slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Որակի ապահովման բաժին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի որակի ապահովման բաժինը գործում է 2005 թվականից։
Որակի ապահովման բաժնի հիմնական գործառույթն է կազմակերպության ռազմավարության ապահովումը՝ փորձագիտության բնագավառում կազմակերպության գործունեության ոլորտին համապատասխանող որակի կառավարման համակարգի ստեղծումը, հաստատումը, ներդրումը, դրա պատշաճ մակարդակի վրա պահպանումն ու անընդհատ բարելավումը: 
Դեռևս 2009 թվականից Կազմակերպությունում իրականացվել են զգալի ծավալով որակի կառավարման համակարգի ներդրման աշխատանքներ, որոնց ընթացքում կազմվել են կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, պաշտոնեական հրահանգները, կարգաբերվել են ստորաբաժանումների գործընթացները, մշակվել և ներդրվել են փաստաթղթերի և գրառումների կառավարման ընթացակարգերը, անհամապատասխանությունների գնահատման, ներքին աուդիտի, ղեկավարության կողմից վերլուծության, ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների, բարելավման լուծման, մատակարարների գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև ստորաբաժանումների գործառույթների պատշաճ և կանոնավոր իրականացման նպատակով անհրաժեշտ այլ ընթացակարգեր, որոնք ապահովում են որակի կառավարման համակարգի աշխատունակությունը և դրա արդյունավետության աստիճանական բարձրացումը:
2009 թվականից Կազմակերպությունը սերտիֆիկացվում է ԻՍՕ 9001 «Որակի կառավարման համակարգեր: Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և ունի համապատասխանության սերտիֆիկատ, որը շնորհվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից: Յուրաքանչյուր տարի իրականացվում է համապատասխանության հսկողության արտաքին աուդիտ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աուդիտորների խմբի կողմից, և 3 տարին մեկ Կազմակերպությունը վերասերտիֆիկացվում է: Տվյալ համապատասխանության սերտիֆիկատը հավաստում է, որ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ ներդրված համակարգերը համապատասխանում են ԻՍՕ 9001 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին։ 
Բացի այդ, 2010 թվականից սկսված Կազմակերպության 2 ստորաբաժանումներ՝ սննդամթերթի և ձգաբանական փորձարկման լաբորատորիաները հավատարմագրվել են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխան և ունեն հավատարմագրման վկայագրեր, որոնք շնորհվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից: Յուրաքանչյուր տարի իրականացվում է պարբերական գնահատում «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի գնահատողների խմբի կողմից, և հավատարմագրումը կրկին անցնելու նպատակով 4 տարին մեկ իրականացվում է հետագա հավատարմագրման գործընթաց: Տվյալ հավատարմագրման վկայագրերը հավաստում են, որ կազմակերպության սննդամթերթի և ձգաբանական փորձարկման լաբորատորիաները համապատասխանում են ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին:
 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի /կրճատ՝ հայ-ամերիկյան INL ծրագրի/ շրջանակներում տարիներ շարունակ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Կազմակերպության որակի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ ԱՄՆ-ից ժամանած որակի կառավարման բնագավառի միջազգային մի շարք պրոֆեսիոնալ խորհրդատուների կողմից, որի կապակցությամբ որակի ապահովման բաժնի հետ համատեղ խորհրդատուներն իրականացրել են քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների փաստաթղթավորում, սահմանել են կազմակերպության խնդիրները և նպատակները՝ համաձայն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 միջազգային ստանդարտի պահանջների, ինչպես նաև ILAC-G19 ուղեցույցի և մի շարք այլ միջազգային ստանդարտների պահանջների:
Որակի ապահովման բաժինը պարբերաբար կազմակերպում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգմանը (proficiency testing) մասնակցության գործընթացը ԻՍՕ 17043 ստանդարտով հավատարմագրված PT պրովայդերների կողմից և հետևում մասնակցության արդյունքներին, քանի որ այդ արդյունքները հանդիսանում են կարևոր գործիք լաբորատորիանների իրազեկությունը գնահատելու համար: 
Բաժինն իր գործառույթների շրջանակներում համագործակցում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունների հետ` նպատակ ունենալով կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները համապատասխանեցնել պետական, միջպետական և միջազգային ստանդարտների պահանջներին, իսկ Կազմակերպությունում օգտագործվող սարքավորումները և չափման միջոցները մշտապես սարքին և ստուգաչափված և/կամ ստուգաճշտված վիճակում պահելու նպատակով համագործակցում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Չափումների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունների հետ` դրանով իսկ ապահովելով կատարվող փորձաքննությունների և փորձարկումների որակն ու վստահությունը կատարված աշխատանքների նկատմամբ։ 
e-mail: e.nalbandyan@nbe.am

Photo
Photo
Photo
Photo
Photo