slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի ամփոփիչ նիստը

News_Image

2021 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի տարեկան հերթական նիստը, որը ղեկավարում էր գիտական խորհրդի նախագահ, Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը:

Մինչ նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը Ա.Հովսեփյանի առաջարկով Խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական,  գիտական խորհրդի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանի հիշատակը, ընդգծելով վերջին տարիների ընթացքում նրա ունեցած ներդրումը կազմակերպության գիտահետազոտական արդյունքների ապահովման և գիտական ներուժի զարգացման գործում:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը, հավանության արժանացվեց «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական վեցերորդ համարի նախագիծը և հաստատվեց վերջինիս ներկայացումը հրատարակման, որը պարբերականի Խմբագրական խորհրդի կողմից նվիրվել է երջանկահիշատակ Ռուբեն Անդրանիկի Հովհաննեսյանին:

22 December 2021