Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2023
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի կողմից ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը պարգևատրվել է...
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի կողմից ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը պարգևատրվել է ԳԱԱ 80-ամյակին նվիրված ոսկե հուշամեդալով՝ դատափորձագիտական բնագավառի գիտական գործունեության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը շնորհավորում է Պատվական Ոսկանյանին գերատեսչական պարգևի արժանանալու կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, եռանդ և հաջողություններ՝ իր արգասաբեր աշխատանքը շարունակելու, իր գիտելիքները, ունակությունները, փորձն ու կարողություններն օգտագործելու` ի շահ մեր պետության, ի նպաստ Հայաստանի դատափորձագիտական բնագավառի գիտահեն զարգացման:
Դատաքիմիական բնագավառի ռուս և մոլդովացի առաջատար մասնագետները մեկշաբաթյա այցով Փորձաքննությունների ազգային բյուրոյում էին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հրավերով Ռուսաստանի քիմիական-թունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը և Մոլդովայի դատաբժշկական կենտրոնի փորձագետ Օլեգ Կադոչինիկովը մեկշաբաթյա այցով Փորձաքննությունների ազգային բյուրոյում էին՝ դատաքիմիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող ամերիկյան առաջատար «Agilent Technologies» ընկերության սարքավորումային համալիրի գործարկման, արդիական մեթոդների ներդրման, փորձի փոխանակման և համագործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
Այցի շրջանակներում արտերկրից ժամանած մասնագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և համապատասխան ստորաբաժանումների փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները, առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված գործընթացները:
Փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ մշակելու և ներդնելու հետազոտությունների՝ գիտականորեն հիմնավորված նոր մեթոդներ և մեթոդիկաներ, ինչն էապես կբարձրացնի Բյուրոյի նյութագիտական և թունաբանական փորձագիտական ստորաբաժանումների հետազոտական հնարավորություններն ու դրանց շրջանակը՝ ապահովելով ստացված տվյալների արժանահավատությունը, ինչպես նաև կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները:
Հանդիպման շրջանակներում Սերգեյ Սավչուկը Բյուրոյի տնօրենին է հանձնել ասոցիացիայի կրծքանշանն ու իր հեղինակած մասնագիտական գրքերը: Բյուրոյում գտնվելու օրերի ընթացքում իրականացվել է փորձագետների վերապատրաստում նոր ձեռքբերված՝ «Agilent Technologies» ընկերության ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքի՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆի արդյունավետ կիրառման նպատակով: Իրականացվել է նաև փորձի փոխանակում անալիտիկ այլ, այդ թվում՝ գազքրոմատոգրաֆիկ սարքերի կիրառմամբ, վերլուծվել ժամանակակից նորարարական լուծումները, նյութագիտական և թունաբանական փորձաքննությունների բնագավառներում գործնականում ի հայտ եկող խնդիրների արդյունավետ լուծման ուղիներն ու այդ նպատակով կիրառվող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման հետ կապված մի շարք հարցեր:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորությունների համալրման, դրանց համապատասխան գիտականորեն հիմնավորված նոր մեթոդների մշակման և շարունակական ներդրման իրականացումը՝ ի նպաստ մեր երկրում փորձագիտական ներուժի զարգացման, նյութատեխնիկական և գիտամեթոդական բազայի կատարելագործման:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում եմ, որ 2024 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության ամրապնդման, զարգացման և մեծ առաջընթացի տարի:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար անցնող տարին նշանավորվել է մի շարք կարևոր ձեռքբերումներով և նվաճումներով: Իրականացվել են հետազոտական հնարավորությունների համալրմանն ուղղված մի շարք քայլեր՝ անձնակազմի վերապատրաստումներ և համալրումներ, փորձի փոխանակման և բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված կադրերի պատրաստման աշխատանքներ, նյութատեխնիկական և գիտամեթոդական բազայի համալրումներ, որի արդյունքում հաջողվել է ապահովել առաջադեմ արդյունքների շարունակականությունը: Ընթացիկ տարում Կազմակերպությունում իրականացվել են աննախադեպ ծավալի, այդ թվում՝ բարդ, համալիր փորձաքննություններ, ձևավորվել են նոր փորձագիտական ստորաբաժանումներ, ընդլայնվել են կատարվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, կազմակերպվել են մի շարք գիտական միջոցառումներ և այլն:
Ամփոփելով տարին, որը լի էր նաև բազում խնդիրներով և դժվարություններով, մեր հայրենակիցների` իրենց հայրենի տները ստիպողաբար լքելու վշտով, մաղթում եմ, որ 2024 թվականը լինի խաղաղության, մեր ժողովրդի և բոլորիս համար արդարացի լուծումների, լավատեսության և միասնական առաջընթացների տարի՝ ի նպաստ մեր երկրի հզորացման ու մեր ժողովրդի բարեկեցիկ ապագայի, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի շարունակական զարգացման, ի շահ մեր երկրում օրենքի գերակայության ու իրավակարգի ամրապնդման:
Խաղաղություն, առողջություն և երջանկություն բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանի առթիվ
Հարգարժա՛ն պարոն Սաղյան, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հարգելի՛ անդամներ, սիրելի՛ գործընկերներ, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ակադեմիայի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Գիտությունների ազգային ակադեմիան իր ստեղծման օրից նշանակալի դերակատարություն է ունեցել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման, գիտակրթական գործունեության ձևավորման, ժամանակի պահանջներին համապատասխանող գիտաարդյունաբերական հզորությունների, գիտատեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծման, համաշխարհային գիտական նվաճումների և գիտության զարգացմանը նշանակալի նպաստ բերած ականավոր գիտնականների պատրաստման գործում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով ԳԱԱ կազմում գործող առաջատար դատափորձագիտական կազմակերպություն, ինչպես վերջին երկու տասնամյակներին, այնպես էլ հետագա տարիներին, պատրաստ է իր ներդրումն ունենալ Ակադեմիայի բարձր հեղինակության ամրապնդման և մեր երկրի գիտական կարողությունների հզորացման գործում:
Վստահ եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի լավագույն ավանդույթները, հարուստ կենսափորձը, ինչպես նաև ժամանակին համահունչ գործելու կարողութունն ու համախմբված աշխատանքը թույլ կտան ապահովել գիտական նոր նվաճումների շարունակականությունն ու առաջադեմ արդյունքների ապահովումը, որին պետք է իրենց ամենօրյա ջանասեր և անխոնջ աշխատանքով նպաստեն ԳԱԱ համակարգում գործունեություն ծավալող բոլոր գիտնականները՝ պատվախնդիր ծրագրերի և գաղափարների իրագործմամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս նշանավոր հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ ԳԱԱ համակարգի բոլոր գործընկերներին արգասաբեր աշխատանք, անկոտրում կամք և վճռականություն՝ գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները շարունակելու, մեր երկրի արժանավոր գիտնականների նոր սերունդներ պատրաստելու նվիրական գործի իրականացման համար՝ ի փառս մեր երկրի, ի շահ Հայաստանի գիտության հզորացման և գիտելիքահեն առաջընթացի ապահովման։
Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյան
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը փաստաբանների օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Բաբայան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և փաստաբանական ողջ համայնքին մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։
Փաստաբանությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտ, առանցքային դերակատարում և ազդեցություն ունի իրավական պետության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մեր երկրում իրավակարգի պահպանման, անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում:
Փաստաբանական համայնքը մեր երկրի ամենահեղինակավոր և կայացած ինստիտուտներից է, ինչի վկայությունը փաստաբանների նկատմամբ հանրային բարձր վստահությունն է:
Որքան պաշտպանված և անկախ է փաստաբանը, այնքան բարձր է նրա կողմից իրականացվող իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության որակը: Ժողովրդավար հասարակությունում փաստաբանը պետք է գնահատված ու պաշտպանված լինի, ինչի գլխավոր երաշխավորը պետությունն է:
Հայաստանի փաստաբաններին մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ, իրավապաշտպան գործունեության մեջ՝ անկոտրում կամք և վճռականություն:
Խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:
Հարգանքով՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում միջազգային համագործակցությունը
Միջազգային առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը, «ThermoFisher scientific» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Սատենդրա Կումարը, Վրաստանում «ThermoFisher scientific» ընկերության ներկայացուցիչ Ակակի Պետրիաշվիլին և վրացական «ABM» ընկերության ներկայացուցիչ Վաժա Գելիաշվիլին նոյեմբերի 29-ին այցելել էին Հայաստան՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում համագործակցության կապերի ամրապնդման, միջազգային լավագույն փորձի տեղայնացման հետ կապված մի շարք կարևոր հարցերի քննարկման և հետագա փոխգործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և կազմակերպության ղեկավար ու փորձագիտական անձնակազմի հետ: Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի, քննարկվել են դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխգործակցության շրջանակներն ու կարևոր ուղղությունները, մասնավորապես՝ ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մշակման և կատարելագործման ապահովման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման վերաբերյալ:
Դեռևս այս տարվա հունիսին Թբիլիսիում միջազգային սիմպոզիումին մասնակցության շրջանակներում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և ԱՄՆ գործընկերոջ՝ «GTH DNA» խորհրդատվական ընկերության ղեկավար Թիմ Շելբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որի արդյունքում կայացավ միջազգային գործընկերների այս այցը, քննարկվել են նաև Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններին և ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանն առնչվող խնդիրների շուրջ Հայաստանում համատեղ միջազգային սիմպոզիումի կազմակերպման հետ կապված հարցերը:
Հյուրերը շրջայց են կատարել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում, տեղում ծանոթացել ԴՆԹ նույնականացման դատագենետիկական լաբորատորիայի հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտ ամսից Փորձաքննությունների ազգային բյուրոյում միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվում են կենսաբանական ծագման բոլոր տեսակի նմուշների
ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննություններ՝ գրանցելով առաջադեմ արդյունքներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում առկա միջազգային նորագույն հնարավորությունների և փորձի ներդրման նպատակով միջազգային գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։
Բյուրոյի տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցչին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը UNIDO ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-ին Բյուրոյում ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) փորձագետ Միկլոս Դեվեցին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են դատափորձագիտական բնագավառում որակի ապահովման, միջազգային հավատարմագրման ընթացակարգերի, ռազմավարության տեսլականի, ոլորտի շարունակական և կայուն զարգացման ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Բյուրոյի տնօրենը ներկայացրել է կազմակերպությունում իրականացվող փորձաքննությունների տեսակները, հետազոտական լաբորատորիաների հնարավորություններն ու խնդիրները, կազմակերպությունում ներդրված որակի կառավարման համակարգերի, սերտիֆիկացման և լաբորատորիաների հավատարմագրմանն առնչվող ընթացակարգերը:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտի զարգացման ապահոմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Միկլոս Դեվեցը շրջայց է կատարել Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում, ծանոթացել քրեագիտական լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածությանը, ներդրված արդիական տեխնոլոգիաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատափորձագիտական ոլորտում որակի ապահովման համակարգի շարունակական և կայուն զարգացման և միջազգային գործընթացներին ինտեգրման իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։
Բյուրոյի փորձագետների և բելառուս գործընկերների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԴՆԹ հետազոտությունների վերաբերյալ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև գործող տարեկան համատեղ աշխատանքային պլանի համաձայն՝ Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները Բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ, նոյեմբերի 22-ին տեսակապի միջոցով կլոր սեղան-քննարկում են ունեցել բելառուս գործընկերների հետ:
Բյուրոյի փորձագետները Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի դատաբժշկական և դատահոգեբուժական գիտահետազոտական լաբորատորիայի փորձագետներին են ներկայացրել Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքում իրականացվող փորձաքննությունների ընթացքում կիրառվող մեթոդները, ԴՆԹ լաբորատորիայի հնարավորությունները, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերը:
Բելառուս գործըներներն էլ իրենց հերթին ներկայացրել են գիտագործնական կենտրոնի դատաբժշկական և դատահոգեբուժական գիտահետազոտական լաբորատորիայում իրականացվող կենսաբանական հետքերից և կենդանական ծագման օբյեկտներից ԴՆԹ-ի անջատման և ԴՆԹ բնութագրերի ստացման ընթացակարգերը, առանձնահատկությունները, ԴՆԹ նույնականացման հետազոտությունների ընթացքում ծագած խնդիրները և այլն:
Արդյունավետ քննարկում է ծավալվել ԴՆԹ նույնականացման հավաքածուների, ծախսերի արդյունավետ կառավարման, գործնականում ի հայտ եկող խնդիրների լուծման, ստացվող արդյունքների վերլուծության և այլ մասնագիտական հարցերի շուրջ:
Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան փորձագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք համատեղ աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Նման ձևաչափով մասնագիտական քննարկումները կրում են շարունակական բնույթ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհուրդը հրատարակության է երաշխավորել գիտական երեք աշխատություններ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Բյուրոյի գիտական խորհրդի արտահերթ նիստը:
Օրակարգում ներկայացված էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանի հեղինակած «Թմրահանցավորության դեմ պայքարի նյութաիրավական և քրեաբանական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (220 էջ) և «Քրեական զոհաբանություն. Բնութագիրը և բաղադրիչները» (116 էջ) վերնագրերով մենագրությունների, ինչպես նաև Բյուրոյի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, գիտական խորհրդի քարտուղար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի «Փորձագիտություն և ակտիվների գնահատում» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկի (223 էջ) հրատարակումը հավանության արժանացնելու և երաշխավորելու հարցերը:
Գևորգ Իսրայելյանն իր հեղինակած մենագրություններում, մասնավորապես անդրադարձել է ՀՀ-ում թմրահանցավորության դեմ պայքարի քրեաիրավական, վարչաիրավական և քրեաբանական հիմնախնդիրներին, ինչպես նաև խորը մասնագիտական վերլուծություն կատարել քրեական զոհաբանության առարկայի, մեթոդաբանության, տուժողի անձի ձևավորման, զոհածին գործոնների ու արդի այլ հարցերի վերաբերյալ:
Կարեն Մամիկոնյանի հեղինակած ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացվել են տնտեսագիտական փորձագիտական հետազոտության արդի հարցերի վերաբերյալ խորը մասնագիտական վերլուծություններ և առաջարկություններ: Այն նախատեսված է որպես մեթոդական ուղեցույց տնտեսագիտական ոլորտի փորձագետների և հետազոտողների համար, ինչպես նաև օգտակար կարող է լինել ԲՈՒՀ-երի դասախոսներին և ուսանողներին՝ համապատասխան մասնագիտական առարկաների առանձին թեմաների ուսուցման շրջանակներում:
Քննարկման արդյունքում, հաշվի առնելով վերոնշյալ աշխատություններում բարձրացված ոլորտային խնդիրների արդիականությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված լուծումների ու առաջարկների անհրաժեշտությունը և կարևորությունը, գիտական խորհուրդը հավանության է արժանացրել և երաշխավորել Գևորգ Իսրայելյանի հեղինակած մենագրությունների և Կարեն Մամիկոնյանի հեղինակած ուսումնամեթոդական ձեռնարկի հրատարակումները։
Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչներն այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո
Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Փիրս-Ուիքսին և ծրագրերի ղեկավար Մորգան Մոլերը ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ծրագրերի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 31-ին այցելել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատաբժշկական և դատահոգեբանական բնագավառներում փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով: Այցի շրջանակներում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննությունների բաժինների ներկայացուցիչները հյուրերին ծանոթացրել են բռնության (այդ թվում ընտանեկան, սեռական) դեպքերով իրականացվող փորձաքննությունների առանձնահատկություններին, դրանց կազմակերպման ընթացակարգերին, իրականացման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին: Քննարկվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտներում առկա մարտահրավերները, օրենսդրական դաշտում և իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան ու սեռական բռնության դեպքերով իրականացվող փորձաքննություններին վերաբերող իրավակարգավորումներն ու առկա խնդիրները։ Քննարկման շրջանակներում ԱՄՆ գործընկերները ներկայացրել են տվյալ ոլորտում առկա իրավակարգավորումները, իրենց փորձն ու ձեռքբերումները: Հանդիպում է տեղի ունեցել նաև Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, որի շրջանակներում առավել ընդգրկուն քննարկվել են խնդրո առարկա ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները:
ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի գործընկերների հրավերով՝ նոյեմբերի 3-ին, Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը և հեգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Շահվերդյանը մասնակցել են ԱՄՆ դատաբժշկական բուժքույրերի պրակտիկան և սեռական բռնությունների դատաբժշկական հետազոտությունների (SANE) համաժողովին: Միջոցառման շրջանակներում մասնակիցները ծանոթացել են Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցացիայի գործունեությանը, ԱՄՆ դատաբժշկական բուժքույրերի պրակտիկային և սեռական բռնությունների դատաբժշկական հետազոտությունների խնամքի մոդելին, ծրագրի ձևաչափին ու կառուցվածքին և այլ առանձնահատկությունների: Համաժողովի ընթացքում զուգահեռներ են անցկացվել դատաբժշկական փորձաքննությունների ոլորտում ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումների միջև, դիտարկել Հայաստանում միջազգային լավագույն փորձի տեղայնացման հեռանկարները:
Նշենք, որ Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցացիան ունի ավելի քան 6500 անդամ 30 երկրներից, որոնք աշխատում եմ սեռական բռնության ենթարկված կանանց, երեխաների, տարեցների հետ, մշակում են առաջարկներ քաղաքականության բարելավման նպատակով, զարգացնում և առաջ են մղում դատաբժշկական բուժքույրերի աշխատանքը նորարարական հետազոտությունների և ապացույցների վրա հիմնված կրթության միջոցով:
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը Ֆրանսիայում մասնակցել է Էքսպրես ԴՆԹ նույնականացման հիմնախնդիրների քննարկմանը նվիրված աշխատաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը «ThermoFisher scientific» ընկերության պաշտոնական հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Էքսպրես ԴՆԹ նույնականացման հիմնախնդիրների քննարկմանը նվիրված առաջին հիմնադիր աշխատաժողովին, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի քրեական հետախուզության ինստիտուտի (IRCGN) կազմակերպած պաշտոնական հանդիպումների:
Ֆրանսիայի Սերժի քաղաքային շրջանում կայացած անձի Էքսպրես ԴՆԹ նույնականացման խմբի աշխատաժողովին մասնակցում էին դատագենետիկական փորձաքննությունների ոլորտի առաջատար մասնագետներ եվրոպական մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Միացյալ Թագավորությունից, Պորտուգալիայից, ինչպես նաև Վրաստանից, Ուկրաինայից և այլն:
Հանդիպմանը քննարկվել են դատագենետիկական բնագավառին առնչվող արդիական թեմաներ, մասնավորապես՝ ԴՆԹ քրեագիտական լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման, հեղափոխական նոր լուծումների ներդրման, ռապիդ թեստերի միջոցով ԴՆԹ նույնականացման իրականացման, ինչպես նաև շարժական ԴՆԹ լաբորատորիաների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ: Աշխատաժողովի շրջանակներում ողջույնի խոսքով և ելույթով է հանդես եկել նաև Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը՝ ներկայացնելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատագենետիկական փորձաքննությունների ուղղությամբ առկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև ընդգծել ոլորտի պրոֆեսիոնալների ներուժի համախմբմանն ուղղված նմանօրինակ միջոցառումների իրականացման կարևորությունը:
Այցի շրջանակներում Արգամ Հովսեփյանն առանձին հանդիպում-քննարկումներ է ունեցել «Thermo Fisher Scientific» ընկերության, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների ԴՆԹ փորձաքննությունների բնագավառի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործընկերների հետ ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում ակտիվ փոխգործակցության ծավալման, միջազգային լավագույն փորձի և մեթոդաբանության միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ու առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների մշակմանն ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ: Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում առկա առաջադեմ հնարավորությունների և փորձի ներդրման նպատակով միջազգային գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացման, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունն այցելել է Բելառուսի «Ազգային հակադոպինգային լաբորատորիա»
Բելառուս գործուղված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության «Ազգային հակադոպինգային լաբորատորիա» առողջապահական կազմակերպության տնօրեն Յուրի Պոխոդնյայի հրավերով հոկտեմբերի 21-ին այցելել է Բելառուսի «Ազգային հակադոպինգային լաբորատորիա»:
Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Ազգային հակադոպինգային լաբորատորիա»-ի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ, որի ընթացքում կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են երկու երկրների կառույցների գործունեության ուղղությունները, նպատակներն ու ձեռքբերումները:
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակել կենսաբանական, քիմիաթունաբանական, նյութագիտական հետազոտությունների, դոպինգի դեմ պայքարի, հակադոպինգային փորձարկումների ընթացքում կիրառվող մեթոդների և մեթոդիկաների, ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Բյուրոյի ներկայացուցիչները շրջայց են կատարել հակադոպինգային լաբորատորիայի ստորաբաժանումներում, ծանոթացել լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությանը, ներդրված արդիական տեխնոլոգիաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել ակտիվ փոխգործակցություն ծավալելու ուղղությամբ՝ դիտարկելով փոխադարձ այցերի իրականացման, համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության շրջանակների ամրապնդման և ընդլայնման գործընթացների շարունակական ապահովումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։
Բյուրոյի փորձագետները մրցանակների են արժանացել Մինսկում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը և պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 20-ին կայացած դատափորձագիտության բնագավառի երիտասարդ հետազոտողների «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթում արժանացել են մրցանակների: Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում կայացած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» գիտական աշխատանքների մրցույթը, որին մասնակցում էին եզրափակիչ փուլ անցած շուրջ երկու տասնյակ երիտասարդ հետազոտողներ, նպատակ ունի երիտասարդներին ներգրավելու դատական փորձաքննության արդի հիմնախնդիրներին առնչվող գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:
Մրցույթի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Սոնա Նիկոլյանը հանդես է եկել «Հայաստանյան շուկայում սպառվող ըմպելի յոգուրտներում և բիոկեֆիրներում Bacillus ցեղի հեմոլիտիկ ակտիվությամբ օժտված տեսակների հայտնաբերումը» թեմայով զեկույցով, որում անդրադարձել է կաթնամթերքում սպոր առաջացնող մանրէների տարածմանը, դրանց կենսաքիմիական հատկությունների ուսումնասիրմանը և նորագույն մեթոդների կիրառմամբ կաթնամթերքի մանրէազերծմանը:
Սոնա Նիկոլյանի հիշյալ գիտական աշխատանքն ընդգրկվել է առավել ստեղծագործ երիտասարդ գիտնականների լավագույն աշխատանքների եռյակում և արժանացել 2-րդ աստիճանի դիպլոմի:
Իսկ Բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Քրիստինա Մաչկալյանի «Ատոմային աբսարցիոն սպեկտրոսկոպիայի կիրառումը դատաձգաբանական փորձաքննությունում» թեմայով գիտական հոդվածը հաղթող է ճանաչվել «Լավագույն գիտական տեսական աշխատանք» անվանակարգում:
Հաղթողներին և մրցանակակիրներին պատվոգրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2023» մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը` ընդգծելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու կարևորությունը։
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են զենքի քրեագիտական հետազոտությանը նվիրված 11-րդ միջազգային համաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-18-ը տեսակապի միջոցով մասնակցել են զենքի քրեագիտական հետազոտությանը նվիրված 11-րդ միջազգային համաժողովին: Սարատովի Ն.Գ. Չեռնիշևսկու անվան պետական համալսարանի կազմակերպած գիտաժողովին մասնակցում էին դատափորձագիտական ոլորտի հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Իսրայելից, ԱՄԷ-ից, Շրի Լանկայից և այլ երկրներից։
Գիտաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձել են զենքի, զինամթերքի և դրանց հետքերի քրեագիտական հետազոտության արդի խնդիրներին, այդ թվում՝ հրազենի նույնականացման, կրակոցի և պայթյունի հետքերի հետազոտման ֆիզիկաքիմիական մեթոդների կիրառմանը, քրեագիտությունում և դատաձգաբանական փորձաքննությունների բնագավառում կիրառվող "POISC" տեխնոլոգիաներին, "Random Forest" ալգորիթմի հիման վրա կրակված պարկուճների վրա երկրորդային հետքերի որոշմանը, AK-12 ինքնաձիգից արձակված կրակոցի հետքերի առանձնահատկություններին և այլն:
Համաժողովի շրջանակներում զեկույցով է հանդես եկել և Փորձաքննությունների ազգային բյուրոյում շուրջ 20 տարի իրականացվող դատաձգաբանական փորձաքննությունների ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրներն է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը:
Մեր փորձագետն իր զեկույցում անդրադարձ է կատարել ձեռքի հրազենի համար նախատեսված փամփուշտների բնութագրերի դատափորձագիտական առանձնահատկություններին, մասնավորապես՝ ակոսափող որսորդական կամ ակոսափող մարտական հրազենով կատարված հանցագործությունների դեպքերով փամփուշտների տեսակի և մոդելի (գնդակներ, պարկուճներ) պարզման մեթոդներին:
Մասնավորապես՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյում կատարված փորձաքննությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ դատաձգաբանական փորձաքննություն իրականացնելիս՝ փամփուշտի տեսակը (մարտական, որսորդական) որոշելու համար առանձնակի ուշադրություն պետք է դարձնել հետազոտվող փամփուշտի մաս կազմող գնդակի բաղադրությանը, քանի որ փամփուշտի մաս հանդիսացող պարկուճի հատակին առկա գրառումները երբեմն չեն համապատասխանում փամփուշտի կոնկրետ տեսակին: Այս և նմանօրինակ այլ հարցերի պարզման համատեքստում չափազանց կարևոր է դատաձգաբանական փորձաքննությունների ոլորտում իրականացվող նոր մեթոդների և մեթոդիկաների կիրառումը՝ փորձաքննությունների որակի բարձրացման և գիտականորեն հիմնավորված, հավաստի արդյունքների ստացման առումով:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվել են համապատասխան վկայականներ։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
Արգամ Հովսեփյանը հարցազրույց է տվել Բելառուսի ազգային հեռուստաալիքին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հարցազրույց է տվել Բելառուսի ազգային հեռուստաընկերությանը՝ խոսելով Հայաստանի և Բելառուսի դատափորձագիտական կառույցների միջև առկա համագործակցության, բելառուս գործընկերների հետ դատափորձագիտական տարբեր ուղղություններով իրականացվող համատեղ աշխատանքների մասին:
Մանրամասները՝ «Բելառուս-1» ազգային հեռուստաալիքի լրատվական թողարկման ռեպորտաժում: www.tvr.by/news