slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձարկման լաբորատորիային ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից շնորհվել է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայական

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձարկման լաբորատորիան, հանդիսանալով միակ հավատարմագրված ձգաբանական փորձարկման լաբորատորիան Հայաստանի Հանրապետությունում, համապատասխանելով ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին և գործելով ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխան, 2018 թվականին համապատասխանության գնահատման մարմին նշանակվելու նպատակով հայտ էր ներկայացրել պետական լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: 
Ի ուրախություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում ձգաբանական փորձարկումների կատարման պատվիրատուներ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի օգոստոսի 16-ի հրամանով Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձարկման լաբորատորիային շնորհվել է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայական՝ ճանաչվելով համապատասխանության գնահատման նշանակված մարմին, որի հիման վրա Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձարկման լաբորատորիայում սկսվել են հավատարմագրման ոլորտում ներառված տեխնիկական կանոնակարգով սահմանված փորձարկումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 605-Ն որոշման:
Նշված գործընթացի բարեհաջող իրականացումը ևս մեկ անգամ փաստում է, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է հավատարիմ մնալ Կազմակերպության որդեգրած սկզբունքներին՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, նպատակ ունենալով ընդլայնել հավատարմագրման ոլորտը և մշտապես բարելավել մատուցվող փորձագիտական և փորձարկման ծառայությունների որակը՝ ապահովելով վերջիններիս համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

17 August 2018