Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2022
Անցկացվեց հերթական միջազգային վեբինար Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնակցությամբ
2022 թվականի օգոստոսի 23-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ճապոնիայում էկոլոգիական մշտադիտարկում իրականացնող առաջատար կառույցներից մեկի՝ Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի (Environmental Control Center Co., Japan) հետ 2018 թվականից սկսած ակտիվ համագործակցության շրջանակներում կազմակերպվեց հերթական առցանց վեբինարը:
Վեբինարին որպես մոդերատորներ հանդես եկան Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի ավագ մասնագետ Մասաշի Սուգիյեն և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:
Վեբինարին մասնակցեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան բնագավառների փորձագետները, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Թադևոսյանը։
Վեբինարն այս անգամ նվիրված էր Ճապոնիայում առկա էկոլոգիական խնդիրներին, մասնավորապես` օդում եռավալենտ քրոմի և ասբեստի մանրաթելերի առկայությանն ու դրանց քանակության որոշմանը, ծովում առկա պլաստիկի թափոնի քանակության նվազեցմանը և այդ բնագավառի մի շարք կարևոր հիմնախնդիրներին, որի շրջանակներում Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի համապատասխան մասնագետների կողմից ներկայացվեցին մի շարք ելույթներ:
Վեբինարի ընթացքում տեղի ունեցան նաև գործնական քննարկումներ Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնագետների հետ՝ միջազգային համագործակցության շրջանակներում հետագա համատեղ աշխատանքային հեռանկարների նախանշման, աշխատանքների շարունակական իրականացման և ներուժի համատեղմամբ կարևոր ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման ուղիների մշակման համար։
Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի յոթերորդ համարը
Հարգելի ընթերցողներ, սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ յոթերորդ համարը, որում ներառված են տարբեր գիտական հոդվածներ՝ նվիրված դատափորձագիտական ոլորտի մի շարք արդիական խնդիրներին։
Կարևոր է նշել, որ պարբերականում հրատարակված հոդվածների մեծամասնությունը հանդիսանում են դատափորձագիտական ոլորոտի խնդիրների լուծմանը նվիրված գիտական հետազոտությունների ամփոփիչ և կիրառական նշանակություն ունեցող արդյունքներ:
Պարբերականի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ միջազգային համագործակցության շրջանակներում ներկայումս կարևոր տեղ է հատկացվում դատափորձագիտական գործունեությանը: Ժամանակակից աշխարհում դատափորձագիտության ոլորտում համագործակցային հարաբերությունների զարգացումը կարևոր է հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման գործընթացում, որի հաջող իրականացման և նույնատիպ իրավական համակարգեր ունեցող երկրների դատափորձագիտական ոլորտների փոխինտեգրման և գիտականահեն զարգացման ապահովման գործում կարևոր նշանակություն ունի միասնական գիտական հարթակի ձևավորումը, ինչպիսին հանդիսանում է 2019 թվականին հիմնադրված և իր ներդաշնակ զարգացման փուլերն անցած «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականը։
Հարկ է նշել, որ ժամանակակից աշխարհում գործընթացներն ընթանում են չափազանց արագ՝ ազդելով նաև հանցավորության շարժընթացի վրա, որի համատեքստում իրավական պետությունում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման շարունակական հաջող իրականացման գործում իր անքակտելի կարևոր նշանակությունն ունի դատափորձագիտական հնարավորությունների զարգացման ապահովումը, ինչն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել ոլորտի գիտական և գիտագործնական ներուժի ներդաշնակ և համաչափ համատեղման արդյունքում, որին էլ ձգտում է պարբերականի խմբագրական խորհուրդը՝ մեր երկրում այս գիտական հարթակի ամրապնդման համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Արցախի Հանրապետությունում անցկացվել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետական պայմանագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 18-ից 22-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից անցկացվել են Արցախի Հանրապետությունում փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ:
Դասընթացներին ներգրավված էին Արցախի Հանրապետության դատախազության, ներքին գործերի նախարարության, քննչական կոմիտեի և ոստիկանության իրավասու աշխատակիցները:
Դասընթացները ներառում են դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով յոթ տասնյակից ավելի արդիական թեմաներ՝ հաշվի առնելով նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը:
Դասընթացների շրջանակներում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքննությունների նշանակման, փորձաքննությունների շրջանակներում հարցադրումների ճշգրիտ և լիարժեք ձևակերպման, փորձաքննության տեսակի ճիշտ ընտրության, փորձաքննության ընթացքի ապահովման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ։
Դասընթացների ավարտին ունկնդիրները հաջողությամբ հանձնեցին թեստավորումը և ստացան համապատասխան վկայականներ:
Նշված դասընթացների անցկացումը նպատակ ունի նպաստել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն մեր երկրներում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատաման գործում:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները շարունակում են գիտական աշխատանքների արդյունքների հրատարակումը միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներում
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից կատարված գիտական աշխատանքների արդյունքները շարունակվում են հրատարակվել միջազգային տարբեր հեղինակավոր պարբերականներում, որոնց շրջանակներում շարունակվում են նաև մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, որի շրջանականերում հրատարակվել է ևս մեկ հոդված «Особенности правоприменения законодательных положений об авторском и смежных правах при проведении судебных экспертиз в Республике Армения» թեմայով, որում համակարգված կերպով վերլուծվել և վեր են հանվել ՀՀ-ում դատական փորձաքննությունների շրջանակներում կատարվող հեղինակային և հարակից իրավունքների առանձնահատկությունները:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գիտագործնական և նորարական հնարավորությունների շարունակական զարգացման ապահովման գործին, այդ նպատակով նպաստելով միջազգային կապերի ամրապնդման, փոխգործակցության խորացման և շրջանակների ընդլայնման կարևոր գործընթացին:
*Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի հերթական նիստը*
Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը:
Նիստի օրակարգում ներառված էր ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետների որակավորում և վերաորակավորում ստանալու նպատակով ներկայացված հայտերի քննարկումը։
Սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի գործունեությունը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատական փորձագետի որակավորման հավակնորդների ուսուցման և որակավորման դասընթացների իրականացման գործընթացում ներդրված ջանքերը նպատակ ունեն շարունակաբար ապահովել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմը համապատասխան հատուկ գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված որակյալ փորձագետներով համալրելու գործընթացը, դրանով իսկ նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը, ինչն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությունը «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հրավերով 2022 թվականի hունիսի 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա. Ղուկասյանը, հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ փորձագետները մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կազմակերպված՝ «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին, որին առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀՀ, ՌԴ, Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ուսումնական և գիտահետազոտական 12 հաստատության ներկայացուցիչ:
Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը՝ ողջունելով ու շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին, ընդգծելով համաժողովի թեմայի կարևորությունն ու արդիականությունը ոչ միայն մասնակից երկրների, այլև ամբողջ աշխարհի համար, նշելով որ թրաֆիքինգը (մարդկանց առևտուրը) համաշխարհային խնդիր է, որը պահանջում է պետությունների ու միջազգային կառույցների միացյալ և համընդգրկուն պայքար՝ անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի դեմ՝ հաշվի առնելով տվյալ հանցագործության զարգացման բազմաշերտ փուլերը:
Համաժողովի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա. Ղուկասյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գ.Շահվերդյանը հանդես եկան զեկույցներով, համապատասխանաբար՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների կանխարգելման միջոցները և քրեաբանական հատկանիշները» և «Թրաֆիքինգի ուսումնասիրումը որպես բռնություն դատահոգեբանական փորձաքննությունների շրջանակում» վերտառությամբ, ներկայացնելով թրաֆիքինգի որպես բռնության երևույթի առաջացման մեխանիզմների, թրաֆիքինգի զոհ դարձած անձանց անհատական հոգեբանական առանձնահատկությունների հետ դրանց կապի, անձի, նրա ընտանիքի և սոցիումի վրա այդ երևույթի բացասական հոգեբանական հետևանքների, ինչպես նաև տվյալ գործերով դատահոգեբանական փորձաքննությունների շրջանակներում համապատասխան հետազոտական մեթոդների և մեթոդիկաների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ մի շարք խնդիրներ:
Համաժողովի ընթացքում մասնակիցները զեկույցներով անդրադարձան խնդրի քրեաիրավական, քրեաբանական, քրեադատավարական ոլորտների ուսումնասիրմանը ԱՊՀ երկրներում: Ներկայացվեցին արարքը կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, գործի քննության, ապացուցման գործընթացի, հանցագործության համակցման, ներպետական ու միջազգային օրենսդրական կարգավորումները, դատահոգեբանական մոտեցումները:
Առանձնակի մանրամասնությամբ բանախոսները վերլուծեցին թրաֆիքինգի տեսակները, ներկայացրեցին դրա վերաբերյալ իրականացրած վիճակագրական աշխատանքները՝ ընդգծելով տվյալ հանցագործության լատենտայնության բարձր աստիճանը, տուժած անձանց թիրախային խմբերը և քրեածին տարրերը:
Առաջարկվեցին նոր լուծումներ թրաֆիքինգի կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման համար:
_ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են միջազգային գիտամեթոդական սեմինարի_
Սույն թվականի 2022 թվականի հունիսի 30-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցեցին Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպիսի՞ն պետք է լինի Ուկրաինայում արդյունաբերական նմուշների փորձագիտական ուսումնասիրության մեթոդաբանությունը՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությունը բարեփոխելիս» թեմայով գիտամեթոդական սեմինարին:
Գիտամեթոդական սեմինար անցկացվում էր առցանց ձևաչափով, որին մասնակցում էին Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննություններով զբաղվող մի շարք կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև Բյուրոյի տնօրենի գիտության գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանն ու ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ:
Այս սեմինարի նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձևավորել արդյունաբերական նմուշների ուսումնասիրության մեթոդաբանության հիմնական տեսական, մեթոդական և գործնական-կիրառական դրույթները՝ «Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և այլ կարգավորող իրավական ակտերում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության բարեփոխման գործընթացի ներդաշնակեցման համար։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական փորձը փորձագիտական հետազոտությունների գործընթացում գրանցված արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության շրջանակի որոշման, չգրանցված արդյունաբերական նմուշի փորձագիտական ուսումնասիրության առանձնահատկությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Գիտամեթոդական սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև Բյուրոյի և Կենտրոնի միջև դեռևս 2019 թվականին կնքված համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում փոխգործակցության ծավալման նպատակով մտավոր սեփականության օբյեկտների դատափորձագիտական համատեղ հայ- ուկրաինական ուսումնամեթոդական կենտրոնի գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր:
Այս ուղղությամբ միջազգային փոխգործակցության ակտիվ ծավալումն ունի կարևոր նշանակություն մեր երկրում դատափորձագիտական ոլորտի այս համեմատաբար նոր բնագավառի զարգացման ապահովման և փորձագիտական բավարար ներուժի ձևավորվան համար:
Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի աշխատակիցները գիտագործնական պրակտիկա անցելու նպատակով գործուղվել էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 20-ից 24-ը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Յուրի Սոբոլը, դատաբժշկական և դատահոգեբանական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Զարախովիչը, ինչպես նաև մշակութաբանական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Նոննա Շարկովան գիտագործնական պրակտիկա անցան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:
Բյուրոյում պրակտիկայի առաջին օրը բելառուսի գործընկերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում փորձաքննությունների կատարման դատավարական և կազմակերպչական հիմունքներին, փորձաքննությունների կազմակերպման և իրականացման առանձնահատկություններին, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությանը, փորձագիտական ներուժի շարունակական զարգացմանը, դատափորձագիտական ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրների՝ գործընկերներին մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր:
Գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանի կողմից կազմակերպվեցին շրջայցեր Բյուրոյի լաբորատորիաներով, որի ընթացքում բելառուս գործընկերները ծանոթացան առկա հնարավորություններին և ձեռքբերումներին, առանձին քննարկումներ ունեցան համապատասխան փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ:
Վերապատրաստման օրերի ընթացքում, համաձայն հաստատված անհատական ծրագրերի, Բյուրոյի դատաբժշկական և մշակութաբանական ստորաբաժանումներում ներկայացվեցին ըստ բնագավառների առաջադրվող խնդիրների լուծման համար կիրառվող հետազոտությունների մեթոդներն ու մեթոդիկաները, դրանց կիրառման առանձնահատկությունները, դատավարական և մասնագիտական պահանջների համատեղմամբ փորձագիտական եզրակացության կազմման հիմնական ասպեկտները, ցուցադրվեցին հետազոտական աշխատանքների գործնական բաղադրիչները, դրանց կատարմանն անմիջական մասնակից դարձնելով նաև վերապատրաստվողներին: Ներկայացվեցին նաև փորձաքննությունների կատարմանն առնչվող բոլոր մանրամասներն ու առանձնահատկությունները՝ ներառելով տվյալ բնագավառների փորձաքննությունների բոլոր ուղղությունները:
Գիտագործնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Յուրի Սոբոլի և դատաբժշկական ու դատահոգեբանական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Զարախովիչի համար դասընթաց անցկացվեց նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանի կողմից, որի ընթացքում ներկայացվեցին առանձին բարդ փորձաքննությունների իրականացման վերաբերյալ առկա փորձը, համապատասխան հետազոտությունների մեթոդների կիրառմամբ արդյունքների ստացման և դրանց համադրված վերլուծության հիման վրա հիմնավորված և պատճառաբանված եզրակացությունների կազմման առանձնահատկությունները:
Գործուղման շրջանակներում հյուրերն այցելեցին Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Ռուբեն Սևակ թանգարան, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը:
Արդյունքում հայ և բելառուս գործընկերների միջև ձևավորվեցին աշխատանքային սերտ կապեր՝ հետագա ակտիվ համագործակցության, նաև համատեղ գիտական աշխատանքերի ծավալման նպատակով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է միջազգային խորհրդարանական համաժողովին
Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների և զանգվածային լրատվամիջոցների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լ.Ս.Անանիչի հրավերով սույն թվականի հունիսի 14-ին և 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ Մինսկ քաղաքում մասնակցել է «Պատմական հիշողություն. միասնությամբ ձեռք բերված մեծ հաղթանակ» խորագիրը կրող միջազգային խորհրդարանական համաժողովին:
Միջազգային խորհրդարանական համաժողովը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի և դատախազության կողմից, որի նպատակն էր միավորել միջազգային հանրության ջանքերը` պաշտպանելու պատմական հիշողությունը, իրականացնելու փորձի փոխանակում օրենսդրական կարգավորման ոլորտում՝ կանխարգելելու նացիզմի վերականգնումը, նացիստական հանցագործների և նրանց հանցակիցների հերոսացումը, ինչպես նաև փոխգործակցությամբ ուսումնասիրել ԱՊՀ երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի և Մեծ ներքաղաքական պատերազմների պատմական ճշմարտության և կեղծման դեպքերը, որոնք ունեցել են որոշիչ ազդեցություն հանրության ճակատագրի վրա ոչ վաղ անցյալում և ներկայում:
Համաժողովի նախօրեին Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և տնօրենի տեղակալ Արա Գրիգորյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ներկայացուցիչների համար Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունում կազմակերպվել էր ընդունելություն, որտեղ տեղի է ունեցել նաև քննարկում համաժողովի՝ «Հանցագործություններ առանց վաղեմության ժամկետի» երրորդ թեմատիկ սեկցիայի օրակարգի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին նաև Բելառուսի Հանրապետության դատախազության գիտագործնական կենտրոնի ղեկավար Իգոր Մարոզը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունից Վալերի Տոլկաչովը և այլ ներկայացուցիչներ:
Համաժողովի առաջին օրը Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանին ընդունեց և աշխատանքային քննարկում ունեցավ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը: Վերջինս շնորհակալություն հայտնեց Արգամ Հովսեփյանին հրավերն ընդունելու և միջազգային համաժողովին մասնակցելու համար, ընդգծելով հայ-բելառուսական փոխգործակցության ամրապնդման կարևորությունը նաև դատափորձագիտական ոլորտի զարգացման ապահովման համատեքստում՝ ի շահ մեր երկրներում օրինակաության հաստատմանն ու իրավակարգի ամրապնդմանը: Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի և համագործակցային կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնողականության համար՝ ընգծելով մեր երկրներում դատախազական համակարգի դերի կարևորությունը նաև դատափորձագիտական ոլորտի զարգացման բնականոն ընթացքի ապահովմանն աջակցելու գործում:
Համաժողովի առաջին օրը Մինսկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի թանգարանի նիստերի դահլիճում կայացել է միջազգային համաժողովի՝ «Հանցագործություններ առանց վաղեմության ժամկետի» երրորդ թեմատիկ սեկցիայի աշխատանքները, որի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից ներկայացվել է զեկույց՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՝ որպես հանցագործություն առանց վաղեմության ժամկետի: Հայ բնակչության զանգվածային բնաջնջման և տեղահանման հանգեցրած գործողությունների համակարգային նկարագիրը» թեմայով: Նշված սեկցիայի աշխատանքներին ներկա էին նաև՝ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը և Մարինա Ղազարյանը, Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանը, մի շարք ներկայացուցիրներ՝ Բելառուսի Հանրապետությունից, Ռուսաստանի դաշնությունից, Ղազախստանից և այլ երկրների պետական տարբեր գերատեսչություններից և գիտական կազմակերպություններից:
Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մաքսիմ Վորոնինը, վարչության պետ Վալերի Տոլկաչովը, Ռուսաստանի Դաշնության «Պատմական հիշողություն» ֆոնդի գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Նատալյա Սելյուկինը և այլոք: Տեղի է ունեցել նաև շրջայց թանգարանում, ծավալվել են մտքերի փոխանակություն և արդյունավետ քննարկումներ տվյալ սեկցիայի մասնակիցների միջև:
Համաժողովի շրջանակներում մասնակիցները, այդ թվում նաև Բյուրոյի և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակությունների անդամները Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի, Բելառուսի Հանրապետության ազգային ժողովի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մասնակցել են Բելառուսի Հանրապետության հաղթանակի հրապարակում, ինչպես նաև «Խատին» հուշահամալիրում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին:
Այցելություն է տեղի ունեցել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի մասայական թաղման արտաշիրմման վայր, որտեղ Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից մասնագիտական, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը, որպես քաղաքակիրթ աշխարհին հայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ ճեպազրույց է ունեցել տեղում ներկա լրագրողների հետ՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անպատժելիության թելերով փոխկապակցված է մարդությանը հայտնի հետագա այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ:
Համաժողովի երկրորդ օրը Բելառուսի Հանրապետության ազգային ժողովում տեղի է ունեցել համաժողովի պլենար նիստը, որին մասնակցում էին Բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը, տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Խումարյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ Ս.Բագրատյանը, Մ.Ղազարյանը և պատվիրակություններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ մի շարք այլ երկրներից, որի ընթաքում ողջունի խոսքով և ելույթներով հանդես են եկել Բելառուսի Հանրապետության ԱԺ նախագահը, Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Բելառուսի Հանրապետության վարչապետը, այլ պաշտոնատար անձինք Բելառուսի Հանրապետությունից և այլ երկրներից, ինչպես նաև ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Մ.Ղազարյանը:
Համաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել նաև Բելառուսի Հանրապետության դատախազության գիտագործնական կենտրոնի նորանշանակ ղեկավար Իգոր Մարոզի հետ, քննարկվել են դատափորձագիտական բնագավառին վերաբերող դատավարական և մասնագիտական մի շարք խնդիրներ, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին առաջարկվել է ընդգրկվել Բելառուսի դատախազության կողմից հիմնադրված «Законность и правопорядок» ամսագրի խմբագրական խորհրդում՝ գիտագործնական կապերի առավել ընդլայնման նպատակով:
Առանձին այց է տեղի ունեցել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում՝ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռ. Խումարյանի հետ, որի շրջանակներում մտքեր են փոխանակվել նաև տեղի ունեցած միջազգային համաժողովի արդյունքների վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է միջազգային գիտագործնական կապերի ամրապնդումն ու հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի շահերի ապահովմանը, գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման իրականացմանը։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Բելառուսի Հանրապետություն՝ համագործակցային կապերի խորացման, գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մասնագիտական ներուժի և անվտանգության համակարգի կատարելագործման ուղղությունների նախանշման, համատեղ աշխատանքային հեռանկարների քննարկման, դատափորձագիտական բնագավառում բելառուսական կողմի հնարավորություններին, գիտական հետազոտությունների արդյունքներին և դրանց ինտեգրման առաջնահերթություններին ծանոթանալու, մի շարք հարցերի քննարկման և փորձի փոխանակման, այդ թվում՝ տեղեկատվական և ցանցային համակարգերի ապահովման վերաբերյալ, ինչպես նաև տեղում ծանոթանալու փորձագիտական ներուժին և հնարավորություններին, ոլորտի գործունեության ապահովման ժամանակակից մոտեցումներին, սկզբունքներին, մեթոդներին, գիտամեթոդական ապահովմանը և մի շարք այլ կարևոր խնդիրներին:
Աշխատանքային այցի առաջին օրը Բյուրոյի պատվիրակությանն ընդունեց Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Ավսիյուկը՝ նախագահի տեղակալների և գիտագործնական կենտրոնի ղեկավարի մասնակցույթամբ, որի ընթացքում քննարկվեցին դատափորձագիտական ոլորտի գործունեության արդյունավետ իրականացման ապահովման և դատափորձագիտական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք կարևոր հիմնահարցեր: Տեղի ունեցավ նաև շրջայց Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեում՝ տեղում ծանոթանալով կոմիտեի հնարավորություններին, առկա հետազոտական, սարքավորումային և մեթոդական բազային:
Աշխատանքային այցի շրջանակներում առանձին հանդիպումներ են տեղի ունեցել նաև՝ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավարի և անձնակազմի, կոմիտեի կազմում գտնվող՝ «Անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտ»-ի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կոմիտեի դատաբժշկական
փորձաքննությունների գլխավոր վարչության ղեկավարության և անձնակազմի, դատագենետիկական փորձաքննությունների ստորաբաժանման, ինչպես նաև Մինսկ քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների երկրորդ վարչության անձնակազմի հետ: Հանդիպումների շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության գործընկերների՝ համապատասխանաբար գիտագործնական կենտրոնի ղեկավար Վ.Պոզնյակի, ինստիտուտի ռեկտոր Պ.Վրյուբլևսկիի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ Յ.Ավսիյուկի գլխավորությամբ՝ փորձագիտական մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավարների ու առաջատար մասնագետների հետ միասին:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ոլորտի զարգացման ապահոմանը նպատակաուղղված մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքների, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպումների ավարտին Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի իր գործընկերներին ջերմ ընդունելության և նախաձեռնողականության համար: Երկկողմ համաձայնություններ են ձեռք բերվել նախանշված բոլոր ուղղություններով համագործակցային կապերի ամրապնդման և փոխգործակցության խորացման ուղղությամբ:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետական պայմանագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 23-ից մեկնարկել է փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների /նախաքննության, հետաքննության և այլ մարմինների/ աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների իրականացումը։
Այս տարի դասընթացներին ներգրավված են և մասնակցելու են ՀՀ դատախազության համակարգի, ոստիկանության, քննչական կոմիտեի, ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի և այլ իրավասու մարմինների աշխատաողներ: Դասընթացներին ներգրավված են նաև Արցախի Հանրապետության դատախազության, ներքին գործերի նախարարության և քննչական կոմիտեի իրավասու աշխատակիցներ:
Դասընթացները ներառում են դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով առնվազն 71 արդիական թեմաներ՝ հաշվի առնելով նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը:
Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքնությունների նշանակման, կատարման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կիրականացնեն գիտելիքների և հմտությունների կատարելագործում՝ փորձաքննություններ նշանակելիս ոչ միայն առավել թիրախային և անհրաժեշտ ձևաչափերի որոշման, այլև առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխանների ստացում ենթադրող հարցադրումների առաջադրման համար, ինչպես նաև կկարողանան գործնականում կիրառել այդ գիտելիքները՝ ձևավորելով կատարված փորձաքննության արդյունքների՝ Փորձագետի եզրակացության հիմնավորվածության և պատճառաբանվածության գնահատման համար անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ՝ ապահովելով հանցագործությունների քննության բարձր որակը՝ ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների լայն գործածման իրականացմամբ:
Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատաման գործում:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվեց միջազգային վեբինար Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնակցությամբ
2022 թվականի մայիսի 19-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ճապոնիայում էկոլոգիական մշտադիտարկում իրականացնող առաջատար կառույցներից մեկի՝ Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի (Environmental Control Center Co., Japan) հետ 2018 թվականից սկսած ակտիվ համագործակցության շրջանակներում կազմակերպվեց հերթական առցանց վեբինարը:
Վեբինարին որպես մոդերատորներ հանդես եկան Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի ավագ մասնագետ Մասաշի Սուգիյեն և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:
Վեբինարին մասնակցեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան բնագավառների փորձագետները, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Թադևոսյանը։
Վեբինարը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում դատաէկոլոգիական փորձաքննությունների բնագավառի մի շարք կարևոր հիմնախնդիրների, որի շրջանակներում հնչեցին մի շարք ելույթներ՝ նվիրված դատաէկոլոգիական փորձաքննությունների արդի հիմնախնդիրներին, էկոլոգիական փորձաքննության նորագույն մեթոդներին և մեթոդիկաներին, հանքարդյունաբերության ոլորտի և փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության խնդիրներին, շրջակա միջավայրի վրա պոչամբարների ազդեցությանը, դրա նվազեցման մեթոդներին և այլ առաձնահատկություններին։
Վեբինարի ընթացքում տեղի ունեցան նաև գործնական քննարկումներ Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնագետների հետ՝ միջազգային համագործակցության շրջանակներում հետագա համատեղ աշխատանքային հեռանկարների նախանշման, աշխատանքների շարունակական իրականացման և ներուժի համատեղմամբ կարևոր ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման ուղիների մշակման համար։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչների կողմից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում անցկացվեց սեմինար
Նախօրեին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները: Նշված հանդիպումը և սեմինարի իրականացումը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ:
Հյուրերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման աջակցության, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդման գործում կարողությունների համատեղման և ընդլայնման վերաբերյալ հարցեր, հաշվի առնելով նաև այն, որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության երաշխավորման, արդարադատության իրականացման և օրինականության ամրապնդման գործում:
Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ գործընկերին այցելության և սեմինարի անցկացման նախաձեռնության համար՝ ընդգծելով ակտիվ և արդյունավետ փոխգործակցության ծավալման կարևորությունը:
Հյուրերի կողմից ևս կարևորվեց արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ այդ առումով հայտնելով իրենց պատրաստակամությունըԼ
Այնուհետև, օրակարգի համաձայն ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչների կողմից անցկացվեց սեմինար «ԱՄՆ ստանդարտ թողարկման թղթադրամների պաշտպանական հատկանիշների ուսումնասիրություն» թեմայով, որին մասնակացում էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների փորձագետներն ու ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Սեմինարն իրականացվեց ինտերակտիվ եղանակով, որի ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, մասնակիցների կողմից բարձրացվեցին մի շարք գործնական հարցեր, Բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Արսեն Բաղդասարյանի կողմից ներկայացվեցին կեղծ թղթադրամների փորձաքննությունների հետ կապված մինչ օրս կուտակված փորձը և որոշ դեպքերում գործնականում ի հայտ եկող խնդիրները:
Այնուհետև, Բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի լաբորատորիայում դիտարկվեցին և քննարկվեցին կեղծ թղթադրամների մանրադիտակային և այլ մեթոդներով հետազոտությունների վերաբերյալ մի շարք գործնական հարցեր, հատկանիշների գնահատման առանձնահատկություններ և այլ կարևոր խնդիրներ:
Այս և մասնագիտական հնարավորությունների զարգացմանն ու միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության միջև սերտ համագործակցության և ձևավորված բարձր մակարդակի փոխըմբռնման մասին:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
Նախօրեին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի պատվիրակության պաշտոնական այցը՝ գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ղեկավարությամբ։
Պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:
Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը և այլոք:
Պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով իր խոսքում ողջունեց և կարևորեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման հնարավորության ընձեռումը և պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, ընդգծելով՝ համատեղ ջանքերի ներդրմամբ ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու, համատեղ գիտական նվաճումների ձգտման, ինչպես նաև գործնական հարցերում համագործակցության երկկողմ նախաձեռնողականություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք կնպաստեն երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը:
Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և առհասարակ հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը՝ նախանշելով մի շարք կարևոր ուղղություններ։
Ելույթով հանդես եկավ նաև Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, ով իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց նման բարձր մակարդակի ընդունելության համար, ներկայացնելով դատական փորձագիտության բելառուսական կողմի ձեռքբերումները և հայտնելով պատրաստակամություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ հետագա ակտիվ փոխգործակցության ծավալման համար։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, ով իր խոսքում նախ և առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը և անձամբ նախագահ Աշոտ Սաղյանին ՀՀ ԳԱԱ հարկի տակ համագործակցության պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության իրականացման հնարավորության ընձեռման համար: Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար և նշեց, որ պայմանագրի կնքումը հնարավորություն կընձեռի գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ ակտիվ փոխգործակցել ու կնպաստի դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովմանը և մասնագիտական ներուժի կատարելագործմանը, արդյունքում աջակցելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, իրավակարգի ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը մեր երկրներում։
Հանդիսավոր արարողության ընթացքում Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն, փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, նաև հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից մեկական օրինակ հանձնվեց նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։
Հանդիպան շրջանակներում ծավալվեց նաև արդյունավետ քննարկում նախանշելով հայ-բելառուսական փոխգործակցության բոլոր հնարավոր ուղղությունները։
Համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում և կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Բյուրոյի հնարավորություններին և ձեռքբերումներին, շփվեցին նաև տարբեր փորձագիտական ստորաբաժանումների փորձագետների հետ՝ նախանշելով փոխգործակցության առավել թիրախային ուղղությունները։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովմանը։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը միջազգային կլոր սեղանին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ սույն թվականի ապրիլի 26-ին մասնակցեցին «Դատափորձագիտական գործունեություն, պատերազմի մարտահրավերները» խորագրով միջազգային կլոր սեղանին:
Կլոր սեղանին մասնակցում էին դատափորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Վրաստանից և մի շարք այլ երկրիներից, ինչպես նաև Հայաստանից՝ ի դեմս Փորձաքննությունների ազգային բյուրոյի:
Կլոր սեղանի ընթացքում հնչեցին մի շարք զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր մասնագիտական ուղղություններով, որոնք վերաբերում էին պատերազմական գործողությունների ընթացքում փորձաքննությունների իրականացման առանձնահատկություններին, կազմակերպչական խնդիրներին, ի հայտ եկող խոչընդոտներին և այլ հանգամանքներին:
Կլոր սեղանի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց զեկույց «2020թ.-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոլորտի միջազգային նորմերի խախտումների փաստերի ապացուցման գործընթացում դատական փորձաքննության դերը որպես կարևոր օղակ» թեմայով, որի ընթացքում համակարգված կերպով ներկայացվեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ինչպես 2020թ.-ի 44-օրյա լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, այնպես էլ 2016թ-ին քառօրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից կատարած ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների բնույթին համապատասխան դրանց արձանագրման և ապացուցման համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հիմնական հիմունքները, դրանց համակարգված իրականացման առանձնահատկություններն ու խնդիրները ինչպես փորձաքննությունների կատարման, այնպես էլ ներպետական այլ գերատեսչությունների հետ աշխատանքի համատեղ կազմակերպման և իրականացման համատեքստում:
Ա.Հովսեփյանի կողմից առանձնահատուկ ընդգծվեց դատափորձագիտական գործունեության դերը ցանկացած պետությունում՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործընթացի ապահովման հարցում՝ կարևորելով ոլորտի շարունակական զարգացման ապահովման անհրաժեշտությունն անկախ իրավիճակներից:
Ա.Հովսեփյանի զեկույցում ռազմական հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից թույլ տրված ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի խախտումների փաստերի ապացուցման գործընթացում դատափորձագիտական բաղադրիչի, այլ բաղադրիչների և միջազգային նորմերի հետ համադրմամբ համակարգային ներկայացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային կլոր սեղանի մասնակիցների շրջանում՝ օգտակար լինելով ինչպես օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրների դատափորձագիտական մարմինների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման համար: