Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2013
Կայացավ երիտասարդ գիտնականների գիտաժողովը
ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին նվիրված ,
«Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ։ Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների՝ եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողովն ավարտված է
2013թ. դեկտեմբերի 3-4-ը կայացավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից կազմակերպված երկօրյա երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությանը, ինչպես նաև այդ տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալների քննարկմանը: Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մ.Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գ.Վարդանյանը: Գիտաժողովի երկրորդ մասը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Աղվերանի գիտաժողովների տանը, որտեղ զեկույցով հանդես եկան գիտաժողովի 25 մասնակիցներ:
Գիտաժողովին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտների, ՀՀ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ:
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները` գիտաժողովի կազմ.կոմիտեն ներկայացրեց արդյունքների վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը քննարկումից հետո ընդունվեց միաձայն:
Փ.Ա.Բ. աշխատակիցները մասնակցել են «Փաստաթղթերի անվտանգություն» թեմայով ազգային աշխատաժողովին
2013թ. հուլիսի 23-ից մինչև 26-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հ. Ղարիբյանը և ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական փորձաքննությունների բաժնի փորձագետ Տ.Մանուկյանը մասնակցել են «Փաստաթղթերի անվտանգություն» թեմայով ազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող «Բավրա» և «Նինոծմինդա» պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» (ԲՆՍՀԿ) ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի մասնակցել են սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների և համապատասխան այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ԲՆՍՀԿ-ի անձնակազմը, միջազգային փորձագետներ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից, որոնք մասնակիցներին ծանոթացրեցին միջազգային ժամանակակից սարք-սարքավորումների հնարավորություններին, սահմանային կետերում իրականացվող ստուգումներին ներկայացվող միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև տեղի ունեցավ մասնակիցների միջև փորձի փոխանակում։ Աշխատաժողովի վերջում մասնակիցները ստացան համապատասխան սերտիֆիկատներ։
Մասնակցություն Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին
Օրերին Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչ, պայթյունատեխնիկական և հրդե¬հա¬տեխ¬նիկական փորձաքննութ¬յուն¬ների բաժնի պետ Դ.Մելքումյանը մասնակցել է Եվրոպական դատափորձագիտա¬կան կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին, որն անցկացվում էր Բելգրադ քաղաքում (Սերբիա): Ժողովին մասնակցում էին անդամներ-կազմակեր¬պությունների 64 ներկայացու¬ցիչներ ավելի քան 27 երկրներից։
Ժողովի մասնակիցների պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն Բելգրադի քաղաքային խորհրդի շենքում, ուր ողջույնի խոսքով հանդես է եկել Սերբիայի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը և քաղաքային խորհրդի ներկայացուցիչը։ Պաշտոնական ընդունելության վերջում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ։
Ժողովը բաղկացած էր թեմատիկ և գործնական մասերից։ Թեմատիկ մասում ընդգրկված էին զեկույցներ, նվիրված փորձագիտական կառույցների աշխատակիցների անհատական հոգեբանական հետազոտություններին` ուղղված անձնակազմի կառավարման մակարդակի և աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև փորձաքննությունների կատարման ընթացքում դատական փորձաքննության ընթացակարգային պահանջների խախտման բացասական հետևանքներին։
Ժողովի գործնական մասը նվիրված է եղել Եվրոպական դատափորձագիտա¬կան կառույցների ցանցի (ENFSI) առջև ծագած պրոբլեմներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին և եվրոպական ցանցի ապագայի տեսլականին։ Քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որոշ անդամ-կազմակերպությունների հավատարմագրման գործընթացի և Եվրոպական Միության Մենաշնորհային ծրագրերին Եվրոպական ցանցի Աշխատանքային խմբերի 2009-2012թթ. մասնակցության և 2012թ-ին ցուցաբերած արդյունքների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ, որի արդյունքում հետագա գործունեության ընթացքում բացահայտված թերություններից ու բացթողումներից ձերբազատվելու նպատակով Եվրոպական ցանցի հիմնարար փաստաթղթերում կատարվեցին փոփոխություններ՝ ուղղված վերահսկողության մեխանիզմների խստացմանը։
Ժողովի ընթացքում լսվեցին նաև Եվրոպական ցանցի Խորհրդի և Հիմնական կոմիտեների կողմից ներկայացված 2012-2013 թթ. (մինչև 31.03.2013թ.) հաշվետվությունները, որոնք ընդունվեցին Ժողովի մասնակիցների կողմից։
Եվրոպական դատափորձագիտա¬կան կառույցների ցանցի (ENFSI) 25-րդ տարեկան ժողովին Դ.Մելքումյանի մասնակցությունն ուներ կարևոր նշանակություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջազգային կապերի ամրապնդման և զարգացման համար։ Նա գործնական հան¬դիպումներ է ունեցել մաս¬նակից երկրների՝ Շվեյցարիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Լատվիայի ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով նախնական պայմա¬նավորվածություններ համատեղ գիտահետազոտական և գիտագործնական աշխատանքների կատարման հնարավորության շուրջ։
Հանդիպումներ են եղել դատական փորձաքննության ոլորտում կիրառվող ժամանակակից նորագույն սարքեր-սարքավորումներ արտադրող և վաճառող արտասահմանյան առաջավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի շենքային համալիրը և հագեցվածությունը
Կազմակերպությունը հիմնականում տեղակայված է ք.Երևան, Իսակովի պող. 24 հասցեում գտնվող շենքային համալիրում։ Ընդ որում, 2004-2006թթ. ընթացքում ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն` վերջինիս անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են նախկինում ՀՀ «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող նշված հասցեում գտնվող եռահարկ երկու լաբորատոր մասնաշենքերը։ Թիվ 1 մասնաշենքը հիմնանորոգվել է և հագեցվել անհրաժեշտ գույք-սարքավորումներով ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին, այնպես էլ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում ԱՄՆ-ի Կառավարության միջոցների հաշվին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից պատվիրված արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացման և որոշակի ժամանակակից սարք-սարքավորումների տրամադրման արդյունքում։ Թիվ 2 մասնաշենքը սկսած 2008թ. կեսից գտնվում էր հիմնանորոգման փուլում, որը գերակշիռ մասով իրականացվում էր ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին։ Հիմնանորոգումը ավարտվել է 2009թ. սեպտեմբերին: ԱՄՆ-ի կողմը օժանդակելու է նաև երկրորդ մասնաշենքում ՀՀ իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինների համար հույժ կարևոր ԴՆԹ-նույնականացման և դատագենետիկական փորձաքննությունների կենտրոնի (բաժնի) ստեղծմանը։ Կազմակերպության տարածքում կա ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիա /հրաձգարան/ և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորատորիա։ Հարկ է նշել, որ կազմակերպությունը ունի նաև վարձակալած տարածքներ ք.Երևան, Մալխասյանց 31 հասցեում, որտեղ տեղակայված է կազմակերպության հյուսվածքաբանա-քիմիական բաժանմունքը, ախտաբանական կենտրոնը, և ք.Երևան, Պ.Սևակի 5/1 հասցեում, որտեղ տեղակայված է կազմակերպության սննդային, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի մի մասը:
Հարկ է նաև նշել, որ կազմակերպության Թիվ 2 մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո վերջնականապես ձևավորվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն` որպես երկրի ազգային փորձագիտական կառույց, կազմավորելով անհրաժեշտ գիտագործնական փորձագիտական ստորաբաժանումների գերակշիռ մասը և հաջողությամբ իրականացնելով ինչպես կառույցի առջև դրված գործառույթները, այնպես էլ հայ-ամերիկյան համագործակցության INL ծրագրով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Համաձայն հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը մինչ այժմ որոշակիորեն ապահովել և շարունակելու է ապահովել լաբորատորիաների հագեցվածությունը բարձրակարգ և ժամանակակից սարքավորումներով: