slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2015

Archive

Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը դատական փորձագիտության ոլորտում

2015թ. հոկտեմբերի 21-ի Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության (INL) ծրագրի աջակցությամբ համալրվեց «NITON XL3t 980 GOLDD+» մոդելի սարքով, որը նախատեսված Է մետաղների և համաձուլվածքների, ինչպես նաև թանկարժեք մետաղների հետազոտության, տարբեր պոլիմերային նյութերում կապարի և կադմիումի թույլատրելի քանակների ստուգման, հողերի, հանքերի մեջ մետաղների հետազոտության, կենցաղային իրերում կապարի թույլատրելի քանակների ստուգման, փոշու, տարբեր բարակ թաղանթների մեջ կապարի և այլ մետաղների հետազոտության համար: Սարքի վերը թվարկված լայն հնարավորությունները թույլ կտան ընդարձակել կազմակերպությունում հետագայում կատարվելիք փորձաքննությունների տեսակներն և ենթատեսակները:

2015թ-ի հոկտեմբերի 21-ից 23-ը Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապա համագործակցության (INL) ծրագրի շրջանակներում CCS Services-Central Asia աջակցությամբ անցկացվել է նաև ուսուցում հետևյալ ուղղություններով`

 

  • մետաղների և համաձուլվածքների  ռենտգեն-սպեկտրալ անալիզի հիմունքներ,
  • «NITON XL3t 980 GOLDD+» դյուրատար ռենտգեն ֆլուորեսցենտային սպետրոմետրի շահագործման հրահանգավորում,
  • անվտանգության միջոցառումների հրահանգավորում,
  • մետաղների և համաձուլվածքների էքսպրես քիմիական անալիզի արդյունավետ մեթոդների ուսումնասիրում:

 

Ուսուցումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից, մասնակցում էին 12 փորձագետներ` ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական, հողագիտական, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժիններից:

Ուսուցման ընթացքում քննարկվել են նաև հարցեր անալիզատորի ներկայիս տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ` ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի կողմից նշված սարքի օգնությամբ իրականացվող գիտական և փորձագիտական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:

Ուսուցման ավարտին մասնակիցները անցել են որակավորման թեստեր և ստացել  «NITON XL3t 980 GOLDD+» մոդելի ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատորի հետ աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխանության վկայագրեր:

Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում են աշխատանքներ համապատասխան մեթոդների մշակման ուղղությամբ, որոնց օգնությամբ կկատարվեն սարքում առկա նոր ռեժիմներով` հանքերում, հողերում ծանր մետաղների և այլ էլեմենտար հետազոտություններ, ինչպես նաև ներկերում և պոլիմենրային արտադրանքներում ծանր մետաղների սահմանային քանակությունների հետազոտություններ:

Archive

Մասնակցություն «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» 10-րդ միջազգային գիտաժողովին

2015 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց հեղինակավոր «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT- 2015) 10-րդ միջազգային գիտաժողովը: Այն անցկացվում է 2 տարին մեկ` սկսած 1997 թվականից, և կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:

CSIT-2015 հոբելյանական գիտաժողովի նպատակն էր՝ նպաստել կոմպյուտերային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների գիտական գաղափարների փոխանակմանը, ներկայացնել և քննարկել հետազոտությունների արդյունքները։ CSIT-2015 հոբելյանական գիտաժողովի կարևորագույն հարցերից էր Հայաստանի Հանրապետությունում սուպերկոմպյուտերային ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ հարցերի քննարկումը և առաջարկների ներկայացում։ Այս թեմային էր նվիրված 2015 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված կլոր սեղանը, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն պարոն Արտաշես Ջավադյանը, Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրառման փորձաքննությունների բաժնի պետ Սերգեյ Բադալովը և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Հայկ Հերթևցյանը։

Մասնավորապես, պարոն Արտաշես Ջավադյանը քննարկումների ժամանակ հանդես եկավ ծավալուն զեկույցով, որը նվիրված էր դատափորձագիտական բազաներին, ինչպես նաև  փորձագիտական և գիտահետզոտական աշխատանքներում դրանց կիրառության հնարավորություններին։ Զեկույցի ընթացքում պարոն Ջավադյանի կողմից ողջունվեց սուպերկոմպյուտերային ազգային կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը և կարևորվեց այդ կենտրոնի դերն ու նշանակությունը դատափորձագիտական տվյալների բազաների համակարգված և հուսալի պահպանման, մշակման, դրանցում առկա տվյալների արագ որոնման, ինչպես նաև իդենտիֆիկացիոն մի շարք հարցերի լուծման մեջ։ Միաժամանակ նշվեց նաև, որ կազմակերպության  Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրառման փորձաքննությունների և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժիններում իրականացվող մի շարք հետազոտությունների շրջանակներում անհրաժեշտ են լինում մեծ հաշվողական ռեսուրսներ, որոնց լուծմանը նաև կնպաստի սուպերկոմպյուտերային ազգային կենտրոնի ստեղծումը։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների մասնակցությունը Agilent Technologies Ամերիկյան ընկերության սեմինարին

Սույն թվականի սեպտեմբերի 15-ից 17-ը Նուրբ Օրգանական Քիմիայի ինստիտուտի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Agilent Technologies հանրահայտ Ամերիկյան ընկերության սեմինարը՝ նվիրված մոլեկուլային սպեկտրաչափմանը, որին հրավիրված էր նաև  Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունը՝ գիտական գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ՝ Կ.Ղարաջյանը, Պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ՝ Ռ.Մելիքսեթյանը, նույն բաժնի փորձագետ՝ Վ.Ֆրանգյանը, Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ՝ Գ.Համբարյանը:

