Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2014
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել հեռուստակամուրջներին՝ այս անգամ Ռուսաստան Դաշնության հետ։
Այն տեղի ունեցավ ս/թ մարտի 05-ին և տեսագիտաժողովի կազմակերպիչն էր հանդիսանում LECO Corparation կազմակերպության ներկայացուցիչը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։
Տեսագիտաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ մասնակցում էին 20-ից ավելի կազմակերպություններ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից։
Նշենք, որ LECO Corparation կազմակերպությունը հանդիսանում է ժամանակաթռիչք մասս-սպեկտրասկոպիական (TOF MS) տեխնոլոգիայի և առաջավոր ծրագրային ապահովման մշակման, դրանց, ինչպես նաև անալիտիկ սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։
Նշված սարքավորումները կիրառվում են տարբեր հետազոտական բնագավառներում, որը և հանդիսանում էր նշված տեսագիտաժողովի թեման։
Տեսագիտաժողովի զեկուցողն էր վերը նշված կազմակերպության մոսկովյան ներկայացուցչության քրոմատոգրաֆիայի և մասս-սպեկտրասկոպիայի բաժնի մասնագետ Գուլնարա Շայդուլինան։
Մեկ ժամվա ընթացքում լսարանին ներկայացվել է տեղեկատվություն LECO Corparation կազմակերպության կողմից արտադրվող նորագույն սարքավորումների և դրանց ծրագրային ապահովման, յուրահատկությունների և առավելությունների, ինչպես նաև սարքավորումների քրեագիտական և դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ օգտագործման հնարավորության մասին։
Ըստ տեսագիտաժողովի մասնակից, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի. «Նորագույն սարքավորումների հետ ծանոթացումը կարևոր է և ստացված տեղեկատվությունը հաշվի կառնվի բարձրտեխնոլոգիական սարքավորումների գնման ժամանակ»։
ԿԱՅԱՑԱՎ ԵՐՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ
Փետրվարի 26-ի երեկոյան կայացավ հերթական` արդեն երրորդ, հեռուստակամուրջը փորձաքննությունների ոլորտում ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) հետ, որին մասնակցեց նաև Փորձաքննությունների ազգային բյուրոն: Հիշեցնենք, որ առաջին անգամ նման առցանց վեբինարը Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակ առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացել էր հունվարի 22-ին: Այս անգամ հեռուստակամուրջի թեման էր՝ քրեագիտական լաբորատորիաների աշխատանքի որակի բարձրացումը առանց լրացուցիչ բյուջետային միջոցների և մարդկային ռեսուրսների ներգրավման: Ինչպես և անցյալ վեբսեմինարին զեկուցողն էր՝ 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ԱՄՆ Լուիզիանա նահանգի քրեագիտական լաբորատորիայի կառավարիչ Ադամ Բեսնելը: Արդեն սովորական դարձաց ձևաչաձի շրջանակներում, 90 րոպեի ընթացքում զեկուցողը հասանելի ձևով ներկայացրեց իրենց կազմակերպության մոտեցումները և լուծումները նշված խնդրի վերաբերյալ: Զեկույցի և քննարկման ավարտից հետո ներկայացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանեցին հեռուստակամուրջի մասնակիցները և ՓԱԲ-ի աշխատակիցները:
Հաջորդ հեռուստակամուրջը կկայանա մարտի 12-ին, ինչպես նշեց կազմակերպության ղեկավար՝ Ա.Ջավադյանը: Այն կեզրափակի Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ASCLD -ի համագործակցության շրջանակներում իրականացվող թեմատիկ առցանց սեմինարների առաջին ցիկլը: Սակայն պլանավորվում է շարունակել հեռուստակամուրջը մոտ ապագայում:
ԿԱՅԱՑԱՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) հետ հեռուստակամուրջների շարքին։ Հիշեցնենք, որ առաջին նման առցանց վեբինարը Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակից ավել առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղի էր ունեցել ս.թ. հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների տարբերության պատճառով)։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ ս.թ. փետրվարի 05-ի երկրորդ սեմինարը նվիրված էր քրեագիտական լաբորատորիաների աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդրին։ Զեկուցողն էր՝ 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ԱՄՆ Լուիզիանա նահանգի քրեագիտական լաբորատորիայի կառավարիչ Ադամ Բեսնելը, ով 1,5 ժամվա ընթացքում ներկայացրեց իրենց կազմակերպության մոտեցումները վերը նշված խնդրին՝ հիմնվելով գործնական կոնկրետ օրինակների վրա։
Առցանց վեբինարի վերջում ստացվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցների կողմից ուղղված հարցի սպառիչ պատասխանը։
Հաջորդ հեռուստակամուրջը Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ տեղի կունենա ս.թ. փետրվարի 26-ին։
ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Շուրջ 10 տարի առաջ քրեագիտության և դատական փորձագիտության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ստեղծված Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին հեռուստակամուրջի ԱՄՆ-ում տվյալ ոլորտի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD)-ի իրենց գործընկերների հետ։
Սույն թվականի հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների զգալի տարբերության պատճառով) Փորձաքննությունների ազգային բյուրոյի շուրջ 20 առաջատար փորձագետներ, հետազոտողներ և կազմակերպիչներ մասնակցեցին առցանց սեմինարին (Webinar-ին), որը նվիրված էր քրեագիտության և դատական փորձագիտության բնագավառի հրատապ խնդիրներից մեկին՝ ընդունվող իրեղեն ապացույցների և համեմատական նմուշների որակի մեթոդական ապահովմանը, ինչպես նաև փորձաքննությունների կազմակերպման ժամանակակից տիպային ընթացակարգերին, ինչը վերջին հաշվով թույլ է տալիս առավելագույնս բարձրացնել փորձաքննությունների որակը և օպտիմալացնել դրանց կատարման ժամկետները։
Հարկ է նաև նշել, որ մոտ ժամանակներս նախատեսվում է շարունակել համագործակցությունը տվյալ կառույցի հետ, այդ թվում և թեմատիկ Webinar-ներին մասնակցությամբ։ Ի դեմս հեռուստակամուրջին մասնակցում էին նշված բնագավառի 55 կազմակերպությունների ներկայացուցիչներ։