slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Կնքվել են համագործակցության մասին պայմանագրեր և հուշագրեր արտասահմանյան երկրների առաջատար փորձագիտական կառույցների հետ

News_Image

2019թ. սեպտեմբերի 25-ից 27–ը Երևանում անցկացված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում միջազգային համագործակցության մասին պայմանագրեր և հուշագրեր ստորագրվեցին մասնակից պետությունների առաջատար փորձագիտական կառույցների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև։
Մասնավորապես, համագործակցության մասին պայմանագրեր ստորագրվեցին Ռումինիայի փորձագիտական ազգային ինստիտուտի, Մոլդովայի արդարադատության նախարարության դատական փորձաքննության ազգային կենտրոնի, Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» փայտանյութի փորձաքննությունների կենտրոնի, Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր տեսչության փորձագիտական կենտրոնի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև : 
Միջոցառման շրջանակներում ստորագրվեցին նաև համագործակցության հուշագրեր Լեհաստանի ոստիկանության դատափորձագիտական կենտրոնական լաբորատորիայի, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների կենտրոնի, Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննությունների հարցերով գիտահետազոտական կենտրոնի, Ուկրաինայի արդարադատության նախարարության Օդեսայի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև: 
Համագործակցության մասին հուշագրերի և պայմանագրերի կնքումը հնարավորություն է ընձեռում գործընկեր կազմակերպություններին իրենց ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ համագործակցելու դատափորձագիտական ոլորտում, իրականացնելու համատեղ գիտական նախագծեր, մշակելու արդի գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդներ և մեթոդիկաներ, կազմակերպելու գիտագործնական հանդիպումներ, սեմինարներ, մասնագետների փորձի փոխանակմանն ուղղված այլ համատեղ միջոցառումներ՝ նպաստելով միջազգային ինտեգրմանն ու դատափորձագիտական ոլորտի զարգացմանը:

30 September 2019