Սեմինարը վարում էր ընկերության ներկայացուցիչ, մոլեկուլային սպեկտրոսկոպիական սարքավորումների մասնագետ, դոկտոր Քրիստիան Ֆիդլերը։

Սեմինար-պարապմունքները կազմակերպել էր Հայաստանում Agilent Technologies ընկերության պաշտոնական ներկայացուցիչ՝ Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ-ն:

Առանձնահատուկ պետք է նշել, որ անցկացված երեք սեմինարներից մեկը նվիրված էր IV և UV մասս սպեկտրոմետր սարքի օգտագործումը դատական փորձաքննության բնագավառում:Քրիստիան Ֆիդլերի կողմից սեմինարի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեցին իրենց կողմից արտադրվող վերջին ժամանակակից սարքավորումների՝ 4300 Handheld FTIR Spectrometer, Cary 630 FTIR Spectrometer, 4500 Series Portable FTIR Spectrometer,  5500 Series FTIR Spectrometer և Cary 60 UV-VIS Spectrophotometer սարքավորումների տեխնիկական տվյալները։ Ցուցադրվեցին սարքավորումների աշխատանքն ապահովող ծրագրային ապահովման յուրահատկությունները և լրացուցիչ սարքավորումների հնարավորությունները։

Պետք է նշել, որ ընկերության արտադրանքը լիարժեք համապատասխանում է նյութագիտական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, հողագիտական սննդային և այլ ոլորտների փորձագիտական հետազոտությունների, ինչպես նաև պատվիրատուների և միջազգային ստանդարտների կողմից ներկայացվող ամենախիստ պահանջներին։

Ելույթներից հետո տեղի ունեցան քննարկումներ և գործնական պարապմունքներ, մասնակիցների կողմից տրվեցին բազմաբնույթ հարցեր: Սեմինարի ավարտին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակության, Agilent Technologies ընկերության տարածաշրջանային գործընկերության գծով ղեկավար պարոն Մայքլ Դելգի և Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ-ի վերլուծական բաժնի ղեկավար դոկտոր Գայանե Խաչվանքյանի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ առաջիկա օրերին կազմակերպել եռակողմ վեբինար և առավել մանրամասն քննարկել սարքավորումային բազաների հետագա վերազինման գործընթացում փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տեխնիկական և գիտագործնական մի շարք հարցեր:

Սեմինարի ավարտին մասնակիցներին հանձնվեցին նաև համապատասխան սերտիֆիկատներ՝ վավերացված Agilent Technologies ընկերության ղեկավարության կողմից:

Archive

Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի նախարարության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պատվիրակության այցը Փորձաքննությունների ազգային բյուրո

2015թ. սեպտեմբերի 10-ին Փորձաքննությունների ազգային բյուրո էին այցելել Ռուսաստանի Դաշնության  Ներքին Գործերի նախարարության ՔՀԳՎ պետի տեղակալ, հետախուզության վարչության պետ` Անդրեյ Վիկտորի Շչուրովը, Ռուսաստանի Դաշնության  Ներքին Գործերի նախարարության ՔՀԳՎ գլխավոր փորձագետ` Վլադիմիր Ալեկսեյի Կորոլյովը և Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ՔՀԳՎ պետի տեղակալ` Վարդան Հովսեփյանը:

Պատվիրակության անդամները այցելեցին նաև  կազմակերպության ձգաբանական, հետքաբանական, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական, բժշկակենսաբանական, համակարգչատեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիո- ձայնագրական փորձաքննությունների բաժիններ, Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն: Տեղում ծանոթացան բաժինների և Կենտրոնի կողմից  կատարվող աշխատանքներին, սարք-սարքավորումների, արդի գրականության հագեցվածությանը, ինչը պատվիրակության անդամների մոտ անկեղծ հիացմունք առաջացրեց:

Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին կազմակերպության փորձագետների մասնագիտական պատրաստվածությունը, ժամանակակից մեթոդների տիրապետման ունակությունները:

Հանդիպումների արդյունքում պատվիրակության անդամները քննարկեցին այն խնդիրները, որոնք հետագայում կարող են փոխշահավետ համագործակցության արդյունք դառնալ:

Խորը երախտագիտություն հայտնեցին տնօրեն Արտաշես Ջավադյանի ջերմ ընդունելության, ազատ և ակտիվ երկխոսության և արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար:

Archive

ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցությունը ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) կողմից կազմակերպվող հեռուստակամուրջների շարքին։ Այսպիսով, 2015թ. հունիսի 30-ին տեղի ունցավ հերթական վեբինարը Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ, որը նվիրված  էր «Հետախուզության դաշնային բյուրոյում /FBI/ կիրառվող ալելների փոփոխությունների ակնարկ – կառավարման հեռանկարներ և իրավաբանական նկատառումներ» թեմային։ Վեբինարին մասնակցեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյի 12 փորձագիտներ հետևյալ բաժիներից` բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի ԴՆԹ-ի նույնակացման փորձաքննությունների բաժանմունքից, տոքսիկոլոգիաական /թունաբանական/ փորձաքննությունների բաժանմունքից, կենսաբանական հետքերի փորձաքննութունների բաժանմունքից, դատաբժշկական փորձաքննութունների բաժնի կենդանի անձանց փորձաքննությունների բաժանմունքից, հյուսվածքաբանական փուրձաքննութունների բաժանմունքից: Մեկ ժամ տևողությամբ կայացած վեբինարում հիմնական զեկույցով հանդես եկավ Հետախուզության դաշնային բյուրոյի /FBI/ լաբորատորիայի կենսաչափական վերլուծության բաժանմունքի ղեկավար Թինա Դելգադոն: Թինա Դելգադոյի զեկույցին մեկնաբանելով, պարզաբանելով և լրացումներով հանդես եկան նաև Ռեյ Վիկենհայզեռը Նյու Յորքի նահանգի Ոստիականության լաբորատորիայի տնօրենը և  Մեթ Ռեդալ Վայոմի նահանգի Շերիդան քաղաքի դատախազության ներկայացուցիչը:

