slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալված ENFSI-ի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին*}

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ENFSI-ի անդամ երկրների պատվիրակները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։

ENFSI-ի անդամ երկրների փորձագետները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են ցեղասպանության մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, տեղի ունեցած իրողություններին, ինչպես նաև հուշահամալիրի ստեղծման պատմությանը։

Եվրոպացի պատվիրակներն այցի ավարտին գրառումներ են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

news

Հայաստանում առաջին անգամ անց է կացվել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը*}

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով ժամանել են Երևան՝ հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցելու ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին, որն առաջին անգամ անց է կացվում Հայաստանում։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լիտվիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և եվրոպական այլ երկրներից։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս երախտագիտություն հայտնեց «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի նախագահ Իզոլդա Վագներին և փոխնախագահ Դագմար Բոսսին համատեղ ջանքերով աշխատանքային խմբի 24-րդ հանդիպումը Երևանում իրականացնելու համար՝ շեշտելով ENFSI-ի կազմում նմանատիպ միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության միջոցով մասնագիտական լայն շրջանակների համախմբման, գիտելիքների և գիտամեթոդական մոտեցումների փոխանակման արժանի հարթակի ստեղծման կարևորությունը, որը միտված է դատափորձագիտական ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովմանը։

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը միջազգային մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացմանը։ Դատափորձագիտական ոլորտում մեր կազմակերպությանն արդեն իսկ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների՝ շնորհիվ միջազգային լավագույն փորձի տեղայնացման, ժամանակակից նորագույն սարքավորումների և ծրագրային ապահովումների ներդրման, ինչպես նաև նոր մեթոդների և մեթոդիկաների մշակման և արդյունավետ կիրառման։ ENFSI-ի կազմում գործող կազմակերպությունների փորձառու մասնագետների հետ մասնագիտական սերտ շփումները մեզ համար չափազանց կարևոր են հետագա համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար»,-իր խոսքում նշեց կառույցի ղեկավարը։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ դատափորձագիտական գործունեության արդիական ուղղություններից մեկը համարվող խոսքի և աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների ոլորտը պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին։

«Այս ոլորտի գործունեությունը հատկապես կարևոր է պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման՝ այդ թվում ռազմագերիների և հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած քաղաքացիական անձանց նույնականացման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային նորմերի խախտումների փաստերի հարցերով, ինչպես նաև կյանքի իրավունքի պահպանման խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ գանգատների նախապատրաստման համար»,-ասաց Բյուրոյի տնօրենը։

Արգամ Հովսեփյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախանշել գործնականում ի հայտ եկող կարևոր խնդիրների լուծման արդյունավետ հնարավորությունները։

Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը՝ եվրոպացի գործընկերներին ծանոթացնելով համանուն ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու ձեռքբերումները։

«Ստորաբաժանման հիմնադրումից մինչ օրս մեր փորձագետների կողմից իրականացվել են 1500-ից ավելի փորձաքննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են մոտ 10000 օբյեկտներ: Փորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրվում, ինչպես նաև կիրառվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկայում օգտագործվող թվային տեխնոլոգիաները և ծրագրային ապահովումները: Ձայնագրությունների որակի լավացման համար ևս կիրառվում են նորագույն ավտոմատացված համակարգեր և դրանց հիման վրա մշակված մեթոդներ: Համալիր փորձաքննությունների շրջանակներում, կախված խնդիրների լուծման նպատակներից, կատարվում է նաև ձայնային ազդանշանների և միջավայրի սպեկտրալ վերլուծություն»,-նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։

Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում` համաձայն օրակարգի, զեկույցներով հանդես եկան նաև եվրոպական մի շարք երկրների փորձագետներ՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։ Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ոչ ստանդարտ աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերի։

Աշխատաժողովի շրջանակներում ENFSI-ի աշխատանքային խմբի անդամները շրջայց կատարեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյում` տեղում ծանոթանալով առկա փորձագիտական հնարավորություններին և ձեռքբերումներին` իրականացնելով նաև փորձի փոխանակում։ Կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ նաև բյուրոյի անձնակազմի և եվրոպացի փորձագետների միջև։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեց հետագա համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

news

Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները վերապատրաստվել և փորձի փոխանակում են կատարել Լատվիայում}

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներ Լուսինե Չփլախյանը և Անահիտ Մամիկոնյանը սեպտեմբերի 10-ից 15-ը գործուղվել էին Լատվիայի Հանրապետություն՝ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով:

Այցի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչները ծանոթացել են Լատվիայի ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններին, կենսաբանական և ԴՆԹ նույնականացման, ինչպես նաև oդորոլոգիական փորձաքննությունների բաժանմունքների գործունեությանը, փորձագիտական հնարավորություններին, տեղում ծանոթացել իրականացվող փորձաքննությունների տեսակներին, կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը։

Փորձի փոխանակման շրջանակներում Բյուրոյի փորձագետները ծանոթացել են նաև ԴՆԹ լաբորատորիայի միջազգային ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման կարգին, մասնագիտական քննարկումներ ծավալել լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների համար կիրառվող մեթոդների, առաջադրվող խնդիրների, փորձագիտական ընթացակարգերի, գիտագործնական խնդիրների լուծման և այլ կարևոր հարցերի շուրջ:

Մեր փորձագետները դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել են ձեռք բերված լավագույն փորձով, ինչը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել կատարվող փորձաքննությունների արդյունավետությունը և ստացվող արդյունքների արժանահավատությունը՝ տեղայնացնելով, ներդնելով, ինչպես նաև կատարելագործելով կիրառվող դատափորձագիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդներն ու հնարավորությունները:

Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Լատվիացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում շարունակական ակտիվ փոխգործակցության ծավալման՝ ի նպաստ երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացման:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հյուրընկալել էր Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի պատվիրակությանը}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ Բյուրոյի կազմակերպած գիտական միջոցառումներին մասնակցելու, դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մշակութաբանական, դատագենետիկական և կենսաբանական բնագավառներում փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խորացման նպատակով: Այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Բյուրոյի ղեկավար կազմի հետ, կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև մշակութաբանական, դատագենետիկական և կենսաբանական բնագավառների առաջատար փորձագետների ներգրավմամբ առանձին սենկցիաներ, որոնց շրջանակներում ամփոփվել են մինչ օրս կատարված համատեղ աշխատանքները, քննարկվել ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման արդյունավետ ուղիներն ու զարգացման հեռանկարները։

Տեղի ունեցած գիտագործնական կլոր սեղան–քննարկման ընթացքում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերներին մեր երկրի և ժողովրդի համար այս դժվարին օրերին Հայաստան այցելելու, երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու պատրաստակամության համար։

Բյուրոյի ղեկավարն ընգծել է, որ չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, որոնց հետ իրավական գործընթացներին օժանդակության համատեքստում առնչվում է նաև դատափորձագիտական ոլորտը, Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի շարունակական դինամիկ զարգացումն ապահովելու ուղղությամբ։

«2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով դատափորձագիտական ոլորտը ևս բախվել է նոր մարտահրավերների։ Մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների դեպքերով հարուցված քրեական վարույթների շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյում վերջին տարիներին իրականացվել են մեծածավալ փորձաքննություններ՝ այդ թվում ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի, սահմանամերձ բնակավայրերին հասցված գույքային վնասների պարզման, արգելված զենք և ռազմամթերքի կիրառման, ինչպես նաև գերիների և անհետ կորած անձանց նույնականացման և այլ կարևոր ուղղություններով։ Մեր փորձագետներն իրականացրել են բազմաթիվ բարդ և ծավալուն փորձագիտական աշխատանքներ՝ պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման, միջազգային նորմերի խախտումների փաստերի արձանագրմանն օժանդակելու հարցում։ Իսկ առկա մարտահրավերներին դիմակայելու համար չափազանց կարևոր է փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ուղղված շարունակական ջանքերի ներդրումը»,-իր խոսքում նշել է կազմակերպության ղեկավարն՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները մեծապես նպաստում են նշված նպատակի իրագործմանը։

Արգամ Հովսեփյանը վերահաստատել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունավետ իրականացման ապահովման գործում Բյուրոյի պատրաստակամությունը։

Գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Արգամ Հովսեփյանին բարձր մակարդակով ընդունելության, տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում նման ձևաչափով գիտագործնական միջոցառումների կազմակերպման համար՝ շեշտելով միմյանց աջակցելու, համատեղ ջանքերով առկա դժվարությունները հաղթահարելու առաջնահերթության մասին։

Վադիմ Պոզնյակի խոսքով՝ դատափորձագիտական բնագավառի զարգացումն անհնար է առանց միջազգային համագործակցության և փորձի փոխանակման։ «Փորձի փոխանակման և համագործակցության զարգացման առումով ավելի արդյունավետ է այստեղ գտնվելը՝ տեղում ծանոթանալն իրականացվող փորձաքննություններին, կազմակերպության փորձագիտական հնարավորություններին։ Այսօր վստահ կարելի է փաստել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ունի փորձագիտական մեծ ներուժ և իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում դատափորձագիտական ոլորտի կայուն զարգացմանը։ Մեր կառույցների միջև առկա համագործակցությունը՝ այդ թվում համատեղ գիտական հոդվածների հրապարակման առումով, տվել է իր արդյունքը՝ նպատելով երկու երկրների դատափորձագիտական կառույցների հնարավորությունների զարգացմանը»,-նշել է Վադիմ Պոզնյակը՝ կարևորելով դատափորձագիտական արդի ուղղությունների հետագա զարգացումը։

Այցի շրջանակներում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների՝ ակտիվ շփումներ են ունեցել և մասնագիտական պրակտիկա անցել Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում։ Բյուրոյի համապատասխան փորձագետները ներկայացրել են իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։

Բելառուս գործընկերներն էլ կիսվել են իրենց կողմից կիրառվող մեթոդաբանությամբ և փորձով՝ ներկայացնելով Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի փորձն ու ձեռքբերումները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող փոխադարձ այցերն ու դիտարկել համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները՝ ի նպաստ փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը, գիտականորեն հիմնավորված հավաստի արդյունքների ստացմանը, երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

news

Ռազմական հանցագործությունների փաստերի արձանագրման, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում չափազանց կարևոր է դատական փորձաքննությունների դերը. Ա. Հովսեփյան}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմը՝ տնօրեն Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22-ին տեսակապի միջոցով մասնակցեց Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ. Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի կազմակերպած «Դատափորձագիտական բնագավառի զարգացման ժամանակակից մեթոդներն ու գերակայությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Սլովենիայի, Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարներ, առաջատար փորձագետներ, գիտնականներ և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Վերջինս ընդգծեց դատափորձագիտական ոլորտում միջազգային փոխգործակցության զարգացման կարևորությունը՝ առկա խնդիրների արդյունավետ լուծման, ոլորտի գիտամեթոդական ապահովման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման և ի հայտ եկող այլ խնդիրների հաղթահարման համատեքստում։

«Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, այդ թվում մեր տարածաշրջանում առկա զարգացումները, ցանկանում եմ ընդգծել գիտաժողովի կարևորությունն այն համատեքստում, որ դատական փորձաքննությունների ոլորտը՝ որպես կատարված ռազմական հանցագործությունների և միջազգային նորմերի խախտումների փաստերի արձանագրման, պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության համար կարևոր օղակ, պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին»,-իր ելույթում նշեց կառույցի ղեկավարը՝  խաղաղություն և կայունություն մաղթելով մասնակիցներին։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

Դատական փորձագետը պետք է ունենա գիտական հետազոտություն կատարելու փորձառություն․ Կարեն Մամիկոնյան}

Օրերս լույս տեսավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական համարը։ Եռալեզու պարբերականում ներկայացված են դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղություններին, ինչպես նաև հետազոտությունների կիրառական նշանակությանը վերաբերող հոդվածներ։ ՀՀ-ում թողարկվող դատափորձագիտական ոլորտի միակ գիտական պարբերականի, փորձագետին ներկայացվող պահանջների, գիտականորեն հիմնավորված փորձագիտական արդյունքների ստացման և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք հետևյալ հղմամբ։ 

https://news.am/arm/news/778653.html

news

Բյուրոյում շարունակվում են իրավապահ ոլորտի ունկնդիրների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ընթանում են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները։ Իրականացվող դասընթացներին ներգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների աշխատողներ: Դասընթացների ուսումնական ծրագրերն ընդգրկում են փորձաքննությունների առնվազն 23 տեսակներին, ինչպես նաև քրեաբանության արդի հիմնախնդիրներին և կիրառական նշանակությանն առնչվող 7 տասնյակից ավելի թեմաներ։

Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքնությունների նշանակման, կատարման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կծանոթանան առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխանների ստացում ենթադրող հարցադրումների առաջադրման նրբություններին՝ շեշտը դնելով ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների կիրառման վրա։

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերապատրաստել դասընթացներին ներգրավված շուրջ 180 ունկնդրի։

Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն հանցագործությունների քննության բարձր որակի ապահովման, մեր երկրում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատման գործում:

news

Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական համարը}

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ իններորդ համարը։ Արդեն չորս տարի հրատարակվող պարբերականը 2021 թվականից ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրապարակումների ցանկում և վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերականում հրատարակված բոլոր գիտական հոդվածները ստացել են DOI միջազգային թվային նույնականացուցիչ, որն այսօր հանդիսանում է գիտական ոլորտում վիրտուալ տարածքում տվյալների փոխանակման գործուն համակարգ: Պարբերականում ընգրկված հոդվածները վերաբերվում են դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղություններին, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների կիրառական նշանակությանը։  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, պարբերականի գլխավոր խմբագիր Արգամ Հովսեփյանի խոսքով՝ անցած չորս տարիների ընթացքում դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառներում իրականացված նշանակալի քայլերի և ներդրված ջանքերի շնորհիվ պարբերականն իր ուրույն տեղն է զբաղեցրել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական համայնքում՝ արժանանալով բարձր գնահատականի: Անդրադառնալով մեր երկրում դատափորձագիտական գործունեության ոլորտի նոր միտումներին և ժամանակակից պահանջներին, Հովսեփյանն ընդգծել է, որ դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղությունների նախանշումը անմիջականորեն կախված է դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող և լուծման ենթակա առաջադրվող խնդիրների բնույթից և շրջանակներից, որով պայմանավորված սահմանվում են գիտական հետազոտությունների արդիական ուղղությունները, որոնց արդյունքները կարող են ունենալ կիրառական կարևոր նշանակություն և անհրաժեշտ են դատափորձագիտական ոլորտի գիտականահեն գործունեության ապահովման համար:

«Համոզված եմ, որ գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից ձեռքբերումների ներդաշնակ կիրառումն ու ոլորտի գիտամեթոդական ապահովումը հնարավորություն կտա բարելավել փորձաքննությունների որակը և ապահովել գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքները։ Ներկայումս, նորարարական թվային տեխնոլոգիաների կիրառումն էականորեն ընդլայնել է փորձագիտական հետազոտությունների հնարավորությունները, բարձրացրել հետազոտությունների արդյունքների արժանահավատությունն ու գիտական մակարդակը, կրճատել փորձաքննությունների ժամկետները և կարևոր դեր ստանձնել փորձագիտական մի շարք բարդ խնդիրների լուծման գործում՝ նպաստելով օրենքի գերակայությանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրում»,-ընթերցողին ուղղված իր խոսքում նշել է Բյուրոյի ղեկավարը։

Նշենք, որ տարեվերջին լույս կտեսնի պարբերականի հոբելյանական 10-րդ համարը: Պարբերականի առավել լայն ճանաչելիությունն ու արտասահմանյան ընթերցողների համար հասանելիությունն ապահովելու նպատակով պարբերականի խմբագրական խորհուրդը շարունակ քայլեր է ձեռնարկում ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվող հոդվածների քանակն ավելացնելու ուղղությամբ:

news

Բյուրոյի փորձագետները Շվեյցարիայի ձեռագրաբանների հետ համատեղ գիտական հետազոտություն են իրականացնում}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտը (IHS) հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ են իրականացնում։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը NEWS.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացված համատեղ աշխատանքների, այդ թվում՝ ձեռագրի վերլուծության միջոցով անձի հոգեբանական և անձնային առանձնահատկությունների կամ հուզական վիճակի գնահատման չափանիշների մշակման, փորձագիտական հնարավորությունների կատարելագործման և հոգեբանական փորձաքննություններին վերաբերող այլ կարևորագույն հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ։

 

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «ChemEX 2023» ֆորումին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են հուլիսի 4-6-ը Երևանում կայացած «Քիմիա. ֆարմա. բիոտեխ. նոր մարտահրավերներ» թեմայով «ChemEX 2023» ֆորումին։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ֆորումը համախմբել էր քիմիայի, դեղագործության, կենսատեխնոլոգիական արդյունաբերության բնագավառների առաջատար մասնագետների, գիտնականների Հայաստանից և Ռուսաստանից։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչներ,  արդյունաբերական ձեռնակությունների, քիմիական և դեղագործական ընկերությունների ղեկավարներ և այլ գերատեսչություններից հրավիրված մասնագետներ։ Ֆորումի շրջանակներում քննարկվել են քիմիական, դեղագործական, կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում առկա մարտահրավերները, նոր տեխնոլոգիական մոտեցումներով միջին և փոքր քիմիայի ուղղության զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների արդյունավետ, կառուցողական համագործակցության հեռանկարները: Մասնակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջոլորտային և գիտական շարունակական փոխգործակցության անհրաժեշտությունը։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների մասնակցությունը՝ ի նպաստ մեր երկրի գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։

news

«Լուրեր»-ի անդրադարձը Բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի գործունեությանը}

Հանրային հեռուստաընկերության գլխավոր լրատվական ծրագիրն անդրադարձել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի գործունեությանը։

«Լուրեր» լրատվականի ռեպորտաժը դիտեք այստեղ։

news

Բյուրոյի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված սիմպոզիումին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հունիսի 19-21-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված տարածաշրջանային սիմպոզիումին։ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի),  ամերիկյան և եվրոպական խորհրդատվական ընկերությունների կազմակերպած սիմպոզիումին մասնակցում էին դատագենետիկական փորձաքննությունների ոլորտի առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից։  

Միջոցառման շրջանակներում զեկույցներով են հանդես եկել Ռեդֆորդի անվան համալսարանի քրեագիտական ինստիտուտի, Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Բրյուս Բուդուլը, Իսրայելի դատաբժշկության ինստիտուտի դատափորձագիտական գծով ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար, դոկտոր Նուրիդ Բուբլիրը, Վրաստանի դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատեկենսաբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար, դոկտոր Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև ներկայացուցիչներ «Ինտերպոլ»-ից, «Thermo Fisher Scientific» ընկերությունից և այլ կառույցներից։

Բանախոսներն անդրադարձել են ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS և NDNAD բազաների օգնությամբ իրականացված փորձաքննությունների արդյունավետությանը, ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման գործընթացին, դրա նշանակությանը, ձևավորման և կիրառման առանձնահատկություններին և այդ առումով տարբեր երկրների փորձին՝ ներկայացնելով նաև ԴՆԹ քրեագիտական լաբորատորիաներում ձևավորված որակի ապահովման և հավատարմագրման  անհրաժեշտ սկզբունքները։

Համաժողովի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են դատագենետիկական ոլորտի նորամուծություններին վերաբերող դասընթացին, որի ընթացքում ներկայացվել են միտոքոնդրիալ ԴՆԹ վերլուծությանը, խառը հետքերի վերլուծությանը, զոհերի նույնականացմանը (DVI), ԴՆԹ վերլուծության համար ոսկրերի մշակմանն, ինչպես նաև ռապիդ թեստերի միջոցով նույնականացման իրականացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցներն արդյունավետ քննարկումներ են ծավալել դատական փորձաքննությունների և հետազոտությունների տեսական և գործնական հարցերի շուրջ:

Սիմպոզիումի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը «GTH DNA» խորհրդատվական ընկերության ղեկավար Թիմ Շելբերգի հետ առանձին քննարկում է ունեցել և պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններին և ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանն առնչվող խնդիրների շուրջ համատեղ միջազգային  միջոցառում կազմակերպելու և ակտիվ փոխգործակցության ծավալման վերաբերյալ։

Պայմանավերվածություն է ձեռք բերվել նաև Իսրայելի, Ղազախստանի և Վրաստանի գործընկերների հետ ԴՆԹ փորձաքնննությունների ոլորտում  ակտիվ փոխգործակցության ծավալման և փորձի փոխանակման շուրջ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության  շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, ինչպես նաև տվյալների բազաների ձևավորմանն ու արդյունավետ կիրառմանը։

news

Բյուրոյի ներկայացուցիչները ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են միջազգային գիտագործնական համաժողովի}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, ք․գ․թ Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը հունիսի 15-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են «Կիբերհանցավորության դեմ պայքարի քրեաիրավական, քրեադատավարական և քրեաբանության հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին։
Կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված համաժողովին մասնակցում էին ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, տեսակապի միջոցով՝ ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Դմիտրի Տիշինը, ՌԴ ՆԳՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, Ռոստովի իրավաբանական ինստիտուտի, Վ․ Յա․ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի, Օրյոլի իրավաբանական ինստիտուտի, Սիբիրի իրավաբանական ինստիտուտի, Կրասնոդարի համալսարանի, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ներկայացուցիչները։
Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձան ԱՊՀ երկրներում կիբերհանցավորության դեմ պայքարի իրավական հիմքերին, քրեական դատավարությունում կիրառվող թվային տեխնոլոգիաներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վիրտուալ աշխարհում և դրա դեմ պայքարի միջազգային փորձին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող խարդախությանը, կիբերհանցագործությունների քննության ընթացքում իրականացվող քննչական գործողություններին և այլ հիմնահարցերի։
Համաժողովին «Կիբերվիկտիմոլոգիա. հասկացությունը և տարրերը» թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը։ Վերջինս ներկայացրեց քրեական վիկտիմոլոգիայի նոր գիտական ուղղության՝ կիբերվիկտիմոլոգիայի բնութագիրը, ձևավորման հիմնավորումները, նախադրյալները, ինչպես նաև կառուցվածքային տարրերը։
«Երկար ժամանակ քրեական վիկտիմոլոգիայի հիմնական հայեցակարգերը, որպես կանոն հիմնվում էին հանցավորի և տուժողի անմիջական կապի վրա, սակայն ժամանակակից պայմաններում հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կիբերտեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև կիբերհանցագործությունների ակնհայտ աճի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել ձևավորել կիբերհանցագործությունների վերաբերելիությամբ քրեական վիկտիմոլոգիայի նոր ուղղություն»,-իր խոսքում նշեց Իսրայելյանը՝ ընդգծելով մեր երկրում կիբեհանցագործությունների վիկիտիմոլոգիական կանխարգելման կարևորությունը։  
Համաժողովի մասնակիցները արդյունավետ քննարկումներ ծավալեցին բարձրացված հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի.․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին արդյունավետ և ընդգրկուն զեկույցների համար՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն Կրթահամալիրի գիտական հանդեսում։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

«Sputnik Արմենիա» լրատվական գործակալությունն անդրադարձել է Բյուրոյի Քիմիական փորձաքննությունների բաժանմունքի աշխատանքին}

Հեղինակավոր «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության լրագրողն այս անգամ զրուցել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Քիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Նելլի Կիրակոսյանի հետ` պարզելու համար ոչ միայն ինչպես են ստուգում` անձը թմրամիջոց օգտագործել է, թե ոչ, այլև ալկոհոլի օգտագործման թույլատրելի ու մահացու քանակների, ինչպես նաև աշխատանքի որոշ հետաքրքիր մանրամասներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ։ armeniasputnik.am

news

Միջազգային կլոր սեղան–քննարկում՝ արտերկրի գործընկերների մասնակցությամբ}

Մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ կայացավ գիտագործնական կլոր սեղան–քննարկում կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների ոլորտների արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Տեսակապի ձևաչափով կազմակերպված կլոր սեղանին մասնակցում էին Ռուսաստանի քիմիական-թունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցացիայի համահիմնադիր, ասոցացիայի նախագահի մեթոդաբանական և փորձագիտական աշխատանքների գծով տեղակալ Սերգեյ Սավչուկը, Բելառուսի Հանրապետության ազգային հակադոպինգային կազմակերպության տնօրեն Յուրի Պոխոդնյան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ղեկավար անձնակազմը, ինչպես նաև արտերկրի և Բյուրոյի համապատասխան փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներ և առաջատար փորձագետներ։ Կլոր սեղանի շրջանակներում արդյունավետ քննարկումներ ծավալվեցին կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների առկա հիմնախնդիրների, կիրառվող հետազոտությունների մեթոդների և մեթոդիկաների, նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ նորագույն սարքավորումների ձեռքբերման և կիրառման արդյունավետ իրականացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ, որի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձն ու գործնականում հաճախ հանդիպող դժվարությունները։ Միաժամանակ մտքեր փոխանակվեցին բարձրացված խնդիրների վերաբերյալ, քննարկվեցին համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները։

Համագործակցության կապերի ամրապնդման, ակտիվ փոխգործակցության ծավալման և ոլորտի զարգացման ապահովման նպատակով նախատեսվել է ընթացիկ տարվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նշված ուղղություններով միջազգային գիտաժողով հայ և արտասահմանի մի շարք երկրների գործընկերների մասնակցությամբ։