Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Լրահոս
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի շնորհավորական ուղերձը ՀՀ Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակի առթիվ}
Հարգելի՛ պարոն Քյարամյան, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Քննչական կոմիտեն անցած տասնամյակի ընթացքում ձևավորել է մասնագիտական բարձր գիտելիքներով օժտված փորձառու անձնակազմ՝ առանձնահատուկ դերակատարում ստանձնելով մինչդատական քրեական վարույթի արդյունավետ կազմակերպման և իրականացման գործում:
Անցած տարիների ընթացքում Քննչական կոմիտեի անձնակազմն ապացուցել է հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայելու առաքելության բարձր գիտակցումով իրագործման սկզբունքին իր հավատարմությունը՝ պատվախնդրորեն կատարելով օրենքով վերապահված լիազորությունները, արդյունավետորեն հակազդելով հանցավորությանը, շարունակական ջանքեր ներդնելով մեր երկրում օրենքի գերակայության ապահովման և օրինականության հաստատման կարևոր գործում:
Նշվածն առանձնակի ընդգծվեց հատկապես հայրենիքի նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմների արհավիրքներին դիմակայության, նախաձեռնված իրավական գործընթացների աննախադեպ ծավալի պատշաճ ընթացքի ապահովման համատեքստում։ Հարկ է նաև ընդգծել, որ հանցավորության շարժընթացի, ժամանակակից աշխարհի և տարածաշրջանային մարտահրավերների ու զարգացումների պայմաններում Քննչական կոմիտեի առջև դրվող խնդիրներն արդյունավետ կարող են լուծվել կարողությունների շարունակական զարգացման, աշխատանքների ճիշտ կոորդինացման և առավելագույն կոնսոլիդացման արդյունքում, որի լավագույնս իրագործման առումով Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր գործընկերներին մաղթում եմ անկոտրում կամք և վճռականություն՝ գործունեության հաջորդ շրջափուլերում ևս հայրենիքին ծառայելու պատվաբեր գործի արդյունավետ իրականացման և իրավական պետության կերտման բարդ գործընթացում ծանրակշիռ դերակատարում ունենալու համար: Նշվածի արդյունավետ իրականացմանն օժանդակելու առումով կարևոր է ընդգծել նաև Քննչական կոմիտեի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև ձևավորված միջոլորտային արդյունավետ փոխգործակցային հարաբերությունների շարունակական զարգացման և բարձր մակարդակի ապահովման նշանակությունը՝ ընդհանուր գործում առավել առաջադեմ արդյունքների դրսևորման, կարողությունների համատեղմամբ հանցավորության դեմ անզիջում պայքարի մղման նպատակով:
Կրկին շնորհավորելով հոբելյանական օրվա առթիվ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ, բավարար ուժ և եռանդ՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունների անշեղ իրականացման համար:
ՏՆՕՐԵՆ՝ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակից օտարերկրյա պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների պատվիրակները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ սեպտեմբերի 27-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։
Արտերկրի հեղինակավոր դատափորձագիտական և գիտահետազոտական կառույցների ղեկավարներն ու առաջատար փորձագետները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են ցեղասպանության մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, տեղի ունեցած իրողություններին, ինչպես նաև հուշահամալիրի ստեղծման պատմությանը։
Օտարերկրյա հյուրերն այցի ավարտին գրառումներ են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Միջազգային գիտաժողովի երրորդ օրը կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական սեմինարներ են տեղի ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյում}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի երրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական սեմինարների ձևաչափով:
Կլոր սեղան-քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական ապահովման ժամանակակից պահանջներին և խնդիրներին, դատական փորձագետների պատրաստման և որակավորման բարձրացման արդի հիմնահարցերին, մասնակից երկրներում գործող կառուցակարգերի, լավագույն փորձի հիման վրա ոլորտի զարգացման արդյունավետ ուղիների վերլուծությանը: Քննարկվել են դատաքիմիական փորձաքննությունների արդի հիմնահարցերը և զարգացման միտումները, ներկայացվել են մասնակից երկրներում դատաքիմիական բնագավառի հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները և առավել հաճախ ի հայտ եկող խնդիրնեը, վերլուծվել լավագույն փորձի հիման վրա դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Ներկայացվել են դատաինժիներատեխնիական փորձաքննությունների արդի խնդիրների և զարգացման միտումները, արհեստական բանականության կիրառմամաբ դատափորձագիտական հնարավորությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև քննարկվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությունների արդի հիմնահարցերը և զարգացման միտումները, մասնակից երկրներում նշված բնագավառների հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները և առավել հաճախ ի հայտ եկող խնդիրները, լավագույն փորձի հիման վրա դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Նույն օրը կազմակերպվել են նաև այցելություններ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներ՝ գործնական բաղադրիչի ցուցադրումով և վարպետության դասընթացների իրականացմամբ:
Գիտաժողովի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արտասահմանյան տարբեր երկրներից մասնակից գործընկերների հետ մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքների և գիտագործնական հնարավորությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:
Միջազգային գիտաժողովի երկրորդ օրը աշխատանքները շարունակվել են հինգ սեկցիաներով}
Սեպտեմբերի 26-ին Երևանում շարունակվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական եռօրյա գիտաժողովի աշխատանքները «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցի կոնֆերանս դահլիճներում և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:
Աշխատանքներն իրականացվել են հետևալ հինգ սեկցիաներով.
Դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական ապահովման ժամանակակից պահանջներն ու խնդիրները, դերը պետության և անձանց իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում
Քրեագիտական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Դատաքիմիական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Ինժեներատեխնիկական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման հեռանկարները
Մասնավորապես «Դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական ապահովման ժամանակակից պահանջներն ու խնդիրները, դերը պետության և անձանց իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում» խորագիրը կրող 1-ին սեկցիայում զեկույցներով հանդես են եկել, ինչպես նաև իրենց երկրների փորձով կիսվել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Իսրայելի տարբեր փորձագիտական կառույցների ներկայացուցիչներ:
Զեկույցներով են հանդես եկել Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի դատական փորձաքննությունների ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ., դոցենտ Օ. Դյակոնովան (թեմա՝ « Դատափորձագիտական գործունեության ժամանակակից միտումները»), ՌԴ Իրավունքի և կառավարման Տուլայի պետական համալսարանի Դատական փորձաքննություն և մաքսային գործ ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ. Տ.Տոլստուխինան (թեմա՝ «Քրեական դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման ժամանակակից խնդիրները»), ՌԴ Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի Դատական փորձաքննությունների ամբիոնի վարիչ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ի.գ.դ., պրոֆեսոր Ե.Ռոսսինսկայան (թեմա՝ «Դատական թվային վերափոխման պայմաններում փորձագիտության զարգացման ուղղությունները»), ՌԴ Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավունքի համալսարանի քրեագիտության ամբիոնի պրոֆեսոր, գիտական հետազոտությունների վարչության գլխավոր գիտաշխատող, ի.գ.դ., դոցենտ Դ. Բախտեևը (թեմա՝ «Փորձագիտական և մինչփորձագիտական գործունեության մեջ ստորագրության նույնականացման ավտոմատացված համակարգերի կիրառման դեպքում ռիսկերը և նշանակությունը՝ անհատների շահերի գիտական և մեթոդական աջակցության դիտանկյունից»), Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի բելառուսական մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի գիտական կազմակերպության «Յակուբ Կոլասի» անվան լեզվագիտության ինստիտուտի» մասնաճյուղի տնօրեն, բ.գ.թ. Ի.Կոպիլովը (թեմա՝ Յակուբ Կոլասի անվան լեզվաբանության ինստիտուտում (Բելառուսի ԳԱԱ) լեզվաբանական փորձաքննություններ անցկացնելու փորձը։ Դատափորձագիտական գործունեության իրավական աջակցության ժամանակակից պահանջները), Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հ.Սուլեյմանովայի անվան հանրապետական դատական փորձաքննության կենտրոնի դատատնտեսագիտական փորձաքննությունների բաժնի վարիչ Շ.Ուռամզատովը (թեմա՝ Դատատնտեսագիտական փորձաքննությունների նշանակությունը հանցագործությունների բացահայտման գործում), ՌԴ Ն.Գ. Չերնիշևսկու անվան ֆիզիկայի ինստիտուտի քրեագիտական նյութագիտության ուսումնագիտական լաբորատորիայի վարիչ, ֆիզ.-մաթ.գ.թ., դոցենտ Վ.Ֆեդորենկոն, ՌԴ Ն.Գ. Չերնիշևսկու անվան ֆիզիկայի ինստիտուտի հիմնարար բժշկության ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի ամբիոնի ասիստենտ Կ.Սորոկինան, Իսրայելի ոստիկանության ձգաբանական լաբորատորիայի փորձագետ, փ.գ.դ. Պ.Գիվերցը (թեմա՝ «Հրազենային տեսակների հրապատիչների հետքերի նեյրոնային ցանցերի դասակարգման վերլուծությունը՝ դատափորձագիտական գործունեության գիտական և մեթոդական աջակցության ժամանակակից պահանջների ներքո»), ՀՀ վաստակավոր իրավաբան, ի.գ.դ., պրոֆեսոր Վ.Ենգիբարյանը (թեմա` «Դատական փորձաքննությունների քրեադատավարական հիմնախնդիրները»), ՌԴ Իրավունքի և կառավարման Տուլայի պետական համալսարանի «Դատական փորձաքննություն և մաքսային գործ» ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ա.Սվետլիչնին (թեմա՝ Դատական փորձաքննության ինստիտուտի որոշ տերմինաբանական խնդիրներ), Բելառուսի ԳԱԱ մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի «Կոնդրատ Կրապիվայի անվան արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտ»-ի մասնաճյուղի կերպարվեստի և դեկորատիվ արվեստի բաժնի վարիչ, ա.գ.թ. Ի.Սկվորցովան (թեմա՝ «Բելառուսի և Լեհաստանի հայկական տեքստիլ մանուֆաբրիկաների կողմից կունտուշի գոտիներից պատրաստված պատարագի զգեստների փորձագիտական ուսումնասիրությունների փորձից։ Դատական փորձաքննությունների իրականացման ժամանակակից գիտամեթոդական լուծումները»), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, ֆիզ.