Հետախուզության դաշնային բյուրոյի /FBI/ լաբորատորիայի կենսաչափական վերլուծության բաժանմունքի ղեկավար Թինա Դելգադոն ներկայացրեց, որ հասարակության վստահության պահպանումը ներառում է նաև անճշտությունների դեպքում ուղղումների իրականացումը: Ի շնորհիվ նոր ԴՆԹ թեստավորման  հավաքածուների կիրառման նշանակալիորեն մեծացել է ԴՆԹ նմուշից ստացվող տեղեկատվության ծավալը: Կատարելով հին ԴՆԹ նմուշների կրկնակի վերլուծություն ներկայիս թեստավորման համակարգերով դիտվել է անհամապատասխանություն 1999թ. տվյալների և ներկայիս տվյալների միջև: Անցած մի քանի ամիսների ընթացքում մինչ վեբինարը բավարար քանակությամբ ԴՆԹ պարունակող հին նմուշները կրկնակի հետազոտվել են, և շատ դեպքերում բնօրինակի նախկինում ստացված ԴՆԹ պրոֆիլը ամբողջացվել է, որոշվել են սխալների բնույթը: Կատարված հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ այդ տարբերությունները հիմնականում պայմանավորված է գրասենյակային սխալներով, հին տեխնոլոգիաների ունեցած սահմանափակումներով և հետազոտվող նմուշների քանակի կրկնապատկմամբ ի համեմատ 1999 թվականի տվյալների: Ամփոփելով կատարված աշխատանքի արդյունքները 1175 ԴՆԹ պրոֆիլներից 33-ում դիտվել են անճշտություններ, ինչը կազմում է մոտ 3%: Հիմնվելով այդ փաստի վրա, կատարվել են փոփոխություններ կիրառվող ալելների ցանկում, որոնք հրապարակված են https://www.fbi.gov/about-us/lab/biometric-analysis/codis – Contains amended datasets, expanded datasets and explanatory notes կայքում և հասանելի են այն նեղ մասնագետներին, որոնք զբաղվում են ԴՆԹ փորձաքննությամբ:

Վեբինարի ավարտին Փորձաքննությունների ազգային բյուրոյից պաշտոնապես գրանցված մասնակից` ԴՆԹ նույնակացման փորձաքննությունների բաժանմունքի պետ Աննա Հովհաննիսյանը, ստացել է համապատասխան վկայական, որը հնարավորություն է ընձեռում առանց խոչընդոտի օգտվել վերոհիշյալ կայքում տեղադրված տեղեկատվությունից:

Archive

INL ծրագրի շրջանակներում գործնական այց Փորձաքննությունների ազգային բյուրո

Հաշվի առնելով, որ INL ծրագիրը, որը իրականացվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում վերջին 10 տարիների ընթացքում, գտնվում է ավարատական փուլում, այդ կապակցությամբ Քրիստիան Դոննալլին ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվական նյութեր, այդ թվում` յուրաքանչյուր բաժնի կողմից իրականացված գիտական և փորձագիտական տվյալաներ, ինչպես նաև INL ծրագրի շրջանակներում իրականացված Փորձաքննությունների ազգային բյուրոյի վիճակագրական և ֆինասական ցուցանիշները, որոշ գիտական ուղղություններ, որոնցով ներայումս կազմակերպությունը իրականցնում է հետազոտություններ, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց Քրիստիան Դոննալլի մոտ և նա պատրաստակամություն հայտնեց գործնական կապեր հաստատել ԱՄՆ-ի նմանատիպ հաստատությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման և հնարավորությունների դեպքում համատեղ խմբակային հետազոտական աշխատանքներ կազմակերպելու նպատակով: Հայաստանի Հանրապետության ԱՄՆ-ի դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի հետ համագործակցության շրջանականերում 2015թ. հունիսի 20-ից 23-ը գործնական այցով Փորձաքննությունների ազգային բյուրո էր ժամանել INL ծրագրի քրեագիտական հարցերով խորհրդատու Քրիստիան Դոննալլը:

Մասնավորապես քննարկվել են մի շարք թեմաներ գիտագործնական ուղղություններով, որոնք վերաբերվում են քրեագիտությանը, դատափորձագիտությանը,  քրեաբանությանը և այլն: Այցելելով 12 փորձագիտական բաժիներ Քրիստիան Դոննալլին ներկացվեց հիմնական սարքավորումների ցանկը, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան բաժիններում, ինչպես նաև ներկայացվեց սարք-սարքավորումների աշխատանքային վիճակը: INL ծրագրի շրջանակներում նախնական արդյունքների քննարկման ընթացքում դիտարկվել են հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է շարունակել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխշահավետ համագործակցությունը։

