slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի նախաձեռնությամբ և ՀՀ ոստիկանության աջակցությամբ Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փոխանակման ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 18-ից 24-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Արսեն Բաղդասարյանը և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Սարգիս Գրիգորյանը գործուղվել են քաղաք Ռիգա՝ Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ոստիկանության դատական փորձաքննությունների վարչություն:

Գործուղման նպատակն էր դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել ձեռքբերված լավագույն փորձով, կիրառվող մեթոդներով և տեխնոլոգիաներով, ծանոթանալ Լատվիայի Հանրապետության ոստիկանության դատական փորձաքննությունների վարչության համապատասխան ստորաբաժանումների գործառույթներին, փորձաքննությունների իրականացման նորարարական հնարավորություններին, գիտամեթոդական բազային, առկա ձեռքբերումներին, արդիական մոտեցումներին և ծանոթանալ հետազոտական մեթոդների գործնական կիրառության առանձահատկություններին:

Արդյունքում, գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:

Սույն թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունենալու նաև Լատվիայի Հանրապետության ոստիկանության դատական փորձաքննությունների վարչության փորձագետների փոխադարձ այցն ու վերապատրաստման գործընթացի իրականացումը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ:

28 September 2022