slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Միջազգային համագործակցության ընդլայնում МТК 545 Միջազգային ստանդարտացման խորհրդի կազմում

News_Image

Միջազգային համագործակցության խորացման շրջանակներում ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ը ներգրավվել է МТК 545 Միջազգային ստանդարտացման խորհրդի կազմում:
Միջազգային ստանդարտացման խորհրդի կազմում Հայաստանի Հանրապետությունից ընդգրկվել են՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը: 
Քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու համար Միջազգային ստանդարտացման խորհրդի ստեղծումը նպատակաուղղված է դատափորձագիտական ոլորտի գործունեության որակի բարձրացման, միասնական տեխնիկական լեզվի կիրառման և դատափորձագիտական կազմակերպություններում կառավարման համակարգի կատարելագործման ապահովմանը:
2020թ.-ի ընթացքում Միջազգային ստանդարտացման խորհրդում արդեն իսկ դիտարկվել են «Վայրի բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների դատական մոլեկուլային-գենետիակական փորձաքննություն. Տերմինները և սահմանումները» և Դատահետքաբանական փորձաքննություն. Տերմինները և սահմանումները միջազգային ստանդարտները՝ սահմանված ընթացակարգերի համաձայն դրանց հաստատման նպատակով:
Նման միջազգային համագործակցությունն ունի կարևոր նշանակություն՝ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման, միջազգային ստանդարտների պահանջների ներդրման, ստացվող արդյունքների արժանահավատության, ապացուցողական նշանակության բարձրացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:

29 June 2020