slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Director

alt
Արգամ Նորայրի Հովսեփյան
Տնօրենի պաշտոնը ստանձնել է
11/12/2017

Կենսագրական տվյալներ

Արգամ Նորայրի Հովսեփյան 

Ծնվել է՝ 1980 թվականի դեկտեմբերի 9-ին, ք. Երևան:

Կրթությունը 

1997-2003թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, շնորհվել է բժշկի որակավորում՝ բուժական գործ մասնագիտությամբ:
2003-2005թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնում կլինիկական օրդինատուրայում, շնորհվել է 
բժշկի աստիճան՝ դատաբժշկական փորձաքննություն մասնագիտությամբ:

Գիտական գործունեությունը

05.03.2015 թվականին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հանդիսանում է 33 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 մենագրության հեղինակ, մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների, համաժողովների և այլ գիտական  միջոցառումների,  հանդես եկել երկու տասնյակից ավելի զեկույցներով, հանդիսացել է մի շարք միջազգային գիտական միջոցառումների կազմկոմիտեի նախագահ և  համանախագահ:

2019 թվականից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր:

Մի շարք միջազգային գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ:

2014 թվականից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ, 2017 թվականից մինչ օրս՝ գիտական խորհրդի նախագահ:

2014 թվականից ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի անդամ, 2017 թվականից մինչ օրս դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի նախագահ:

2019 թվականից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործարկված դատական բժշկության ամբիոնի բազայի գիտագործնական և կրթական ծրագրերի հիմնադիր:                       

Աշխատանքային գործունեությունը

2005 թվականի սեպտեմբերից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բժշկական փորձաքննությունների բաժնի դատաբժշկական փորձաքննությունների ստորաբաժանման բժիշկ՝ դատաբժշկական փորձագետ,

2006 թվականի հունվարից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բժշկական փորձաքննությունների բաժնի բժշկական սխալների փորձաքննությունների բաժանմունքի դատաբժշկական փորձագետ,

2008 թվականի հունվարից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ - ի բժշկական փորձաքննությունների բաժնի բժշկական սխալների փորձաքննությունների բաժանմունքի պետ,

2009 թվականի հունվարից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի կենդանի անձանց փորձաքննությունների բաժանմունքի պետ, 

2010 թվականի մարտից՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ,

2010-2011թթ. համատեղությամբ աշխատել է՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի ասիստենտ,

2010 թվականի փետրվարից համատեղությամբ աշխատել է՝ Հայկական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար,

2015 թվականի մարտից համատեղությամբ աշխատում է Հայկական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ,

2017 թվականի դեկտեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն,

2017 թվականից դասախոսում է ՀՀ արդարադատության ակադեմիայում,

2019 թվականի օգոստոսից համատեղությամբ  նշանակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ,

2023 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ,

2024 թվականի մայիսի 31-ին նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Այլ տվյալներ

         Պահեստազորի սպա է:

Հանդիսանում է՝

  • միջազգային դատափորձագիտական կառույցների և ասոցիացիաների անդամ, 2018 թվականի մայիսից հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) մշտական ներկայացուցիչ,
  •  2023 թվականի դեկտեմբերի 15-ից հանդիսանում է Հրազենի և գործիքների մակնշման փորձագետների միջազգային ասոցիացիայի (AFTE) տեխնիկական խորհրդատու,
  • մի շարք փորձագիտական ստորաբաժանումների և նոր ուղղությունների հիմնադիր:
  • Ղեկավարել է դատափորձագիտական ոլորտի մի շարք բնագավառների գիտամեթոդական հետազոտական հնարավորությունների ներդրման, նորերի մշակման, կատարելագործման և տեղայնացման գործընթացը, այդ թվում ռազմական հանցագործությունների գործերով նշանակվող փորձաքննությունների իրականացման ապահովման նպատակով:
  • ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» որոշման նախագծի հեղինակ:

Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով այդ թվում`

2013 թվականին ՀՀ ԳԱԱ նախագահի կողմից պարգևատրվել է  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով,

2018 թվականին Մոլդովայի Ներքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել է «Պատվավոր փորձագետ» կրծքանշանով,

2019 թվականին ՀՀ ԳԱԱ նախագահի կարգադրությամբ շնորհվել է ՀՀ ԳԱԱ վաստակագիր,

2019 թվականին ՀՀ գլխավոր դատախազի թիվ 208-Ա հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,

2019 թվականին ՀՀ ոստիկանության պետի թիվ 2383-Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,

2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 840-Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով,

2019 թվականին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 2586-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն և պարգևատրվել հուշամեդալով,

2019 թվականին ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի թիվ 107/2019-Ա հրամանով պարգևատրվել է թիվ 023 հուշամեդալով,

2019 թվականին Խարկովի դատական փորձաքննության գիտահետազոտական ինստիտուտի կողմից պարգևատրվել է «Միջազգային ակտիվ համագործակցության» շքանշանով,

2019 թվականին Կիևի դատական փորձաքննության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի թիվ 45 հրամանով պարգևատրվել է «Վաստակի համար» պարգևով և կրծքանշանով,

2022 թվականին Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն» կրծքանշանով:

2022 թվականին ցուցաբերած բարձր աշխատանքային ցուցանիշների համար շնորհվել է «Պատվավոր դատական փորձագետ» կոչումը և պարգևատրվել է Հայ փորձագետների միության ոսկե մեդալով:

2018-2023 թվականների ընթացքում դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային փոխգործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի և այլ պարգևների, այդ թվում եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի, ինչպես նաև 2022 թվականին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից:

Արժանացել է նաև այլ պարգևների Չեխիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Լատվիայի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների կողմից:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 40-ից ավելի հավաստագրեր, վկայագրեր և այլ փաստաթղթեր:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական:

Անձնական տվյալները

         Ամուսնացած է, ունի չորս զավակ՝ երկու որդի և երկու դուստր: