slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

_ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են միջազգային գիտամեթոդական սեմինարի_

News_Image

Սույն թվականի 2022 թվականի հունիսի 30-ին  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցեցին Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված «Ինչպիսի՞ն պետք է լինի Ուկրաինայում արդյունաբերական նմուշների փորձագիտական ​​ուսումնասիրության մեթոդաբանությունը՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությունը բարեփոխելիս» թեմայով գիտամեթոդական սեմինարին:

Գիտամեթոդական սեմինար անցկացվում էր առցանց ձևաչափով, որին մասնակցում էին Ուկրաինայի մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննություններով զբաղվող մի շարք կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև Բյուրոյի տնօրենի գիտության  գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանն ու ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ:

Այս սեմինարի նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ձևավորել արդյունաբերական նմուշների ուսումնասիրության մեթոդաբանության հիմնական տեսական, մեթոդական և գործնական-կիրառական դրույթները՝ «Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների պաշտպանության մասին» օրենքում  և այլ կարգավորող իրավական ակտերում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության բարեփոխման գործընթացի ներդաշնակեցման համար։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական փորձը փորձագիտական ​​հետազոտությունների գործընթացում գրանցված արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության շրջանակի որոշման, չգրանցված արդյունաբերական նմուշի փորձագիտական ​​ուսումնասիրության առանձնահատկությունների  և մի շարք  այլ հարցերի վերաբերյալ:

Գիտամեթոդական սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև Բյուրոյի և Կենտրոնի միջև դեռևս 2019 թվականին կնքված համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում փոխգործակցության ծավալման նպատակով մտավոր սեփականության օբյեկտների դատափորձագիտական համատեղ հայ- ուկրաինական ուսումնամեթոդական կենտրոնի գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր:

Այս ուղղությամբ միջազգային փոխգործակցության ակտիվ ծավալումն ունի կարևոր նշանակություն մեր երկրում դատափորձագիտական ոլորտի այս համեմատաբար նոր բնագավառի զարգացման ապահովման և փորձագիտական բավարար ներուժի ձևավորվան համար:

06 July 2022