slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի միջև

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակով Բյուրոյում հյուրընկալվեցին Ինստիտուտի  ներկայացուցիչները, տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի գլխավորությամբ:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել ակտիվ և արդյունավետ համագործակցությունը վերաբերելի ուղղություններով, իրականացնել փորձի փոխանակում, նպաստել բժշկագիտության բնագավառում ներգրավված մասնագետների որակյալ կրթության և որակավորման բարձրացման ապահովմանը՝ լավագույն միջազգային փորձին համապատասխան, նպաստել Ինստիտուտի և Բյուրոյի միջև կառուցողական և շարունակական համագործակցությանը, ծավալել արդյունավետ փոխգործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ համագործակցություն ծավալել Ինստիտուտի դատական բժշկության և այլ ամբիոններում սովորողների վերապատրաստման և կատարելագործման նպատակով դատական փորձաքննություններին վերաբերող դասընթացների կազմակերպման, համատեղ մշակված և հաստատված ուսումնական նյութերով դասընթացների անցկացման, համատեղ գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների և այլ գիտակրթական միջոցառումների կազմակերպման, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների  իրականացման, այդ նպատակով համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, գիտական նյութերի, գրականության, մեթոդական ձեռնարկների, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ այլ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև Ինստիտուտի և Բյուրոյի միջև համաձայնեցված այլ միջոցառումների կազմակերպման համար:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար:

29 December 2021