Ամփոփելով արդյունքները Քրիստիան Դոննալլն իր խորհը գոհունակությունն է արտահայտել Փորձաքննությունների ազգային բյուրոյի վերջին 10 տարիների ընթացքում ձեռքբերումների արդյունքների վերաբերյալ և նշել, որ վերոնշյալ ծրագիրը, որը իրականավցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում կարելի վստահաբար դասել ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված ամենահաջող ծրագրերի շարքին։

Archive

Մասնակցություն Դատական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի /ENFSI/ աշխատանքային խմբի ծրագրին

2015թ. անցկացել է «Հմտության թեստ» (Proficiency test) Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI)  վերահսկողության ներքո գործող փորձագիտական «Հրազեն-կրակոցի արգասիքներ» աշխատանքային խմբի  նախագծի ծրագրի շրջանակներում և  ԵՄ ֆինասական աջակցությամբ: 2015թ.-ին Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է Դատական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի / ENFSI/ ձգաբանական աշխատանքային խմբի կողմից անցկացված կրակոցի հեռավորության որոշման դատափորձագիտական ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին։

Ծրագրին մասնակցել են 49-ը լաբորատորաներ, այդ թվում` 42 Եվրոպական լաբորատորիաներ 22 տարբեր երկրներից /13-ը Գերմանիայից և 7-ը ԱՄՆ-ից Ավտալիայից, Իզրաելից/: Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձաքննությունների բաժինը։

Այդ նպատակով ուղարկվել էր տարբեր հեռավորություններից կատարված կրակոցների թվով 14 քաթանից գործվածքակտորներ, որոնցից թվով 12-ի վրա կատարված կրակոցի հեռավորությունները հայտնի էին, իսկ թվով 2-ի վրա՝  անհայտ:  Ուղարկված էին նաև 1 հատ քաթանի կտորի, 1 հատ փայլաթիթեղի արդյունքների նմուշներ, 1 հատ հոմոգեն նմուշ և 1 հատ գունային սանդղակ։  Ձգաբանական փորձաքննությունների բաժնի քիմիկոս-փորձագետ Աշոտ Գասպարյանի կողմից լաբորատորիայում դիֆուզ-հպումնային եղանակով որոշված կրակոցի հեռավորության արդյունքներն ուղարկվել էին Մարտին Բարտի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբին /ք. Վիսբադեն/:

Ծրագրին մասնակցած  երկրների շուրջ 49 լաբորատորիաներից թվով 17 լաբորատորիաներ են ճշգրիտ որոշել 2 անհայտ կրակոցի հեռավորությունները։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձաքննությունների բաժինը ներառված է այդ ցանկում, որի համար էլ ստացել է սերտեֆիկատ:

Երկու փուլից բաղկացած հմտության թեստի վերջնական արդյունքները, որոնք անցկացվել էին 2014-2015թթ. պետք է ներկայացվեն եզրափակիչ նիստում, որը նախատեսվում է անցկացվել 2016թ-ի ապրիլի 14-ից 15-ը  Գերմանիայի Ներքին գործերի նախարարության  Դաշնային գերատեսչության  Քրեական ոստիկանության կենտրոնական գրասենյակում /ք. Վիսբադեն/: Պրեզենտացիայի ընթաքում պետք է ներկայացվեն ոչ միայն եզրափակիչ զեկույցը, այլ նաև պետք է ներկայացվեն վիճակագրական վերլուծությունը, որը նախատեսվում է իրականացնել 2015թ. օգոստոսից 2016թ. մարտ ամիսը, համեմատական վերլուծության արդյունքները փաստացի նյութերի, որոնք ստացվել են տարբեր աղբույրներից, կրակոցի հետքի պատկերի վերլուծությունները և այլն:

Archive

Մասնակցություն V –րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին

Մայիսի 25-ից 30-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ք.Սանկտ-Պետերբուրգում կայացած V-րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի աշխատանքներին և ֆորումի` դատական փորձագիտությանը և քրեագիտությանը նվիրված նիստի ընթացքում հանդես է եկել «Փորձագիտական (քրեագիտական) բազաների դերի որպես փորձագիտական գործունեության օբյեկտիվացման լծակ» զեկույցով։  Զեկույցը կարևորագույն դերակատարություն է ունեցել Եվրոասիական նոր ձևավորվող դաշինքի աշխատանքներին, մասնավորապես դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտում:

Ֆորումի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ունենցել է գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական թեմաների շուրջ:

Ֆորումի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակցել է նաև V Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում կազմակերպված VI երիտասարդական միջազգային իրավական ֆորումի շրջանակներում անցկացվող Իրավաբանների միացյալ կորպորացիայի կողմից կազմակերպված «Ինչպես Ռուսաստանին հաղթել իրավական համակարգերի մրցակցության պայմաններում» թեմայով գիտագործնական քննարկումներին, ինչպես նաև մասնակցել է  Ֆորումի «Իրավունքի առաքելությունը փոփոխությունների դարաշրջանում» թեմայով լիագումար նիստին, որի բացումն իրականացրել է ՌԴ վարչապետ պարոն Դ.Ա.Մեդվեդևը:

Ֆորումի նիստերի աշխատանքների ընթացքում Արտաշես Ջավադյանը մասնակել է  «Բազմաբևեռ աշխարհում միակողմանի սանկցիաները. իրավական մարտահրավերներ», «Համաշխարհային մշակութային ժառանգության հասանելիության նկատմամբ իրավաբանական բարիերները. կա՞ արդյոք լուծում», «Բարոյական հիմքեր և բնական իրավունք», «Մշակութային ժառանգության օբյեկտների պետական պահպանության մեխանիզմները», «Անօրինական առևտրի կանխարգելումն ու կանխումը. միջազգային իրավունքի դերը», «Սուվերենիտետի և վերպետականի հարաբերակցությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմաներով քննարկումներին:

Գործուղման ընթացքում Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձագիտության Ռուսաստանյան դաշնային կենտրոնի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձագիտական տեխնոլոգիաների և մեթոդիկաների արդի գրականության տրամադրման վերաբերյալ, որոնք հետագայում նախատեսվում է ներդնել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ամենօրյա գործունեության մեջ:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ հերթական գիտագործնական սեմինարը

Սույն թվականի հունիսի 19-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի դահլիճում տեղի ունեցավ հերթական միջգերատեսչական սեմինարը, որին մասնակցում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկաքիմիական հետազոտություններ կատարող փորձագիտական ստորաբաժանումների, ինչպես նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանութան փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները։ Սեմինարը վարում էր ամերիկյան LECO կորպորացիայի ներկայացուցիչ, եվրոպական կենտրոնական լաբորատորիայի ղեկավար Տոմաշ Կովալչուկը։

LECO կորպորացիան հանդիսանում է անալիտիկ սարքավուրումների ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը, արտադրելով բարձր տեխնոլոգիական լաբորատոր սարքավորումների լայն տեսականի, ներառյալ՝ էլեմենտային անալիզատորներ օրգանական և անօրգանական նյութերի համար, սպեկտրոմետրեր, թերմոգրավիմետրիկ անալիզատորներ, մետաղագրական համալիրներ և այլն։ Առաջարկում է ինովացիոն լուծումներ քրոմատոգրաֆիական և մասս-սպեկտրոմետրիայի խնդիրների համար։ Կորպորացիայի արտադրանքը համապատասխանում է պատվիրատուների կողմից ներկայացվող ամենախիստ պահանջներին  և պահանջմունքներին։

Տոմաշ Կովալչուկի կողմից սեմինարի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվեցին իրենց կողմից արտադրվող վերջին ժամանակակից սարքավորումների՝ Pegasus GC-HRT և Pegasus HT ժամանակաթռիչք մասս-սպեկտրոմետրերի, ինչպես նաև Pegasus 4D բարձր կետայնության ժամանակաթռիչք մասս-սպեկտրոմետրի տեխնիկական տվյալները։ Ներկայացվեց դրանց համեմատությունը ներկայումս շուկայում վաճառքի մեջ գտնվող այլ առաջատար ֆիրմաների կողմից արտադրվող նմանատիպ սարքավորումների տեխնիկական տվյալների հետ։ Ցուցադրվեցին սարքավորումների աշխատանքն ապահովող ծրագրային ապահովման յուրահատկությունները և լրացուցիչ սարքավորումների հնարավորությունները։

Ելույթներից հետո տեղի ունեցան քննարկումներ, մասնակիցների կողմից տրվեցին բազմաբնույթ հարցեր:

Ամփոփիչ խոսքում բյուրոյի տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը իր շնորհակալությունը հայտնեց LECO կորպորացիայի ներկայացուցչին անցկացված բովանդակալից սեմինարի համար, մասնավորապես նշելով, որ ներկայացված տեղեկատվությունը փորձագիտական կազմակերպությունների համար կարևոր դեր կունենա առկա սարքավորումային բազաների հետագա վերազինման գործընթացում:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը Դատական Թունաբանների Միջազգային Ասոցիացիայի (TIAFT) առաջին տարածաշրջանային կոնֆերանսին

2015թ. մայիսի 14-16-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի  բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կլինիկոտոքսիկոլոգիական բաժանմունքի պետ Անդրանիկ Մանվելյանը և նույն բաժանմունքի փորձագետ Նելլի Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրանիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի աջակցությամբ գործուղվեցին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու ԱՊՀ և Միջին Ասիայի երկրների համար նախատեսված Դատական Թունաբանների Միջազգային Ասոցիացիայի (TIAFT) առաջին տարածաշրջանային կոնֆերանսին:

Կոնֆերանսի գլխավոր թեման էր «Դատական և կլինիկական տոքսիկոլոգիայի խնդիրները», որտեղ ներառված էին հետմահու տոքսիկոլոգիան, կլինիկական տոքսիկոլոգիան և դեղագիտությունը, վարքագիծը և միջավայրը  տոքսիկոլոգիայում, թմրամիջոցների չարաշումը, մեզի մեջ թմրամիջոցների հայտնաբերում, անալիտիկ մեթոդներ և  այլընտրանքային փորձանմուշներ թեմաների վերաբերյալ գիտական զեկույցներ։

Կոնֆերանսի առաջին օրը բացման խոսքով ելութ ունեցավ Տաշքենդի դեղագործական ինստիտուտի ռեկտոր Ահմադ Յունուսխոջաևը, ողջույնի խոսքով հանդես եկավ TIAFT-ի նախագահ Հիսուն Չանգը։ Ուզբեկստանի դատական տոքսիկոլոգիայի միջազգային ասոցիացման զարգացման մասին խոսեց Ուզբեկստանում TIAFT-ի անդամների տարածաշրջանային ներկայացուցիչ Մարետա Իբրագիմովան։ Ուզբեկ գործընկերների կողմից ներկայացվեց իրենց երկրում տոքսիկոլոգիայի, դատաքիմիական հետազոտությունների ու փորձաքննությունների զարգացման ու զարգացման պատմության և, տոքսիկոլոգների ուսուցման ու վերապատրաստման մասին վիճակագրական տվյալներ, ներկայացվեց նաև Ուզբեկստանի ծայրահեղ իրավիճակներում օգնության ծառայության կլինիկական տոքսիկոլոգիան, դեղամիջոցների, կենցաղային և արտադրական թույների տոքսիկոկինետիկան և այլն։ Երկու օրվա ընթացքում քննարկվեցին շատ արդիական ու ուշագրավ թեմաներ, այդ թվում նաև այնպիսի առաջնային թեմաներ, ինչպիսիք են.

− նոր հոգեխթանիչ նյութեր։ Անալիտիկ տոքսիկոլոգներին ուղղված մարտահրավերները։ /Կլինիկական քիմիայի, միկրոբիոլոգիայի և իմունոլոգիայի դեպարտամենտի և Գենտի համալսարանի հոսպիտալի, բժշկական լաբորատորիայի դեպարտամենտի բժշկության դոկտոր Ալաին Վերստրեիթ, Բելգիա/։

− մազերում ալկոհոլ մարկերներ։ / Տոքսիկոլոգիայի և հետմահու գիտությունների ազգային ինստիտուտի բժշկական գիտություններրի թեկնածու Կարմեն Ջուրադո, Իսպանիա/։

− ամֆետամին տեսակի խթանիչների անալիզները և տենդենցները։ /Անալիտիկ գիտությունների և տեխնոլոգիաների բարձրագույն դպրոց, Չանգնամի ազգային համալսարանի դոկտոր Հիսուն Չանգ, Կորեա /։

− քացախաթթվի սուր թունավորման ժամանակ կոմպլեքս բուժման համար կիրառվող ժամանակակից անտիօքսիդանտները և անտիհիպօքսիդանտները։ /Բժիշկների վերապատրաստման Տաշքենդի ինստիտուտի տնօրեն, անհետաձգելի բուժօգնության հանրապետական հետազոտական կենտրոնի տնօրեն, առողջապահության նախարարության  գլխավոր տոքսիկոլոգ, պրոֆ. Ռուստամ Ակալաև, Տաշքենդ/։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի կլինիկոտոքսիկոլոգիական բաժանմունքի պետ Ա. Մանվելյանը և նույն բաժանմունքի փորձագետ Ն. Կիրակոսյանը կոնֆերանսին ներկայացան թեզիսով և պոստերով, որտեղ ներկայացվել էր բյուրոյում իրականացված փորձաքննությունների մասին հետաքրքիր վիճակագրական տվյալներ։ Կոնֆերանսին մասնակցության արդյունքում ձեռք բերվեց գործնական կապեր Եվրոպական առաջատար փորձագիտական կառույցների ներկայացուցիչների, Ուզբեկստանի հանրապետության Գլխավոր դատաբժշկական կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանի հանրապետության գլխավոր դատաբժիշկ Յավլոնբեկ Ռախիմջանովի հետ։

Համագործակցության շրջանականերում ձեռք բերվեց պայմանավորվածություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կլինիկոտոքսիկոլոգիական բաժանմունքի պետ Անդրանիկ Մանվելյանը ներգրավել TIAFT-ի անդամակցությանը։

Archive

2015թ. մայիսի 20-ից 24-ը Չեխիայի Հանրապետություն, ք.Պրահայում կայացավ ՆԱՏՕ-ի գիտագործնական սեմինար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցչի մասնակցությամբ

Ինչպես հայտնի է, 2014թ.-ին ՆԱՏՕ-ն արժանացել է դրամաշնորհի «Science for Peace and Security (SPS) Programme» (Գիտությունը հանուն խաղաղության և անվտանգության) ծրագրի շրջանակներում գիտական նախագծի համար: Նախագծին, որի առաջատար կազմակերպությունը հանդիսանում է Չեխիայի Հանրապետության Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտը, մասնակցում է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոն, որպես մասնակցող կողմ «Բ» (Co-director B) ի դեմս Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ՝ Կ.Ղարաջյանի: 2015թ. մայիսի 21-ից 23-ը Կ.Ղարաջյանը մասնակցել է վերը նշված ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության, ք.Պրահայում կայացած «Science for Peace Project. EAP. SFPP 984597, Solid state gas sensors against security and military threats” (Պինդ գազային տվիչները անվտանգության համար և ընդդեմ ռազմական սպառնալիքների) նախագծին նվիրված գիտագործնական սեմինարին:

Սեմինարը բացվեց Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոռեկտոր պրն. Պավել Հասալի կողմից, որն իր ողջույնի խոսքում ծրագրի մասնակիցներին մաղթեց գիտական նվաճումներ և տեխնոլոգիական նոր ձեռքբերումներ: Զեկույցով հանդես եկան նույն ինստիտուտի պրոֆեսոր, նախագծի ՆԱՏՕ-ի համակարգող (Project Director) պրն. Մարտին Վրնատան, ինստիտուտի այլ աշխատակիցներ, Չեխիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, նախագծի մասնակից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պրն. Վլադիմիր Հարությունյանը և Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ՝ Կ.Ղարաջյանը:

Բացի ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություններից, իր զեկույցի շրջանակներում Կ.Ղարաջյանը մանրամասն անդրադարձավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի մյուս գործառույթներին, նշելով վերջինիս հսկայական գիտական պոտենցիալը՝ նմանատիպ ծրագրերի մասնակցության հեռանկարում, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց սեմինարի մասնակիցների մոտ: Մասնավորապես, բարձրացվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի հետագա ուղիղ գիտա-գործնական կապերի հաստատման հարցը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև նախագծի շրջանակներում կատարվելիք գիտական հետազոտությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռք բերման և հետագա շահագործման օպտիմալ պայմանները, համաձայնեցվեց հետագա աշխատանքային գրաֆիկը՝ մինչև ընթացիկ տարվա վերջը: Քննարկվեցին նաև ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական և ֆինանսական հարցեր: Սեմինարի հաջորդ փուլում կազմակերպվեց այցելություն Պրահայի քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի լաբորատորիաներ, ներկայացվեց տեղադրված սարք-սարքավորումները, կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ու աշխատանքային գործընթացները:

Archive

Հայաստանում տեղի է ունեցել գիտաժողով փորձագետների մասնակցությամբ

Փորձաքննությունների ազգային բյուրոն նշում է իր 10-ամյա հոբելյանը: Հոբելյանին նվիրված գիտաժողովը «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով կազմակերպվել և  անց է կացվել  Ծաղկաձորում:

Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյում (հասցե՝ Ծովակալ Իսակովի 24): Բացմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ առողջապահության նախարարությունից,  ՀՀ մշակույթի նախարարությունից, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, ՀՀ դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, դեսպանություններից, ինչպես նաև ականավոր գիտնականեր, լրագրողներ: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Չեխիայի և Բելառուսիայի առաջատար փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և մասնագետներ:

Այնուհետև Գիտաժողովը շարնունակվեց Ծաղկաձորում, որտեղ մասնակցում էին ինչպես Հայաստանի այնպես էլ արտասահմանյան երկրների կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ներկայացիչներ: Մասանակիցները ներկայացրեցին ավելի քան 45 զեկույցներ:

Ինչպես հայտնեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը գիտաժողովի ընթացքում տարբեր երկրների գործընկերներ հնարավորություն ունեցան փորձի փոխանակման, անմիջական շփման և նորանոր հնարավորությունների ստեղծման:

Ռուսատանի արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Սվետլանա Սմիրնովան իր ելույթում նշեց հայ փորձագետների մասնագիտական բարձր մակարդակի, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացնելու փաստը և առաջարկեց այն դարձնել շարունակական:

Գիտաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Կիևի Դատական փորձագիտության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալքեքսանդր Ռուվինը, որը նշեց փորձագիտական մեթոդների կարևորությունը, փորձագիատական կառուցվածքի համապատասխանելիությունը միջազգային ստանդարտների պահանջներին, ինչպես նաև կարևորեց գիտաժողովի ընթացքում փորձի փոխանակաման և հետագա համագործակցության փաստը:

Արդյունքում հրատարակվել է գիտաժողովի նյութերի ժողովածու 79 հոդվածներով:

Գիտաժողովի մասնակիցները և կազմակերպիչները որոշեցին գիտաժողովի արդյունքում ընդունել բանաձև և կազմկոմիտեին հանձնարավեց պատրաստել բանաձևի նախագիծ:

Archive

Թմրամիջոցների և թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (European Monitoring Centre for Drugs and Drug Addiction /EMCDDA/) պատվիրակության այցը Փորձաքննությունների ազգային բյուրո

2015թ. ապրիլի 28-ին Փորձաքննությունների ազգային բյուրո էին այցելել Թմրամիջոցների և թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (European Monitoring Centre for Drugs and Drug Addiction /EMCDDA/) պատվիրակությունը:

Պատվիրակության անդամաներն էին Միջազգային համագործակցություն ոլորտի ղեկավար Սեսիլի  Մարտելը, Ծրագրի գլխավոր պատասխանատու Ֆեդերիկ Դենիկերը, Որակի ապահովման և գիտական բնագավառի աշխատակից Սանդրին Սելիմանը , Գիտավերլուծաբան իրավապահ ոլորտում Ստև Ալմը:

Նախապատրաստված ծրագրի շրջանակներում պատվիրակության անդամները և իրենց ուղեկցող հայ գործընկերները հանդիպում են ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն  Արատաշես Ջավադյանի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Ջավադյանը կարճ ներկայացվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատմությունը և գործունեության հիմնական ուղղությունները:

Հաշվի առնելով այն փաստը, որ Եվրոպական Հարևանության Քաղաքականության ծրագիր շրջանակներում պատվիրակության անդամների այցը կրում էր տեխնիկական բնույթ հատուկ ուշադրության արժանացան Փորձաքննությունների ազգային բյուրոյում գործող փորձագիտական հետազոտություններից Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի և տոքսիկոլոգիական /թունաբանական/ փորձաքննությունների բաժանմունքի գործունեությունները: Այնուհետև պատվիրակության անդամներն արդեն տեղում ծանոթացել են նշված բաժիների աշխատակիցների կողմից լուծվող հիմնական նպատակներին և խնդիրներին: Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիականա փորձաքննությունների բաժնի պետ Կ. Ղարաջյանը և տոքսիկոլոգիական /թունաբանական/  փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա. Մանվելյանը մանրամասն կոնկրետ օրինականերով ներկայացրել են թմրամիջոցների ապօրինի  շրջանառության ներկայիս իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև տվյալները են ներկայացվել  Փորձաքննությունների ազգային բյուրոյում կուտակված  թմրանյութերի փորձաքննությունների վերաբերյալ:

Պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան նաև այցելել Փորձաքննությունների ազգային բյուրոյում գործող այլ փորձագիտական բաժիներ:Պատվիրակության անդամներին ներկայացրել են մարդու օրգանիզմում թմրանյութերի և թունավոր նյութերի հայտնաբերման մեթոդիկաները և տեխնոլոգիաները, որոնցով առաջնորդվում են բաժնի աշխատակիցները, ինչպես փորձագիտական հետազոտությունների կատարման  ընթացքում, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելիս: Ներկայացրել են նաև ժամանակից վերլուծական և նյութատեխնիկական տվյալների բազաները, որոնց օգնությամբ իրականացվում են ներկայացված իրեղեն ապացույցների նմուշների նույնականացման փորձագիտական հետազոտությունները:

Archive

Մասնակցություն Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 21-րդ ամենամյա համաժողովին

2015 թվականի մայիսի 5-ից 8-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացած Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI)  «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 21-րդ ամենամյա համաժողովին (ENFSI Drugs Working Group 21th Annual Meeting):

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Իռլանդիայի Առողջապահության նախարար Լեո Վարադկարը: Համաժողովի բացման ընթացքում ելույթ ունեցան նաև  «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Իռեն Բրեում Մյուլերը, Իռլանդիայի դատափորձագիտական լաբորատորիայի տնօրեն Շեիլիա Վիլսը և նույն լաբորատորիայի փորձագետ, համաժողովի կազմակերպչական ենթահանձնաժողովի նախագահ Ջոն Փաուերը:

Բացման ընթացքում ներկայացվեց նաև 2014թ. Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի «Լավագույն աշխատանքային խումբ» մրցանակը՝ փոխանցիկ գավաթի տեսքով:

Նույն օրը քննարկվեցին Իռլանդիայում թմրամիջոցների իրավական կարգավորման փորձը,  Շվեդիայում նոր հոգեներգործուն նյութերի հետ կապված միջլաբորատոր համագործակցությունը, բացի այդ՝ ներկայացվեցին աշխատանքային խմբի որակի կառավարման և վերահսկման, մասնագիտական հմտության թեստերի, պրոֆիլային, քանակական հաշվարկի, կրթական և վերապատրաստման, հաղորդակցության և հիպերերկրաչափական նմուշառման ենթահանձնաժողովների հաշվետվությունները: Միաժամակ ներկայացվեց նոր՝ քեմոմետրիկ ենթահանձնաժողով ստեղծելու հեռանկարը:

Համաժողովի երկրորդ օրը անցկացվեցին գործնական դասընթացներ՝ «Թմրամիջոցների վերաբերյալ մայր օրենքի փորձը», «Թմրամիջոցների փորձաքննությունների ժամանակ արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կարիք կա», «Արդյո՞ք հավատարմագրումը սահմանափակում է անալիտիկ ռազմավարությունը» թեմաներով քննարկումներ: Մի շարք ուշագրավ զեկույցների հետ մեկտեղ Հ.Կասպարյանը նույնպես հանդես եկավ բանավոր զեկույցով՝ «2012-2014թթ. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերման վիճակագրությունը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների մոտ, եղան հարցեր, քննարկումներ՝ նաև զեկույցից հետո:

Համաժողովի երրորդ օրը տեղի ունեցավ «Թմրամիջոցների քանակական հաշվարկի ժամանակ կիրառվող նմուշառումը» թեմայով քննարկում և գործնական դասընթաց, ինչպես նաև ներկայացվեց նույն թեմայով տպագրված մեթոդական ձեռնարկը:

Համաժողովի վերջում «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի փոխնախագահ, դոկտոր Իռեն Բրեում Մյուլերի կողմից Հ.Կասպարյանը ստացավ 21-րդ ամենամյա համաժողովին մասնակցության հավաստագիր, նա նաև ակնկալեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի ակտիվ մասնակցությունը հաջորդ տարվա մայիսին Սլովենիայի Բլեդ քաղաքում կայանալիք  «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի 22-րդ ամենամյա համաժողովին:

Միաժամանակ Հ.Կասպարյանը ամրապնդեց անցած՝ 20-րդ համաժողովում ձեռք բերված կապերը, այս անգամ ևս ձեռք բերվեցին նոր կապեր՝ այդ թվում համագործակցության պայմանավորվածություններ եվրոպական առաջավոր դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների, փորձագետների և գիտական աշխատակիցների հետ:

Archive

Փորձագետներին ներկայացվեց ուսումնական անդրանիկ ձեռնարկը

Ապրիլի 21-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» թեմայով կոնֆերանս, որին ներկա էին դատական, դատախազական, փաստաբանական, փորձագիտական, բուհական, ինչպես նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Այնուհետև խոսքը տրվեց «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում»  գիտական թեմայի ղեկավար, ՀՀ կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանին: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նշված վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, որի համանմանը ՀՀ-ում դեռևս չէր ձեռնարկվել:

Հիմնական ելույթներով հանդես եկան ձեռնարկի համահեղինակներ Գայանե Սահակյանը և Դիանա Ջավադյանը: Արծարծվել են թեմային առնչվող կարևորագույն հարցեր, այն է՝ դատական փորձաքննության էությունը, փորձաքննության նշանակումը քաղաքացիական դատավարությունում, փորձագետի եզրակացության գնահատման առանձնահատկությունները ՀՀ-ում և մի շարք արտասահմանյան երկրներում: Ելույթներից հետո տեղի ունեցան մասնագիտական քննարկումներ, հրավիրվածների կողմից տրվեցին բազմաբնույթ հարցեր, նշվեց ձեռնարկի կարևորությունը և արդիականությունը: