slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյի արտասահմանյան հյուրերն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած արտասահմանյան մի շարք երկրների պատվիրակությունների անդամները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ սեպտեմբերի 27-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: 
Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այց կատարվեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ընդ որում՝ Շվեյցարիայի համադաշնության, Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և մի շարք այլ երկրների պատվիրակությունների անդամներից շատերն առաջին անգամ էին գտնվում Հայաստանում, նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ հյուրերը, ծանոթանալով Հայոց ցեղասպանության իրական պատմությանն ու իրողություններին, խիստ հուզված էին՝ հայ ժողովրդի հանդեպ կատարվածը բնորոշելով որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ» և միևնույն ժամանակ տպավորված հայ ժողովրդի անկոտրում ոգու աննկարագրելի ամրությամբ: Հյուրերը նաև հիշատակի գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում:

27 September 2019