-մաթ.գ.թ. Ե.Կաֆադարյանը (թեմա՝ «Բնական ադամանդների դեղին գունավորման աստիճանի որոշման գործիքային ապահովման ժամանակակից գիտամեթոդական մոտեցումները՝ դրանց արժեքի օբյեկտիվ վերահսկման համար»),ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Մնացականյանը (թեմա՝ Կիբեռհանցավորության վիկտիմոլոգիական կանխման միջոցները, դերը պետության և անձանց իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում), ՌԴ Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանի «Կրիմ Լիբ» քրեաբանության զարգացմանը նպաստող կենտրոնի կրտսեր գիտաշխատող Ա.Ցվետկովան (թեմա՝ Քրեական գործերով համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու նպատակահարմարության իրավական ապահովման ժամանակակից պահանջները), ՌԴ Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքացիաիրավական գիտությունների ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Ս.Ժդանովը (թեմա՝ «Դատական սպեցիոլոգիայի ներածությունը հատուկ գիտելիքների բնագավառում»):
2-րդ սեկցիայում քրեագիտական փորձաքննությունների արդի խնդիրների և զարգացման միտումների վերաբերյալ գիտական զեկույցներ են ներկայացրել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներն ու հեղինակավոր գիտնականները:
3-րդ սեկցիան նվիրված էր դատաքիմիական փորձաքննությունների արդի խնդիրներին և զարգացման միտումներին: Այս սեկցիայում ներկայացվել են Հայաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Իսրայելի առաջատար փորձագետների և մասնագետների զեկույցները, որոնք վերաբերում էին այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են՝ ««Հիբրիդային որոնման» համակարգի կիրառումը՝ NIST MS Search ծրագրային փաթեթի օգտագործմամբ՝ անհայտ կառուցվածքի միացությունների նույնականացման դեպքում», «Արհեստական ինտելեկտի վրա հիմնված լեզվական մոդելների կիրառումը՝ թունաբանական վերլուծության մեջ տեղեկատվության որոնումն օպտիմալացնելու նպատակով», «Նոր հոգեմետ նյութեր, քիմիական և օրենսդրական մարտահրավերները» և այլն:
4-րդ՝ «Ինժեներատեխնիկական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները» խորագրով սեկցիային զեկույցներ են ներկայացրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու փորձագետները:
Հետաքրքիր և արժեքավոր զեկույցներ են ներկայացվել նաև 5-րդ՝ «Դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով սեկցիայի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Գերմանիայի և Ղազախստանի ներկայացուցիչների կողմից: Զեկույցներն առնչվել են նաև արյան հետքերի քրեագիտական հետազոտության ժամանակակից հնարավորություններին, խնդիրներին և հեռանկարներին, Բրոնխիալ ասթմայի ախտորոշման փորձագիտական խնդիրներին, ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ տիպիկ բժշկա-փորձաքննական սխալների վերլուծությանը, Դատաբժշկական թունաբանության խնդիրների լուծման նպատակով օրբիտալ իոնային թակարդի օգտագործման հնարավորությունների կիրառմանը, դատաբժշկական լաբորատորիաներում ԴՆԹ-ի աղտոտման կանխարգելմանը, Thermo Fisher-ի HID տեխնոլոգիաների կիրառմամբ անձի նույնականացման ինտեգրված լուծումներին (HID), դատագենետիկական բնագավառում մեծ վաղեմություն ունեցող ինչպես նաև ԴՆԹ-ի ցածր պարունակությամբ կենսաբանական ծագման օբյեկտների հետազոտությունների իրականացման և արդյունքների գնահատման առանձնահատկություններին, դատահոգեբանական փորձաքննությունների ժամանակակից խնդիրներին ու առանձնահատկություններին և այլ թեմաների:
Բոլոր սեկցիաներում ծավալվել են հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն հիմնադրման 20-ամյակի առթիվ շուրջ երկու տասնյակ շնորհավորական ուղերձներ է ստացել}
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հիմնադրման 20-ամյակի առթիվ շուրջ երկու տասնյակ շնորհավորական ուղերձներ է ստացել Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների իրավապահ և դատափորձագիտական հեղինակավոր կառույցների ղեկավարների, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ծառայողների, գիտնականների և այլ գործընկերների կողմից:
Մասնավորապես Կազմակերպության ստեղծման 20 ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի նախագահ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Զաքարի Բարտերը, Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկան, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Մոգլը, ԱՄՆ «GTH DNA» ընկերության նախագահ Թիմ Շելբերգը, Ռուսաստանի Դաշնության Ա.Ն.Ֆրումկինի անվան ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսեյ Բուրյակը, Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի Դատական փորձաքննությունների ամբիոնի վարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ելենա Ռոսսինսկայան, Մոլդովայի Արդարադատության նախարարության դատական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, «Տիտու Մայորեսկու» համալսարանի գիտական ղեկավար Գեորգի Պոպան, Հնդկաստանի կառավարության խորհրդական, Հնդկաստանի գերագույն դատարանի գլխավոր իրավաբան Աման Սինհան, Ճապոնիայի Շրջակա միջավայրի կառավարման կենտրոնի տեխնիկական բաժնի ղեկավար Մասաշի Սուգիեն, Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Ակրամ Խալիլովը, Ռուսաստանի պետական արդարադատության համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կուլակովը և այլ գործընկերներ:
Փորձաքննությունների ազգային Բյուրոն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր գործընկերներին շնորհավորական ուղերձների, գործունեության գնահատման և բարեմաղթանքների համար՝ իր պատրաստակամությունը հայտնելով հետագա արդյունավետ փոխգործակցության ծավալման առումով:
Ողջույնի խոսքեր, ելույթներ և գիտական արժեքավոր զեկույցներ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի պլենար նիստին}
Սեպտեմբերի 25-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի պլենար նիստին ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև արտասահմանյան երկրների իրավապահ և դատափորձագիտական հեղինակավոր կառույցների ղեկավարներ, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ծառայողներ, գիտնականներ և այլ պատվավոր հյուրեր: Գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցած պլենար նիստի շրջանակներում ժամանակակից աշխարհում դատափորձագիտական ոլորտի ներկայիս մարտահրավերների, իրավակարգավորումների, առկա խնդիրների և զարգացման հեռանկարների և այլ կարևոր ասպեկտների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Մոլդովայի և այլ երկրների հեղինակավոր դատափորձագիտական կառույցների և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանի կողմից ներկայացվել է զեկույց՝ «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով:
ՌԳԱ Ա.Ն. Ֆրումկինի անվան ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, ք.գ.թ., պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Ա.Բուրյակն իր զեկույցում անդրադարձել է մոլեկուլի կառուցվածքի պարզման համար կիրառվող մասս- քրոմատոգրաֆիական մեթոդին և դրա ներդրմանը դատաքիմիական փորձաքննությունների բնագավառում:
Շվեյցարիայի Ձեռագրի գիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական գծով տնօրեն, տեխ.գ.դ. Յու.Չեռնովը ներկայացրել է «Իրավական փորձաքննության համար ձեռագրերի համալիր համակարգային վերլուծություն. ԱԲ-ի աջակցությամբ բարելավված ծրագրային հարթակ» թեմայով զեկույց, իսկ Մոլդովայի Արդարադատության նախարարության դատական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Օ.Կատառագան՝ «Հնարավոր է արդյո՞ք նույնականացնել կատարողին ձեռագիր տեքստերի և ստորագրությունների պատճեններով» խորագրով զեկույց:
Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, Տիտու Մայորեսկու անվան համալսարանի գիտական ղեկավար Գ.Պոպան իր զեկույցում ներկայացրել է մատնահետքերի հայտնաբերման և վերականգնման եզակի և նորարարական մեթոդներին վերաբերող ինտեգրատիվ սինթեզի գիտական արդյունքները:
Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և քրեագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., կ.գ.թ., պրոֆեսոր Տ. Մոիսեևան իր զեկույցում անդրադարձել է դատափորձագիտական գործունեության իրավական կարգավորման խնդիրներին և այլն:
Գիտաժողովի աշխատանքները հինգ առանձին սեկցիաներով շարունակվել են նաև սեպտեմբերի 26-ին և 27–ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում և ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամաններով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար կազմակերպության «20-ամյա հոբելյանին նվիրված» հուշամեդալով պարգևատրվել են.}
• Տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Արամ Գահնապետյանը
• Տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը
• Տնօրենի՝ ֆինանսական և տնտեսական հարցերի գծով տեղակալ Խաչատուր Աբաջյանը
• Նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը
• Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Պետրոսյանը
• Էկոլոգիական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Սանթրոսյանը
• Տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը
• Շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արթուր Միրաքյանը
• Ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Բադեյանը
• Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը
• Ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ Վասպուր Հովհաննիսյանը
• Տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը
• Ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժնի պետ Մարգարիտա Ալոյանը
• Փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը
• Ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը
• Պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը
• Պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանը
• Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Ադամյանը
• Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը
• Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը
• Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատահյուսվածքաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկազն Չախոյանը
• Դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի պետ Ադելաիդա Գևորգյանը
• Տեղեկատվական ապահովման բաժնի պետ Արուսյակ Մոսիկյանը
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենն ու փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների}
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպության կայացման ու զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրենը և կառույցի առաջատար փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների։
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրամանով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, դատափորձագիտական գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար Կազմակերպության տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվեց հուշանվերով:
Սասուն Խաչատրյանի հրամաններով՝ նշանակված փորձաքննությունների որակյալ և բարեխիղճ կատարման, գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովման համար շնորհակալագրերի արժանացան Փորձաքննությունների ազգային բյուրոյի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արթուր Միրաքյանը, ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը, ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժնի պետ Մարգարիտա Ալոյանը:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ, Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու և արդյունավետ համագործակցության համար Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվեց հուշանվերով:
Համագործակցության համար մեդալով պարգևատրվեցին Բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը, իսկ հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Պետրոսյանը պարգևատրվեց հուշանվերով:
20-ամյա հոբելյանի կապակցությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանին պարգևներ հանձնեցին նաև արտերկրից ժամանած գործընկերները:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև արտերկրի գործընկեր կառույցների ղեկավարների նման բարձր գնահատականներն ու ցուցաբերած վերաբերմունքն էլ ավելի է պարտավորեցնում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ողջ անձնակազմին իրենց լիազորված աշխատանքներն առավել բարձր պատասխանատվությամբ և նվիրումով իրականացնելու համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի կայացմանն ու իրավակարգի ամրապնդմանը։
Կնքվել են համագործակցության մասին պայմանագրեր արտասահմանյան առաջատար փորձագիտական կառույցների հետ}
2024թ. սեպտեմբերի 25-ին Երևանում մեկնարկած «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում միջազգային համագործակցության մասին պայմանագրեր ստորագրվեցին մասնակից պետությունների առաջատար փորձագիտական կառույցների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև։
Մասնավորապես ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը միջազգային համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեց Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, «Տիտու Մայորեսկու» համալսարանի գիտական ղեկավար Գեորգի Պոպայի, Բելառուսի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Բելառուսի մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի Յակուբ Կոլասի անվան լեզվագիտության ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն, բ. գ. թ. Իգոր Կոպիլովի, ինչես նաև Հնդկաստանի Ազգային դատափորձագիտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պուրվի Պոքրիալի միջև (հեռավար):
Համագործակցության մասին պայմանագրերի կնքումը հնարավորություն է ընձեռում գործընկեր կազմակերպություններին իրենց ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ համագործակցելու դատափորձագիտական ոլորտում, իրականացնելու համատեղ գիտական նախագծեր, մշակելու արդի գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդներ և մեթոդիկաներ, կազմակերպելու գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, մասնագետների փորձի փոխանակմանն ուղղված այլ համատեղ միջոցառումներ՝ նպաստելով միջազգային ինտեգրմանն ու դատափորձագիտական ոլորտի զարգացմանը:
Նշենք, որ անցած երկու տասնամյակների ընթացքում Բյուրոն համագործակցության մասին պայմանագրեր և հուշագրեր է կնքել աշխարհի շուրջ երեք տասնյակ հեղինակավոր դատափորձագիտական կառույցների և գիտական ինստիտուտների հետ՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է․ 70․000 դատական փորձաքննություն՝ վերջին 5 տարում․ ՏԵՍԱՆՅՈւԹ}
Փորձաքննությունները որոշիչ են եղել միջազգային ատյաններում Ադրբեջանի կեղծիքներին հակազդելու հարցում․ Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է}
ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների աշխատանքը անկյունաքարային է ոչ միայն ներպետական դատական ու քննչական մարմինների, այլև միջազգային ատյանների համար։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանն ասում է՝ բազմիցս, երբ Ադրբեջանը միջազգային ատյաններում, օրինակ ՄԻԵԴ-ում, խեղաթյուրել է փաստերն ու ներկայացրել, օրինակ՝ ռազմական հանցագործությունների քննման կեղծ եզրակացություններ, հայ փորձագետները կարողացել են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան փաստահեն փորձաքննություններով հակազդել:Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ hy.armradio.am
70 հազար դատական փորձաքննություն՝ 5 տարում. Փորձաքննությունների ազգային բյուրոն նշում է 20-ամյակը}
FreeNews հեռուստաընկերության անդրադարձը Հայաստանի ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպության հիմնադրման 20-ամյակին}
«Փորձաքննությունների ազգային բյուրոն» 20 տարեկան է}
Հանրային հեռուստաընկերության Լուրեր լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասին
ԱՄՆ գործընկերներն այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո}
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) նորանշանակ տնօրեն Զաքարի Բարտերը, ԹՊԻՀ բաժնի ծրագրի մասնագետ Կարինե Քեշաբյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեագիտական հետախուզության ուսուցումների աջակցման ծրագրի ներկայացուցիչ Մարկ Մոգլն այցելեցին ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ Բյուրոյի հետ համագործակցության կապերի ամրապնդման նպատակով՝ Կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքներին ընդառաջ:
Կազմակերպության տնօրենն ԱՄՆ գործընկերներին ծանոթացրեց Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները՝ գոհունակություն հայտնելով Բյուրոյում նախորդ տարիների ընթացքում հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար:
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ զարգացման անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների կողմից հատկացված միջոցների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի, կազմակերպության կառավարման մարմինների, ինչպես նաև Բյուրոյի ողջ անձնակազմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն՝ համալրված պրոֆեսիոնալ թիմով և ժամանակակից հետազոտական հնարավորություններով:
ԱՄՆ գործընկերներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դատափորձագիտական ոլորտի զարգացման գործում Բյուրոյի ներդրած շարունակական ջանքերի համար՝ ընդգծելով սեպտեմբերի 25-27-ը Երևանում կայանալիք «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի կազմակերպման կարևորությունը:
Հյուրերը շրջայց են կատարել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական լաբորատորիաներում, տեղում ծանոթացել ձևավորված նոր հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին, որակի կառավարման համակարգին:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատափորձագիտական ոլորտում ԱՄՆ առաջատար ինստիտուտների և կառույցների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ի նպաստ ՀՀ-ում այս բնագավառի շարունակական զարգացման ապահովմանը: