարվող փորձագիտական հետազոտական աշխատանքների ժամանակ:

Կարևոր է նաև նշել, որ վերը նշված սարքի ձեռք բերումից և «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու վերաբերյալ համապատասխան վկայագիր ստանալուց հետո կազմակերպության համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժինը արդեն իսկ սկսվել է իրականցվում է գիտագործնական աշխատանքներ նոր փորձագիտական ուղղությունով՝ հիմք ընդունելով  համաշխարհային գիտության առաջնադեմ նվաճուները։

Archive

Մասնակցություն «Եվրոպայում հանդիպող ապօրինի թմրամիջոցների խնդիրների հետ կապված ամառային դպրոց - 2016» միջոցառմանը

2016 թվականի հունիսի 27-ից հուլիսի 8-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած «Եվրոպայում հանդիպող ապօրինի թմրամիջոցների խնդիրների հետ կապված ամառային դպրոց - 2016» միջոցառմանը, որը կազմակերպել էր Լիսաբոնի պետական համալսարանը (ISCTE-IUL)՝ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» (EMCDDA) հետ համատեղ:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» տնօրեն Ալեքսիս Գուսդելը: Համաժողովի բացման ընթացքում ելույթ ունեցան նաև ամառային դպրոցի համակարգող Քեթրին Մուրին և գիտական ծրագրի պատասխանատու Մարիկա Ֆերրին:

Միջոցառման ընթացքում զեկույցներով ելույթ ունեցան «Թմրամիջոցների վերահսկման միջազգային հանձնաժողովի» (INCB) նախագահ Վերներ Զիպը, «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի» փորձագետներ Սեսիլ Մարտելը, Դանիլո Բալոտան, Լորեն Լանիեն, Լիսբեթ Վանդամը, Դագմար Հեդրիխը, Ալեսանդրո Պիրոնան, Ջեյն Մոնտենեյը, Կլաուդիա Կ. Ստորտին, Նիկոլա Սինգլթոնը, ինչպես նաև Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ներկայացուցիչ Օուեն Բոուդեն-Ջոնսը (տեսաձայնային դասախոսություն), թմրամիջոցների պորտուգալական ազգային համակարգող Ժոաո Ժուլաուն և այլ հրավիրված մասնագետներ:

Ամառային դպրոցի առաջին շաբաթվա հիմնական շեշտադրումն ուղղված էր թմրամիջոցների վերաբերյալ քաղաքականություններին և իրեղեն ապացույցների արտադրությանը, իսկ երկրորդ շաբաթվանը՝ թմրամիջոցներին առընչվող խնդիրների հետ կապված քաղաքականությունների մշակմանը:

Մի շարք ուշագրավ զեկույցների հետ մեկտեղ Հ.Կասպարյանը նույնպես հանդես եկավ բանավոր զեկույցով՝ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնում թմրամիջոցների, հոգեմետ, թունավոր նյութերի և այլ օբյեկտների փորձագիտական հետազոտության հաստատված և գիտականորեն հիմնավորված մեթոդիկաներն ու ընթացակարգերը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ։

Միջոցառման ավարտին ամառային դպրոցի համակարգող Քեթրին Մուրիի կողմից Հ.Կասպարյանը ստացավ միջոցառմանը մասնակցության հավաստագիր:Ամառային դպրոցի ընթացքում տեղի ունեցան նաև այցելություններ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոն», «Մոուրարիա» թմրամոլության և դրա հետ կապված բարդությունների նվազեցման կենտրոն, «Մեթադոն» շարժական կայան և առողջապահության նախարարության (SICAD) թմրամիջոցների օգտագործումից հրաժարվելուն ուղղված հանձնաժողով:

Ամառային դպրոցի շրջանակներում հաստատվել են նոր կապեր, մասնավորապես՝ համագործակցության պայմանավորվածություններ «Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի», միջոցառման մասնակիցներից Պորտուգալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Ավստրիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի և Լիբանանի ներկայացուցիչների, այդ թվում՝ մի շարք դատափորձագիտական կառույցների փորձագետների և գիտական աշխատակիցների հետ:

Archive

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Քերի Էնավի այցը

2016թ. մայիսի 13-ին գործնական այցով Փորձաքննությունների ազգային բյուրո (ՓԱԲ) էին ժամանել ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Քերի Էնավը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրի տնօրեն Ջեք Անդերսոնը, ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետներ Կարինե Քեշաբյանը և Մարիցան Հովհաննիսյանը։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի առաջին տեղակալ Գրիշա Միքայելյանի և տնօրենի տեղակալ գիտակրթական գծով Պատվական Ոսկանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելեցին կազմակերպության փորձագիտական բաժիններ` հատուկ ուշադրություն դարձնելով բաժիններում գործող փորձագիտական տեխնոլոգիաների և տեխնիկական սարք-սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև ծանոթացան փորձագիտական հետազոտություններ կատարելու ընթացքում կիրառվող մեթոդներին և տեխնոլոգիաներին: Այցի ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվական նյութեր, այդ թվում` յուրաքանչյուր բաժնի կողմից որոշ գիտական ուղղություններով իրականացված գիտական և փորձագիտական տվյալներ:

Հանդիպման ընթացքում ղեկավարության կողմից նշվեց նաև ՓԱԲ-ի աշխատակիցների ակտիվ մանսակցությունը Քրեագիտական լաբորատորիաների տնօրենների ամերիկյան ասոցիացիայի (ASCLD) կողմից դեռևս 2014թ.-ից պարբերաբար կազմակերպվող վեբինարներին (առցանց սեմինարներին)։

Նշվեց, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն անցելով 10 տարիների ձևավորման և կազմման ճանապարհ՝ ակտիվ և հետևողականորեն իրականացնելով ԹՊԻՀ ծրագիրը, ներկայումս կազմակերպությունում տարեկան իրականացվում է 10000-ից ավելի դատական փորձաքննություններ 29 փորձագիտական տեսակներով և 115 ենթատեսակներով: Պատվիրակության ուշադրություն հատուկ հրավիրվեց այն փաստին, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն միակ փորձագիտական կառույցն է Հայաստանի Հանրապետությունում, որում գործում է գիտխորհուրդ հաստատված ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահության կողմից:

Այցելության ժամանակ պատվիրակության անդամների հետ ԹՊԻՀ (INL) ծրագրի շրջանականերում քննարկվեցին մի շարք արդիական, այդ թվում մեր տարածաշրջանի համար կարևոր գիտական ծրագրեր առանձին գիտագործնական ուղղությունների թեմաներով, որոնք վերաբերում են քրեագիտության, դատափորձագիտության, քրեաբանության արդի հիմնախնդիրներին։

Հանդիպման ավարտին Քերի Էնավը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատականի աժանացրեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի 10 տարիների ընթացքում էական ձեռքբերումները:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը համալրվեց նոր ատոմային աբսորբցիոն սպեկտոմետրով

2016թ. մայիսի 04-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի աջակցությամբ համալրվեց «Agilent» աբսորբցիոն սպեկտոմետրով, որը կոմբինացված է բոցային և էլեկտրոտերմիկ ատոմիզատորներով:

Տվյալ սպեկտոմետրի մոդելը նախատեսված է մետաղների քանակական հետազոտությունների պարունակությունն որոշելու համար շրջակա միջավայրի օբյեկտների, խմելու ջրի, սննդի, հողի, բույսերի, կենսաբանական նյութերի /արյուն, մեզ/, սպիրտ պարունակող հեղուկների, թանկարժեք մետաղների /ոսկի և արծաթ/ ձուլվածքներում: Սարքը կարող է նաև օգտագործվել մշակույթի ոլորտում, մասնավորապես մշակույթի հուշարձանների փորձաքննության անցկացման /կտավների, քանդակների և այլն/ ժամանակ: Թվարկված տվյալ սպեկտոմետրի լայն հնարավորությունները թույլ կտան ընդլայնել կազմակերպությունում հետագայում կատարվելիք փորձաքննությունների տեսակներն և ենթատեսակները:

2016թ. մայիսի 05-ից 06-ը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում «Agilent Technologies» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի աջակցությամբ լեհական «MS Spektrum» ընկերության հետ համատեղ անցկացվել են ուսուցողական դասընթացներ, որոնք բաղկացած էին տեսական և գործնական մասերից: Ուսուցումը նվիրված էր ատոմային սպեկտրոսկոպիայի սկզբունքներին և սարք-սարքավորման շահագործման անվտանգության ապահովման հրահանգավորման գործընթացին:

Տվյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին փորձագետներ` ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների, սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների, ձգաբանական փորձաքննությունների բաժիններից և տոքսիկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքից: Ուսուցման ընթացքում քննարկվել են նաև հարցեր նշված սարքերի ներկայիս տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, նաև նշված սարքերի օգնությամբ իրականացվող գիտական և փորձագիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ուսուցման ավարտին մասնակիցներն անցել են որակավորման թեստեր և ստացել «Agilent» ատոմային աբսորբցիոն սպեկտոմետրով աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխանության վկայագրեր:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում սպեկտոմետրով իրականացվում են աշխատանքներ համապատասխան մեթոդների մշակման ուղղությամբ, որոնց օգնությամբ հետագայում կկատարվեն ինչպես հետազոտական աշխատանքներ, այնպես էլ փորձաքննություններ վերը նշված ուղղություններով:

Archive

«Հոգեբանական վերնիսաժ». Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Երեվանի պետական համալասարանի համագործակցության շրջանակների ընդլայնում

Ներկայումս ժամանակակից մասնագետներին գործատուների կողմից ներկայացվում են նոր պահանջներ, մասնավորապես՝ մրցունակության, պրոֆեսանալիզմի, աշխատավայրում հարմավերլու ունակության, հաղորդակցման ունակության և այլն։ Այդ պատճառով, շրջանավարտների համար աշխատանքի տեղավորման խնդիրը դառնում է ավելի ակտուալ, որի լուծմանը նպաստում են թափուր աշխատատեղերի տոնավաճառների կազմակերպումը և իրականացումը:

Նմանատիպ տոնավաճառ/ցուցահանդես տեղի ունեցավ 2016 թվականի մայիսի 20-ին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով։

«Հոգեբանական վերնիսաժ»-ի նպատակներն են հանրությանը իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տարբեր մասնագիտացումներով ուսանողներին տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր հոգեբանական կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին իրենց կողմից իրականացվող հոգեբանական ծառայությունները, ինչպես նաև այլ ոլորտի մասնագետներ։ Վերոնշյալ ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժինը և Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնը։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնագետները ներկայացրել են շրջանավարտներին տեղեկատվություն կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, կենտրոնացներով նրանց ուշադրությունը աշխատանքնային պայմանների և առանձնահատկությունների վրա։

Ցուցահանդեսին կազմակերպության հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Արգիշտի Քեշիշ-Ղուկասյանը և Նարինե Սիրադեղյանը հակիրճ ներկայացրել են կազմակերպության պատմությունը և հիմնական գործունեության ուղղությունները, հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև բաժնում իրականացվող դատահոգեբանական փորձաքննությունների ենթատեսակները, դրանց առանձնահատկությունները, փորձագիտական հետազոտությունների իրականացման ընթացքում կիրառվող մեթոդները և տեխնոլոգիաները, գիտական ուղղություններով իրականացված գիտական և փորձագիտական աշխատանքները։

Կազմակերպության Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հոգեբան Լուսինե Ազարյանը ներկայացրել է կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և հետազոտությունները, ինչպես նաև կազմակերպության կողմից հրապարակված մենագրությունները, ժողովածուները, գրքերը, դասագրքերը, ուսումնական ձեռնարկները և այլն։

Յուրաքանչյուր ցանկացող Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից ստացել է տպագրված տեղեկատվական նյութեր /բուկլետներ/, որ մեջ ամփոփված է կազմակերպությունում իրականացվող հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Ցուցահանդեսը անցկացվել է բարեկամական ոչ ֆորմալ մթնոլորտում: Յուրաքանչյուր շրջանավարտ և ուսանող կարող էր ուղղել իրեն հետաքրքրող հարց և ստանալով լիարժեք պատասխան ընտրել իր համար համապատասխան աշխատատեղ:

Ցուցահանդեսի նշանակությունն էր շրջանավարտների համար գտնել արժանի աշխատատեղեր, Փորձաքնննությունների ազգային բյուրոյի համար ընտրել որակավորում ունեցող անձնակազմ, թեկուզ և հեռանկարային:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային գիտաժողովին

2016թ. ապրիլի 26-ին Ռուս-Սլավոնական համալասարանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով հետևյալ թեմայով՝ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակը. Քննության և կանխարգելման հիմնախնդիրները»: Որպես գիտաժողովի կազմակերպիչ հանդես եկավ Ռուս-Սլավոնական համալասարանի իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը։

Միջազգային գիտաժողովին մասնակցում էին առաջատար մասնագետներ ՀՀ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններից, ՀՀ ազգային անվտանգությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչությունից, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը Ռուս-Սլավոնական համալասարանից, Մխ. Հերացու պետական բժշկական համալսարանից, Արցախի պետական համալսարանից, «ՄԱՆՑ» Երևանի համալսարանից, Տոլիատիի  պետական համալսարանից և այլն։

Ներկայացված թեմատիկ զեկույցները ընդգրկում էին լայն շրջանակ, այնպիսի արդիական հարցերի շուրջ, ինչպես օրինակ օրենսդրության և իրավապահ ասպեկտները, որոնք կապված էին ապօրինի թմրամիջոցների շրջանառության, համաշխարհային փորձը թմրամիջոցների դեմ պայքարում, ապօրինի թմրամիջոցների շրջանառության  կանխարգելումը,  որպես միջազգային  բնույթի հանցագործություն, կոմերցիոն  լրտեսության  օբեկտիվ հատկանիշների և այլն։

Հատուկ պետք է նշել Փորձաքննությունների ազգային բյուրոն ակտիվ մասնակությունը վերը նշված գիտաժողովին, որի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները ներկացրեցին 3 պլենար զեկույցներ հետևյալ թեմաներով՝ «Փորձագետի մասնագիտական սխալները։ Հարցի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը» /զեկ. Ա. Ջավադյան/, «Թմրամիջոցների փորձաքննությունների արդյունքում մշակված սեփական ինքնատիպ  մեթոդների կիրառմամբ տվյալների բազաների ստեղծման և ընդլայնման առանձնահատկությունները, ոլորտում առկա մարտահրավերները» /զեկ. Կ. Ղարաջյան/, «21-րդ դարի առջև ծառացած թմրամոլության դեմ պայքարի միջազգային հիմնախնդիրները» /զեկ. Ա. Մանվելյան/։

Տոլիատիի  պետական համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալիստիկային ամբիոնի վարիչ, դ.ի.գ, պրոֆեսոր Կլիմենկո Տատյանա Միխաիլովնան Երևանում գտնվելու և վերը նշված գիտաժողովի մասնակցության ընթացքում այցելել է նաև Փորձաքննությունների ազգային բյուրո։

Այցելության ընթացքում տիկին Կ.Տ.Միխաիլովնան հանդիպել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ։ Տնօրեն  Ա. Ջավադյանը հակիրճ ներկայացրել է կազմակերպության պատմությունը և հիմնական գործունեության ուղղությունները,  հետագա զարգացման հեռանկարները և հույս հայտնել, որ տվյալ այցը կարող է հետագայում դառնալ արգասաբեր համագործակցության սկիզբ։

Տիկին Կ.Տ.Միխաիլովնան այցելել է նաև կազմակերպության  ձգաբանական, հետքաբանական, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական բժշկակենսաբանական, համակարգչատեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիոձայնագրային  փորձաքննությունների բաժիններ և քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն։ Տեղուն մասնագետները ներկայացրել են  բաժիների և կետրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, արդի սարք–սարքավորումների հագեցվածությանը և լայնածավալ մասնագիտական գրականությանը, որը հյուրի մոտ առաջացրել է մեծ հիացմունք։ Նա բարձր գնահատականի է արժանացրել կազմակերպության փորձագետների մասնագիտական պատրաստվածությունը և նրանց ժամանակակից փորձագիտական մեթոդների տիրապետումը։

Հատուկ պետք է նշել, որ կազմակերպության քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել գիտական թեմաների վերաբերյալ մանրամասն և շարունակական քննարկում, որոնք կենտրոնում իրականացվել և ներկայումս իրականացվում են։ Քննարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք ուղղություններ, որոնք ներկայացնում են երկկողմանի փոխշահավետ գիտական հետաքրքրություն և ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձի փոխանակման միջոցով  մշակել համատեղ գիտահետազոտական  ծրագիր, որը հետագայում հնարավոր է ներկայացնել ֆինանսավորման։ Պրոֆեսոր Կ.Տ.Միխաիլովնան ներկայացրել է մի շարք հրատարակություններ, որտեղ նա հանդիսանում է խմբագրական խորհրդի անդամ և առաջարկել է իր օգնությունը գիտական հոդվածների և թեզիստների տպագրության  համար նշված ամսագրերում։

Այցի վերջում տիկին Կ.Տ.Միխաիլովնան կազմակերպության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր և խնդիրներ, որը հետագայում կարող են դառալ փոխշահավետ համագործակցության առարկա։

Նա արտահայտել է իր խորհին երախտագիտությունը և շնորհակալությունը տնօրեն Ա.Ջավադյանին ջերմ ընդունելության, անկաշկանդ զրույցի, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամության համար։

Archive

Մասնակցություն ՔԿՌՄ զենքերից պաշտպանությանը ՆԱՏՕ-ի սեմինարին

2016թ-ի ապիլի 03-ից 05-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Վ.Ֆրանգյանը մասնակցել է ք.Վարշավայում (Լեհաստան) Արտադրական օրգանական քիմիայի  ինստիտուտի (IPO) բազայի հիման վրա ՆԱՏՕ-ի  կողմից կազմակերպված ուսումնական ծրագրին, որը նվիրված էր Քիմիական, Կենսաբանական, Ռադիացիոն և Միջուկային պաշտպանությանը (CBRN-Chemical, biological, radiological and nuclear defense): Ծրագրին մասնակցում էին նաև մասնագետներ Հարավ-Արևելյան Եվրոպայից,  Հարավային Կովկասից, Մոլդովայից և Ուկրաինայից:

Հատուկ պետք է նշել, որ Քիմիական, Կենսաբանական, Ռադիացիոն և Միջուկային (ՔԿՌՄ) պաշտպանությունը հանդիսանում է պաշտպանական միջոցառումների համալիր, որոնք ձեռնարկվում են ՔԿՌՄ պատերազմի (ներառյալ տեռորիզմը) վտանգի առկայության ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԿՌՄ պաշտպանությունը բաղկացած է` պասիվ պաշտպանությունից, ախտոտվածության կանխարգելումից և դրա հետևանքների մեղմացումից:

Ծրագրի նպատակն էր նշված երկրների ներկայացուցիչներին ներկայացնել Քիմիական, Կենսաբանական, Ռադիացիոն և Միջուկային միջադեպերի ժամանակ ստեղծված արտակարգ իրավիճակների արձագանքմանը և պաշտպանությանը, ոլորտում կատարվող աշխատանքների ժամանակակից մեթոդոլոգիաներին և դրանց ընթացքում կիրառվող սարք-սարքավորումներին։ Սեմինարների զեկուցողները կիսեցին  իրենց գիտելիքները՝ կանխարգելման հետ կապված նորամուծություններով, մասսայական ոչնչացման զենքի կիրառման հետևանքների վերացման, անվտանգության ապահովման և վերականգման  հետ կապված աշխատանքային փորձով։

Տվյալ միջոցառումը շատ կարևոր էր, քանի որ ուղղված էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և համագործակցող պետությունների հետ համագործակցության խորացմանը և ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակիցներին ընդհանուր պատկերացում կազմելու այն բանի մասին, թե  ինչ կարող են առաջարկել արդի արդյունաբերությունը ՔԿՌՄ-ի զենքի դեմ  պայքարում։

Տեսական սեմինարները ուղեկցվել են այցելություններով Լեհաստանի պետական հրդեհային ծառայություն, Վարշավայի անվտանգության կենտրոն, Վարշավայի հրդեհային և փրկարար ծառայության N 6 ստորաբաժանում և Վարշավայի Շոպենի անվան օդանավակայան: Այցելությունների ընթացքում տեղի են ունեցել գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ցուցադրվել են տվյալ կառույցների հագեցվածությունը սարք- սարքավորումներով, ներկայացվել են դրանց կիրառման շրջանակները և մեթոդները, մասնավորապես օդանավակայաններում ռադիոակտիվ, միջուկային և պայթուցիկ նյութերի հայտնաբերման և դրանց վնասազերծման համար նախատեսված ժամանակակից մեթոդները և սարքավորումները:

Ուսումնական ծրագրի շրջանակներում անցկացվել են սեմինարներ հետևյալ թեմաներով`

- Լեհաստանի Պետական հրդեհային ծառայություն- ներկայացվել են ծառայության կառուցվածքը, նրա և նրա մեջ մտնող ծառայությունների գործունեությունը, ՔԿՌՄ ուժերի և ռեսուրսների տեղաբախշման մեթոդոլոգիան Լեհաստանում, հագեցվածությունը հայտնաբերող, կանխարգելող և հետազոտական սարք-սարքավորումներով(Զեկ.՝ Զդիսլավ Սալամոնովիչ, Մալգորժատա Ցիուկա-Վիտրիլակ):

- Սահմանապահ ծառայությունը Վարշավայի Շոպենի անվան օդանավակայանում – ներկայացվել է ծառայության գործունեությունը, մասնավորապես կապված պայթուցիկ նյութերի և սարքավորումների անօրինական տեղափոխման հետ, բեռների ռադիացիոն հսկողությունը, աշխատանքները վերը նշված նյութերի հայտնաբերման դեպքում, ինչպես նաև հսկողության և հետազոտության համար օգտագործվող սարք-սարքավորումները:

- ՔԿՌՄ նյութերի հայտնաբերման մեթոդները – ներկայացվել են հայտնաբերման մեթոդները և համապատասխան սարք-սարքավորումները:

Ծրագրի ավարտին մասնակից երկրների ներկայացուցիչները մեծ գոհունակություն հայտնեցին կազմակերպիչներին կազմակերպված միջոցառման համար,  որը շատ կարևոր էր մասնագիտական  և մեթոդական վերապատարստման առումով, իսկ կազմակերպող կողմը հույս հայտնեց, որ նման միջոցառումները կունենան շարունակական բնույթ՝ ընդգրկելով ավելի ընդլայնված ոլորտներ:

Ամփոփելով նշենք, որ տվյալ հանդիպումը նաև հնարավորություն տվեց անմիջական կապեր հաստատել վերը նշված համանման մասնակից կառույցների հետ։

Archive

2016թ.-ի ապրիլի 13-ից 15-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացավ FDSD 2015 ծրագրի եզրափակիչ հանդիպումը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ

Կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժինը 2015 թվականին մասնակցել է  Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI)  վերահսկողության ներքո գործող փորձագիտական «Հրազեն-կրակոցի արգասիքներ» աշխատանքային խմբի  կողմից կազմակերպվող նախագծին՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ։Ծրագրին մասնակցել են 49 լաբորատորաներ 25 տարբեր երկրներից:

Ծրագրին մասնակցած  երկրների շուրջ 49 լաբորատորիաներից լավագույն արդյունքներ ներկայացրած թվով 14 լաբորատորիաների քրեագետ գիտնականներ /թվով 11 տարբեր երկրներից/ հրավիրվել էին 2016թ.-ի ապրիլի 13-ից 15-ը մասնակցելու Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անցկացվող «Հմտության թեստ» (Proficiency test) կրակոցի հեռավորության քրեագիտական որոշման FDSD 2015 ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Հարկ է նշել, որ փորձաքննությունների ազգային բյուրոն ի դեմս ձգաբանական փորձաքննությունների բաժնի քիմիկոս-փորձագետ Աշոտ Գասպարյանի մասնակցել է FDSD 2015 ծրագրի եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ հանդիպմանը Գերմանիայի Վիեսբադեն քաղաքի Դաշնային քրեական ոստիկանության (Բունդեսկրիմինալամտի) տնօրեն պրն.Մարտին Բարֆը իր ողջույնի խոսքում ծրագրի մասնակիցներին մաղթել է գիտական նվաճումներ և տեխնոլոգիական նոր ձեռքբերումներ: Պրն.Մարտին Բարֆը ներկայացրել է  CS 2014, FDSD 2015 և CS 2015  ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների ամբողջական վերլուծությունը, աշխատանքների գնահատման ընդունված չափորոշիչները, նոր սարքերը, որոնք օգտագործվել են անհայտ նմուշների որոշման ժամանական՝ նախկինում ուղարկված ծրագրի մասնակիցներին։ Մարտին Բարֆը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև կատարված աշխատանքներում հնարավոր տեխնիկական սխալի հետևանքով ստացված արդյունքների մոտավոր գնահատման հնարավորությանը:

Կազմակերպվել է նաև այցելություն Դրեզդեն քաղաքի QuoData քրեագիտական լաբորատորիան, որտեղ ներկայացվել է տեղադրված սարք սարքավորումները, կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու աշխատանքային գործընթացները, ինչպես նաև տեղում մասնագետների կողմից ցուցադրվել է տարբեր (chemographical) գունային մեթոդներով հետազոտություններ: Եզրափակիչ հանդիպման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձաքննությունների բաժնի քիմիկոս-փորձագետ Աշոտ Գասպարյանը ունենցել է գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումներ, մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական թեմաների շուրջ:

Եզրափակիչ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծի շրջանակներում կատարվելիք գիտական հետազոտությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռք բերման և հետագա շահագործման օպտիմալ պայմանները:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյում վերսկսվել են հերթական վերապատրաստման և կատարելագործման դասընթացները

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գլխավոր դատախազության միջև կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետպատվերի պայմանագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացվում են կատարելագործման և վերապատրաստման ուսուցողական դասընթացներ: Հարկ է նաև նշել, որ այդ դասընթացները 2005թ. մինչ օրս կրում են շարունակական բնույթ:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հերթական դասընթացներն են վերսկսվել 2016թ. փետրվարի 08-ից: 2016թ. առաջին եռամսյակում կազմակերպությունում արդեն իսկ ուսուցում և վերապատրաստում են անցել թվով 59 իրավասու աշխատակիցներ փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների /նախաքննության, հետաքննության և այլ/, ՀՀ քննչական կոմիտեի վարչության տարածքային բաժինների, ինչպես նաև Քրեական հետախուզության բաժինների օպերլիազորներ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի, անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության տեսուչներ:

Հարկ է նշել, որ ունկնդիրների համար իրականացված դասընթացները պատշաճ որակով անցկացվել են համապատասխան փորձառություն ունեցող դասախոսական կազմով, դիդակտիկ նյութերի (այդ թվում նաև էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված) ժամանակակից համակարգչային տեխնիկայի, անհրաժեշտ գույքի, գրականության, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների օգտագործմամբ:

Յուրաքանչյուր դասընթացի համար թեմաները ընտրվում են ելնելով լսարանի մասնագիտական ուղղվածությունից, ընդ որում, դասընթացների ժամանակ հիմնական շեշտադրվածությունը դրվել է հետևյալ արդի թեմաների վրա՝ Քրեագիտական պրակտիկայում կիրառվող անձի նույնականացման ժամանակակից կենսաբանական մեթոդների գիտական հիմքերը, տոքսիկաքիմիական փորձաքննության առանձնահատկությունները կենսամիջավայրերում /մեզ, մազ, արյուն/ թմրամիջոցների (սինթետիկ կանաբինոիդներ, հերոին, ամֆետամին, կոկոյին և այլն), հոգեմետ նյութերի հայտնաբերման ժամանակակից եղանակները և այլն:

Հարկ է նաև նշել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյում հատուկ ուշադրության է արժանանում նոր ծրագիր-սեղմագրերի կազմումը և հների թարմացումը՝ օգտվելով նորագույն մեթոդներից և տեխնոլոգիաներից:

Դասընթացների ավարտին ունկնդիրների ստացած գիտելիքների ստուգումը իրականացվում է բանավոր ստուգարքի կարգով, այնուհետև ստուգարքի տվյալների արդյունքում ունկնդիրներին տրվում են վկայագրեր:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները մասնակցեցին «Համապատասխանության գնահատում, հավատարմագրման (ԵԱՏՄ) պահանջներ, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի հիմնական պահանջները» թեմայով դասընթացին

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի սննդամթերքի փորձարկման և Ձգաբանական փորձաքննությունների բաժնի ձգաբանական փորձարկումների հավատարմագրված լաբորատորիաների փորձագետները վերապատրաստման նպատակով 2016թ.-ի մարտի 2-ից 4-ը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպած «Համապատասխանության գնահատում, հավատարմագրման (ԵԱՏՄ) պահանջներ, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի հիմնական պահանջները» թեմայով դասընթացին, որի արդյունքում ծանոթացան ազգային և մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության գնահատման գործընթացին, չափման միջոցների տրամաչափարկման ու չափման անորոշության գնահատման և արտահայտման մեթոդներին, որակավորման ստուգմանը որպես փորձարկման լաբորատորիաների արդյունքների ճանաչման բաղադրիչ, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի կառավարման համակարգին։ Վերոգրյալ թեմաների դասախոսություններ կարդացին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագիտության ինստիտուտի, ինչպես նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»  հիմնադրամի (CARD) սննդի անվտանգության և անասնաբուժական ոլորտի առաջատար մասնագետները։

Յուրաքանչյուր դասախոսության ընթացքում և դրանից հետո կառուցողական ու անկաշկանդ մթնոլորտում քննարկվել են ունկնդիրների մոտ ծագած հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ։

Դասընթացներին ներկա էին տարբեր ձեռնարկությունների հավատարմագրված լաբորատորաներից 28 մասնակիցներ, որոնք նշեցին ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպած դասընթացների արդիականությունն ու գործնական կարևորությունը։

Եռօրյա դասընթացների վերջում տրվեցին «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հաստատված և ամրակնքված վկայագրեր։

Archive

ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի այցը

2016թ. փետրվարի 10-ին գործնական այցով Փորձաքննությունների ազգային բյուրո (ՓԱԲ) էին ժամանել ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի` ԹՊԻՀ (INL) փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշը, ԹՊԻՀ (INL) բյուրոյի ծրագրերի ղեկավար Ջանել Կուրոդան և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ (INL) ծրագրի տնօրեն Ջեք Անդերսոնը։

Ողջունելով հյուրերին՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը  բարձր գնահատեց ԹՊԻՀ (INL) բյուրոյի  գործունեությունը Հայաստանում և հատկապես կարևորեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ  վերջին 10 տարիների ընթացքում ԹՊԻՀ (INL) ծրագրի շրջանակներում իրականացրած համատեղ աշխատանքները, որոնց շնորհիվ փորձագիտագական գործունեությունում հաջողվել է ներդնել համապատասխան արևմտյան ստանդարտները և մոտեցումները։ Նա նաև նշեց, որ կազմակերպությունը ներկայումս հանդիսանում է առաջատար կառույց Հայաստանի Հանրապետությունում, որն ունի բավարար գիտագործնական պոտենցիալ, հագեցած նյութատեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև արդյունավետ իրագործում է գիտահետազոտական, գիտագործնական, գիտաուսումնական և վերլուծական աշխատանքներ փորձաքննություններ իրականացնելիս: Այնուհետև ՓԱԲ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն  այցելեցին կազմակերպության փորձագիտական բաժիններ` հատուկ ուշադրություն դարձնելով բաժիններում գործող փորձագիտական տեխնոլոգիաների և տեխնիկական սարք-սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև ծանոթացան փորձագիտական հետազոտություններ կատարելու ընթացքում կիրառվող մեթոդներին և տեխնոլոգիաներին:

Հանդիպման ընթացքում տնօրենի կողմից նշվեց նաև ՓԱԲ-ի աշխատակիցների ակտիվ մանսակցությունը Քրեագիտական լաբորատորիաների տնօրենների ամերիկյան ասոցիացիայի (ASCLD) կողմից դեռևս 2014թ.-ից պարբերաբար կազմակերպվող վեբինարներին (առցանց սեմինարներին), որոնք ներկայումս շարունակվում են՝  2015-2016թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել են թվով ութ վեբինարներ (առցանց սեմինարներ) այդ կառույցի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվական նյութեր, այդ թվում` յուրաքանչյուր բաժնի կողմից  որոշ գիտական ուղղություններով իրականացված գիտական և փորձագիտական տվյալներ: Միևնույն  ժամանակ ներկայացվեց նաև համապատասխան փորձագիտական բաժիններում առկա հիմնական սարք-սարքավորումների ցանկը, դրանց ներկայիս վիճակը և հատուկ նշվեց, որ սարք-սարքավորումներն առանց բացառության գտնվում են սարքին վիճակում:

Այցելության ժամանակ պատվիրակության անդամների հետ ԹՊԻՀ (INL) ծրագրի հետ հետագա համագործակցության նպատակով քննարկվեցին մի շարք արդիական այդ թվում մեր տարածաշրջանի համար կարևոր գիտական ծրագրեր առանձին գիտագործնական ուղղությունների թեմաներով, որոնք վերաբերում են քրեագիտության, դատափորձագիտության,  քրեաբանության արդի հիմնախնդիրներին։

Հանդիպման ավարտին Ջեյմս Վոլշը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատականի աժանացրեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի վերջին 10 տարիների ընթացքում էական ձեռքբերումները: