slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2017

Archive

ENFSI-ի կողմից մշակված ճանապարհատրանսպորտային պատահարների վերակառուցման մասին լավագույն փորձի ձեռնարկի ներդման վերաբերյալ վիդիո-կոնֆերանս

Ներկայումս ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգությունը դարձել է խիստ հրատապ սոցիալ-տնտեսական խնդիր։ Վերջին տարիներին Հայաստանում տրանսպորտային միջոցների քանակի աճը հանագեցրել է ճանապարահատրանսպորտային պատահարների դեպքերի ավելացմանը։ Այս առումով Փորձաքնությունների ազգային բյուրոյում ճանապարահատրանսպորտային պատահարների փորձաքննություն իրականացնելու համար առաջացել է անհրաժեշտություն ներդնել նոր ժամանակից համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն է տալիս փորձագետին ելակետային տվյալների ամբողջական և լիարժեք լինելու դետպքում ապահովել ժամանակին և ավելի որակյալ փորձաքննություններ, միաժամանակ կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները։

Վերոնշյալների իրականացման նպատակով ս/թ. փետրվար ամսին  Փորձաքնությունների ազգային բյուրոյի փորձագետների մասնակցությամբ իրականացվել է առցանց վիդիո-կոնֆերանս պրն. Ի.Վ. Զամերաեվի հետ, որը հանդիսանում է Ռուսաստանի արդարադատության նախարարության հյուսիս-արևմուտքի ռեգիոնալ փորձագիտական կենտրոնի ֆեդերալ բյուջետային վարչության ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի ղեկավար։

Փորձաքնությունների ազգային բյուրոյում քննարկվել է ENFSI-ի կողմից  մշակված ճանապարհատրանսպորտային պատահարների վերակառուցման մասին լավագույն փորձի ձեռնարկի ներդնելու և կիրառելու հնարավորությունները ՃՏՊ փորձաքնությունների իրականացնելիս։ Հատկապես շեշտը դրվել է մեր օրերում ամենաֆունկցիոնալ համակարգչային ծրագրերից մեկին՝ ավստրական Ստեֆան Դատաենչիկ ֆիրմայի կողմից ստեղծված PC-CRASH ծրագրին, որը հնարավորություն է տալիս վերլուծել և մոդելավորել  ճանապարհատրանսպորտային պատահարների մեխանիզմը։

Հաշվի առնելով PC-CRASH 10.1 ծրագրի կիրառման հինգ տարվա փորձը ՃՏՊ փորձաքննություններ իրականացնելիս, պրն. Ի.Վ.Զամարաեվը ներկայացրեց ծրագրի հիմնական ֆունկցիոնալ առավելությունները՝ նշելով, որ ծրագրի օգնությամբ կարող են իրականացվել ՃՏՊ մեխանիզմի անալիզի հետևյալ էլեմենտները.

  • առաջային և հաջորդող ընդհարումների մոդելավորումը ավտոմատ ռեժիմով,
  • ավտոտրանսպորտային միջոցի արգելակային ուժերի տեղաբաշխման բնութագրերի օգտագործումը դինամիկական հաշվարկում,
  • տրանսպորտային միջոցի թափառքի հաշվարկը՝ հիմնվելով շարժիչի իրական բնութագրերի և օդի հոսքի դիմադրության վրա,
  • առաջադրված ճանապարհահատվածով շարժման ընթացքում վարորդի մաթեմատիկական մոդելի օգտագործումը,
  • հաշվարկված արդյունքների ներկայացումը տեքստի և դիագրամների տեսքով,
  • տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների երկչափ և եռաչափ նկարների օգտագործման հնարավորությունը,
  • 3D ֆորմատով մոդելավորման ներկայացման հնարավորությունը,
  • ՃՏՊ մեխանիզմի մոդելավորման անիմացիա և այլն:

Կոնկրետ օրինակներով պրն. Ի.Վ.Զամարաեվը ներկայացրեց ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնում  բարեհաջող իրականացվող PC-Crash համակարգչային ծրագրերի առավելությունները, մասնավորապես վերջին երկու համակարգչային 10.1 և 11.1 ծրագրերը։

Գործնական միջավայրում շարունակվեց քննարկումը կազմակերպչատեխնիկական հարցերի շուրջ կապված PC-CRASH համակարգչային ծրագրերին, մասնավորապես՝ համակարգչատեխնիկական պահանջների, մատակարարման, ինչպես նաև ծրագրի օպերատիվ հնարավորությունների վերաբերյալ և այլն։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն խնդիրներին, որոնք լուծվում են դատական փորձաքննությունների ընթացքում, երբ հետազոտվում են ՃՊՏ հանգամանքները, քանի որ վերջինս վերաբերվում է իրավիճակային կատիգորիային և լուծվում են մաթեմատիկական մեթոդով կամ փաստացի մասնակիցների ճանապարհատրանստորտային պատահարների գործողություններով համադրման մեթոդով։

Հատուկ հետատքրքությունը նեկայացվեց նաև այն մեթոդներին, որը գերակշռում է այս ծրագում և թույլ է տալիս փակել այն բոլոր խնդիրները /որոշել անհայտ բացակայող տվյալների աղբյուրները/, որոնք առաջանում են այս կամ այն խնդիրներն որոշելու համար փորձագիտական կառույցում փորձաքննություններ իրականացնելիս։

Առցանց վիդիո կոնֆերանսի ավարտին քննարվեցին կազմակերպչական հարցեր կապված Ռուսաստանի արդարադատության նախարարության հյուսիս-արևմուտքի ռեգիոնալ փորձագիտական կենտրոնի ֆեդերալ բյուջետային վարչության ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի հետ հետագա համագործակցության կապեր մշակելու ուղղությամբ, նպատակ ունենալով Փորձաքնությունների ազգային բյուրոյում փորձաքննություններ իրականացնելիս ներդնել PC-CRASH համակարգչային ծրագիրը։