Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2021
Կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի միջև
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակով Բյուրոյում հյուրընկալվեցին Ինստիտուտի ներկայացուցիչները, տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի գլխավորությամբ:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել ակտիվ և արդյունավետ համագործակցությունը վերաբերելի ուղղություններով, իրականացնել փորձի փոխանակում, նպաստել բժշկագիտության բնագավառում ներգրավված մասնագետների որակյալ կրթության և որակավորման բարձրացման ապահովմանը՝ լավագույն միջազգային փորձին համապատասխան, նպաստել Ինստիտուտի և Բյուրոյի միջև կառուցողական և շարունակական համագործակցությանը, ծավալել արդյունավետ փոխգործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ համագործակցություն ծավալել Ինստիտուտի դատական բժշկության և այլ ամբիոններում սովորողների վերապատրաստման և կատարելագործման նպատակով դատական փորձաքննություններին վերաբերող դասընթացների կազմակերպման, համատեղ մշակված և հաստատված ուսումնական նյութերով դասընթացների անցկացման, համատեղ գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների և այլ գիտակրթական միջոցառումների կազմակերպման, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների իրականացման, այդ նպատակով համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, գիտական նյութերի, գրականության, մեթոդական ձեռնարկների, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ այլ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև Ինստիտուտի և Բյուրոյի միջև համաձայնեցված այլ միջոցառումների կազմակերպման համար:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար:
Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի հերթական նիստը
Այսօր ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի ընթացիկ տարվա վերջին նիստը:
Նիստի օրակարգում ներառված էր ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորում ստանալու նպատակով ներկայացված հայտերի քննարկումը։
Սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի գործունեությունը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատական փորձագետի որակավորման հավակնորդների ուսուցման և որակավորման դասընթացների իրականացման գործընթացում ներդրված ջանքերը նպատակ ունեն ապահովել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմի համալրման գործընթացը համապատասխան հատուկ գիտելիքներով, այդ թվում գործնական հմտություններով օժտված որակյալ փորձագետներով, դրանով իսկ նպաստելով բարձր ապացուցողական նշանակություն ունեցող փորձաքննությունների արդյունքների ապահովմանը դատավարական գործընթացներում։
Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի.*
2021թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովն անցկացվեց առցանց ձևաչափով, որին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լեհաստանի և այլ երկրների գիտնականներ, գիտական և փորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչներ:
Գիտաժողովի խորագիրն էր՝ «Մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների տեսական և գործնական խնդիրները»:
Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես եկան մասնակից պետությունների փորձագիտական կենտրոնների ղեկավարներ, այդ թվում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը:
Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր քննարկել դատափորձագիտական բնագավառի, մասնավորապես մտավոր սեփականության արդյունքների վերաբերյալ դատական փորձաքննույթունների ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ բարեփոխումները, մատնանշել տեսական և գործնական արդի խնդիրներն ու առանձնահատկությունները, դիտարկել նոր հետազոտական մեթոդների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ դատափորձագիտական առաջատար կառույցների լավագույն փորձին և գործընկեր երկրներում դատափորձագիտական ոլորտի այդ ուղղությամբ զարգացման հեռանկարներին:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին մի շարք ելույթներ՝ նվիրված մտավոր սեփականության արդյունքների դատական փորձաքննությունների ոլորտին: Զեկույցներ ներկայացվեցին նաև Բյուրոյի գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանի և ապրանքագետ-փորձագետ Աննա Հարությունյանի կողմից:
Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Բյուրոյի աշխատակիցների կողմից ներկայացված գիտական հոդվածները:
Այս ուղղությամբ միջազգային փոխգործակցության ակտիվ ծավալումն ունի կարևոր նշանակություն մեր երկրում դատափորձագիտական ոլորտի այս համեմատաբար նոր բնագավառի զարգացման ապահովման և փորձագիտական բավարար ներուժի ձևավորվան համար:
Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի ամփոփիչ նիստը
2021 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի տարեկան հերթական նիստը, որը ղեկավարում էր գիտական խորհրդի նախագահ, Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը:
Մինչ նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը Ա.Հովսեփյանի առաջարկով Խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, գիտական խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանի հիշատակը, ընդգծելով վերջին տարիների ընթացքում նրա ունեցած ներդրումը կազմակերպության գիտահետազոտական արդյունքների ապահովման և գիտական ներուժի զարգացման գործում:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը, հավանության արժանացվեց «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական վեցերորդ համարի նախագիծը և հաստատվեց վերջինիս ներկայացումը հրատարակման, որը պարբերականի Խմբագրական խորհրդի կողմից նվիրվել է երջանկահիշատակ Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանին:
Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի*
2021թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները մասնակցել են Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության, քրեագիտության և քրեական դատավարության արդի հարցերը» խորագրով 3-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր առցանց ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցում էին Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և այլ երկրների գիտնականներ, գիտական և փորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Օ.Ռուվինը, Ուկրաինայի արդարադատության նախարարի գործադիր ծառայության հարցերով տեղակալ Ա. Հայչենկոն, Ուկրաինայի արդարադատության նախարարության արդարադատության փորձագիտական աջակցության դեպարտամենտի տնօրեն Ն.Տկաչենկոն, Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վ.Ֆեդարենկոն, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը և այլոք:
Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր փոխանակվել քրեագիտության, դատական փորձաքննության և քրեական դատավարության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների արդյունքներով և համատեղել ջանքերը հետազոտությունների լավագույն արդյունքների ներդրման համար:
Հետաքրքիր զեկույցներ են ներկայացրել նաև մասնակից երկրների ներկայացուցիչները, այդ թվում Բյուրոյի գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը և փորձագետ Շուշաննա Մովսիսյանը:
Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչների գիտական հետազոտությունների արդյունքները:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը նմանատիպ միջազգային գիտաժողովներին կրում է պարբերական և շարունակական բնույթ՝ միջազգային համագործակցության ամրապնդման և շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական ոլորտի լավագույն փորձի ներդրման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հյուրընկալվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյում
Նախօրեին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հյուրընկալվեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, այցի նպատակն էր ծանոթանալ ակադեմիայի կազմում գործող Հայաստանի Հանրապետության խոշորագույն փորձագիտական կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին, գիտագործնական ներուժին, տեխնիկական հագեցվածությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման պայմանների ապահովմանը։
Հանդիպման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ՀՀ ԳԱԱ նախագահին ներկայացվեց նախորդ տարիների ընթացքում կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններով ձևավորված փորձը, ունեցած ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի զարգացման ապահովման հեռանկարները՝ ներկայացնելով այդ առումով վերջին տարիների կարևոր ձեռքբերումները:
Այնուհետև, իրականացվեց շրջայց կազմակերպության բոլոր ստորաբաժանումներով և լաբորատորիաներով՝ տեղում ծանոթանալով կատարվող աշխատանքների բնույթին, կիրառվող մեթոդաբանությանը, ընթացակարգերին և այլ առանձնահատկություններին:
Շրջայցի ընթացքում առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկվեցին կիրառական նշանակություն ունեցող գիտագործնական բնույթի մի շարք հեռանկարային հարցեր, ծավալելով արդյունավետ քննարկումներ տարբեր մասնագիտական ուղղություններով:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը գոհունակություն հայտնեց ՀՀ-ում նորարարական հնարավորություններով օժտված փորձագիտական կազմակերպության գործունեության պատշաճ ընթացքի շարունակական ապահովման համար՝ ընդգծելով իր պատրաստակամությունը ոլորտի գիտականահեն զարգացման ապահովմանն ուղղված հարցերում անվերապահ աջակցություն ցուցաբերելու առումով:
Հանդիպման ավարտին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ պարոն Աշոտ Սաղյանին այցելության համար, նշելով, որ Կազմակերպության զարգացման գործում զգալի է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի դերն ու նշանակությունը, հատկապես՝ դատափորձագիտության ոլորտի տարբեր բնագավառների մասնագիտական ուղղություններով փորձագիտական աշխատանքների գիտական ապահովման, Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի հետ միջմասնագիտական կապերի ամրապնդման, ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի պահպանմանն ու զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում ներգրավածության ապահովման առումով:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսումնական գիտական ընկերության ուսանողների գիտաճանչողական այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործում իր նպաստն ունենալու համար, որի շրջանակներում օրերս ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսումնական գիտական ընկերության ուսանողների համար կազմակերպվեց ճանաչողական այց Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, որի ընթացքում ուսանողները ծանոթացան կազմակերպության արդի հետազոտական հնարավորություններին և նորագույն սարքավորումների կիրառման միջոցով իրականացվող փորձագիտական աշխատանքներին, նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններին, կիրառվող արդի մեթոդներին և մեթոդիկաներին:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների գիտաճանաչողական այցը կազմակերպելու համար ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանի կողմից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանին տրվել է շնորհակալագիր:
Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների մասնագիտական այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի և ձևավորված ակտիվ փոխգործակցության շրջանակներում օրերս ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում մասնագիտական ճանաչողական այց կատարեցին Բյուրո, որի ընթացքում ուսանողները ծանոթացան փորձագիտական մի շարք ստորաբաժանումների, այդ թվում քրեագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, նյութերի հագեցվածությանը, հետազոտությունների ընթացքում կիրառվող արդի մեթոդներին, մեթոդիկաներին և ընթացակարգերին: Ուսանողներին ներկայացվեց նաև տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններն ու գործնական հմտությունները:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես պատրաստակամ է աջակցելու բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացներին:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին շնորհվել է «Պատվավոր դատական փորձագետ» կոչում և նա պարգևատրվել է Հայ փորձագետների միության ոսկե մեդալով
«Հայ փորձագետների միավորում» հասարակական կազմակերպության վարչության 08.12.2021թ-ի որոշմամբ՝ նախագահությամբ Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Թադևոսյանի, ՀՀ փորձագիտական բնագավառում ակտիվ գործունեություն ծավալելու, փորձագիտության դերն ու նշանակությունը կարևորելու, դատական փորձաքննությունների ոլորտում երկարամյա ծառայության և ներդրած ավանդի համար ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանին շնորհվել է «Պատվավոր դատական փորձագետ» կոչում և նա պարգևատրվել է Հայ փորձագետների միության Ոսկե մեդալով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է մշտապես ակտիվ փոխգործակցություն ծավալելու Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի հետ՝ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների կրթության ապահովման, դատական փորձագետների վերապատրաստման, կատարելագործման և որակավորման բարձրացման գործընթացների արդյունավետ իրականացման և ջանքերի համատեղմամբ ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման համար։
Գործունեության նման բարձր գնահատականը կարևոր խթան է հանդիսանում ոլորտի զարգացմանը նպատակաուղղված դժվարին աշխատանքերի անշեղ իրակացման համար։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը ՀՀ քնչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից ստացել է «Համագործակցության համար» մեդալ
Այսօր Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին է հանձնվել գերատեսչական պարգև՝ «Համագործակցության համար» մեդալ։
Արգիշտի Քյարամյանն իր խոսքում կարևորել է դատափորձագիտական գործունեության դերը փորձաքննությունների իրականացմամբ արժեքավոր ապացույցների ձեռքբերման միջոցով քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում՝ հայտնելով իր պատրաստակամությունը աջակցելու դատափորձագիտական ոլորտի ինստիտուցիոնալ խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու վերաբերելի հարցերում։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնելով ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ քննչական կոմիտեից նման պարգևի ստացումը, որն անխոս պարտավորեցնող է էլ ավելի առաջադեմ արդյունքների շարունակական ապահովման առումով, նշելով, որ այս բարդ և պատասխանատու ոլորտում լավագույն արդյունքները կարող են դրսևորվել միայն ճիշտ և ներդաշնակ թիմային աշխատանքի կազմակերպման միջոցով՝ կարևորելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի դերն այդ հարցում: Միաժամանակ վերահաստատել է անձամբ իր և Բյուրոյի փորձագիտական ողջ անձնակազմի պատրաստակամությունը քրեական վարույթի շրջանակներում ի հայտ եկող տարաբնույթ բարդ խնդիրների լուծման գործընթացում դատափորձագիտական ներուժի և արդի հնարավորությունների լավագույնս կիրառման ապահովման գործում:
ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ։Մահացել է Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանը
Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացավ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանը:
Ցավոք կորոնավիրուսային հիվանդության դեմ շուրջ մեկ ամիս մղված անզիջում պայքարը եղավ անարդյունք և մենք կորցրեցինք ավագ ընկերոջ, սկզբունքային գիտնականի, ում 70-ամյա հոբելյանը օրերս էինք նշել, մարդու, ով իր կյանքն ու գործունեությունն անմնացորդ ծառայեցրել է ի նպաստ գիտության զարգացմանը, երիտասարդ մասնագետների կրթության իրականացման պատվաբեր գործին՝ թողնելով աշխատանքային հարուստ կենսագրություն, վաստակած սեր և հարգանք:
Մինչև չարաբաստիկ հիվանդությամբ հիվանդանալը նա բոլոր ուղղություններով նույն եռանդով շարունակում էր իր անձնուրաց և շնորհակալ առաքելությունը՝ ճշգրիտ և նպատակային ուղղվածություն տալով գիտամանկավարժական գործունեության կարևոր ուղին ընտրած ապագա սերունդներին:
Սգում ենք մեր սիրելի Ռուբեն Հովհաննեսյանի անժամանակ մահը, ցավակցում և զորակցություն հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր մտերիմներին:
Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեիփորձագետներիգիտագործնական պրակտիկան«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում
Սույն թվականի հոկտեմբերի 10-ից 15-ը ներառյալ ՀՀ-ում՝«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, գիտագործնական պրակտիկա անցան Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեիգիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների բաժնի ղեկավար Աննա Խոխը և մշակույթային արժեքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Իրինա Սկվարցովան։
Բյուրոյում պրակտիկայի առաջին օրը Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի աշխատակիցներին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը: Հանդիպման ընթացքում հյուրերին ծանոթացվեց Բյուրոյում փորձաքննությունների կատարման դատավարական և կազմակերպչական հիմունքներին՝ հատկապես նյութերի և արժեքների, ինչպես նաև մշակույթային արժեքների փորձաքննությունների կազմակերպման առանձնահատկություններին, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությունը և դատափորձագիտական ոլորտին առնչվող նորմատիվ իրավական կարգավորումներին։
Փորձաքննությունների ազգային բյուրոյում գտնվելու օրերի ընթացքում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների ակտիվ շփումներ ունեցան և մասնագիտական պրակտիկա անցան Բյուրոյի համանուն փորձագիտական ստորաբաժանումներում։
Բյուրոյի համապատասխան փորձագետների կողմից ներկայացվեց և ցուցադրվեց իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություւններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։
Աննա Խոխի կողմից առավել հետաքրքրվածություն ցուցաբերվեց 2018 թվականից Բյուրոյում ներդրված և հաջողությամբ կիրառվող դենդրոքրոնոլոգիական մեթոդով իրականացվող փորձաքննությունների իրականացման հնարավորություններին, տվյալների բազայի հավաքագրման և մեթոդաբանական կիրառական գործառույթներին՝ ներկայացնելով նաև այդ ուղղությամբ իր ունեցած փորձն ու ձեռքբերումները;
Իրինա Սկվարցովան, մշակութաբանական փորձաքննություների հնարավորություններին ծանոթանալուց զատ, մեծ հետաքրքրվածություն ցուցաբերեց մշակութային արժեքների փորձաքննությունների համալիր իրականացման և առավել հիմնավորված ու արժանահավատ արդյունքի ստացման ապահովման առումով Բյուրոյի ունեցած փորձին, տարբեր բնագավառների հետազոտական մեթոդների զուգահեռ և հաջորդաբար կիրառման, ինչպես նաև ստացված արդյուքների մեկնաբանության առանձնահատկություններին։
Բյուրոյում գտնվելու ընթացքում համանման մասնագիտական ուղղվածության փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, կատարվեցին համատեղ հետազոտական աշխատանքներ, իրականացվեց նաև գիտագործնական սեմինար, որոնց շրջանակներում վերլուծվեցին և ներկայացվեցին առկա ձեռքբերումների և խնդիրների պայմաններում համապատասան փորձագիտական ուղղությունների զարգացման հեռանկարները, ձևավորվեցին աշխատանքային սերտ կապեր՝ հետագա ակտիվ համագործակցության ծավալման նպատակով։
Բելառուսի Հանրապետության փորձագետները այցի շրջանակներում՝ աշխատանքային օրերի ավատին Բյուրոյի գործընկերների ուղեկցությամբ մասնակցեցին նաև մշակույթային միջոցառումների, այդ թվում այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ լռությամբ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային հավատարմագրման Թվինինգ ծրագրի մեկնարկային համաժողովին
2021 թվականի սեպտեմբերի 24-ին «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ գերմանաիտալական փորձագիտական խմբի հետ համատեղ իրականացվող «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրան համակարգի ճանաչման համար» Թվինինգ ծրագրի մեկնարկային համաժողովը, որին մասնակցեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Հովսեփյանը, տնօրենի տեղակալ գիտության գծով Պ․ Ոսկանյանը և որակի ապահովման բաժնի պետ Է․ Նալբանդյանը:
Համաժողովին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Իտալիայի Հանրապետության դեսպանատների, Եվրոպական միության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ-ում գործող հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Համաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության համագործակցության նախագահ Ֆրենք Հեսը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսության և էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Սարա Գրեսյբաումը, Գերմանիայի հավատարմագրման մարմնի (DAkkS) ներկայացուցիչ, Թվինինգ ծրագրի ղեկավար Դոկտոր Թոմաս Ֆակլամը, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (ARMNAB) տնօրեն Անի Օբոսյանը և այլոք:
Վերջիններս իրենց խոսքում ներկայացրեցին Թվինինգ ծրագրի առանցքային խնդիրը, այն է՝ աջակցել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը՝ Հայաստանի հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես ազգային Որակի ենթակառուցվածքի հիմնասյուներ:
ԵՄ-ի և Հայաստանի միջև հավատարմագրմանն առնչվող տարբերությունների նվազեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված որակի գործիքների կիրառման խրախուսումը ռազմավարական կարևոր քայլ է՝ փոխադարձ առևտրի խթանման և արտահանման շուկաների ընդլայնման համար: Թվինինգ ծրագրի և ARMNAB-ի ղեկավարների միջև հանդիսավոր կերպով տեղի ունեցավ համագործակցության ստորագրման արարողություն և ծրագրի նախնական աշխատանքային պլանի հաստատում:
Հարկ է նշել, որ Հավատարմագրման եվրոպական համագործակցության երկկողմ համաձայնագրերի ստորագրող կողմի կարգավիճակի ձեռքբերումը առավել դյուրին կդարձնի նաև Հայաստանի Հանրապետությունում դատական լաբորատորիաների ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջներով միջազգային հավատարմագրման ստացման գործընթացի իրականացմանը, ինչը չափազանց կարևորվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից, որով էլ մեծապես պայմանավորված էր Բյուրոյի շահագրգիռ մասնակցությունը նշված համաժողովին։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտագործնական գիտաժողովի
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ սույն թվականի հոկտեմբերի 01-ին մասնակցեցին Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության ժամանակակից ասպեկտները. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի միջոցով:
Միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից:
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես եկան ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում Բյուրոյի տնօրենի տեղակալ գիտության գծով Պ․Ոսկանյանը և քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա.Ղուկասյանը:
Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Բյուրոյի աշխատողների կողմից ներկայացված գիտական հոդվածները:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովներին մասնակցությունը՝ միջազգային համագործակցության ամրապնդման և շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման, լավագույն փորձի փոխանակման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:
Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորմանն ուղղված առաջին նիստը
2021թ.-ի հոկտեմբերի 07-ին ԱՊՀ գործադիր կոմիտեում (ք.Մինսկ) տեսակոնֆերանսով և առկա ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման նպատակով փորձագիտական խորհրդի առաջին նիստը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմնին ներկայացված առաջարկության համաձայն նիստին որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դատական փորձաքննության մարմնի ղեկավար, տեսակապի միջոցով մասնակցեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:
Նիստը վարում էր նախագծի հեղինակ բելառուսական կողմը՝ ի դեմս Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լաշինի: Նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի և մասնակից այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցին առաջարկություններ համաձայնագրի և վերջինիս կից դրույթների որոշ կետերի նախագծերի վերաբերյալ, որոնք քննարկվեցին և սահմանված կարգի համաձայն կայացվեցին որոշումներ՝ համապատասխան առաջարկությունները ներառելով համաձայնագրի խմբագրված տարբերակում:
Օրակարգում ներառված և տեսակոնֆերանսի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ՝ լսելով բոլոր մասնակից պետությունների ներկայացուցիչների կարծիքները:
Նիստի ավարտին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանն իր եզրափակիչ ելույթում շնորհավորեց բոլոր մասնակիցներին ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների միջպետական խորհրդի ձևավորման կապակցությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լաշինին՝ Խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մասնակից երկրների դատական փորձաքննության մարմինների ղեկավարների կողմից կներդրվեն բոլոր հնարավոր ջանքերը ձևավորվող Խորհրդի առավել արդյունավետ գործունեության ապահովման համար:
Հարկ է ընդգծել, որ նշված խորհրդի ձևավորումը կարևոր հարթակ կհանդիսանա ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների համագործակցության մակարդակի բարձրացման, երկարաժամկետ, համակարգված և բազմակողմ փոխգործակցության ապահովման, միասնական մեթոդաբանության ձևավորման, համագործակության առաջնահերթ ուղղությունների որոշման, դատափորձագիտական ոլորտում տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման, ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների գործնական փոխգործակցության և տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգման, դատափորձագիտական գործունեության ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունների միմյանց համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցերում աջակցության, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման ապահովման շրջանակներում ի հայտ եկող այլ խնդիրների համակարգված լուծման արդյունավետ ուղիների մշակման համար: