slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժին

Կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները

Կոդ՝ 01
Տեսակ՝ ձեռագրաբանական
Ենթատեսակներ՝
01-01. ձեռագրի հետազոտություն,
01-02. ստորագրության հետազոտություն:

Կոդ՝ 02
Տեսակ՝ հեղինակային
Ենթատեսակ՝
02-01. գրավոր խոսքի հետազոտություն հեղինակի որոշման նպատակով:

Կոդ՝ 03
Տեսակ՝ փաստաթղթաբանական
Ենթատեսակներ՝
03-01. փաստաթղթերի պատրաստման եղանակի և միջոցի հետազոտություն,
03-02. սկզբնական բովանդակության վերականգնման հետազոտություն ,
03-03. մասերի կատարման հաջորդականության հետազոտություն,
03-04. մեքենագրական և համակարգչային տեքստի հետազոտություն,
03-05. պոլիգրաֆիական արտադրանքի հետազոտություն ,
03-06. կնիքների և դրոշմակնիքների հետազոտություն,
03-07. նմանեցման փաստի պարզման հետազոտություն,
03-08. տեքստի բովանդակության պարզման հետազոտություն,
03-09. պատառոտված և այրված փաստաթղթերի հետազոտություն,
03-10. դրամանիշների և արժեթղթերի հետազոտություն ,
03-11. փաստաթղթի նյութի նույնացման հետազոտություն,
03-12. այլ օբյեկտների հետազոտություն:

Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները

Ձեռագրաբանական փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտները՝

- ձեռագիր տեքստ /տառային, թվային/,
- կարճ գրառում /տառային, թվային/, 
- ստորագրություն:

Հետազոտման խնդիրները՝

- նույնացում /իդենտիֆիկացիոն/,
- ախտորոշում /դիագնոստիկ/:

Հեղինակային փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտները՝

- ձեռագիր և տպագիր տեքստերի հեղինակի գրավոր խոսքը:

Հետազոտման խնդիրները՝

- նույնացում /իդենտիֆիկացիոն/,
- ախտորոշում /դիագնոստիկ/:

Փաստաթղթաբանական փորձաքննություններ

Հետազոտման օբյեկտներ՝

- ցանկացած տեսակի փաստաթղթեր, 
- փաստաթղթերի պատրաստման միջոց հանդիսացող սարք-սարքավորումներ և գործիքներ:

Հետազոտման խնդիրները՝

- փաստաթղթերի և/կամ ռեկվիզիտների իսկության համապատասխանելիության ուսումնասիրության, 
- նույնականացում,
- փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումների և ստորագրությունների կատարման վաղեմության որոշում: