slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի յոթերորդ համարը

News_Image

Հարգելի ընթերցողներ, սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ յոթերորդ համարը, որում ներառված են տարբեր գիտական ​​հոդվածներ՝ նվիրված դատափորձագիտական ոլորտի մի շարք արդիական խնդիրներին։

Կարևոր է նշել, որ  պարբերականում հրատարակված հոդվածների մեծամասնությունը հանդիսանում են դատափորձագիտական ոլորոտի խնդիրների լուծմանը նվիրված գիտական հետազոտությունների ամփոփիչ և կիրառական նշանակություն ունեցող արդյունքներ:

Պարբերականի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ միջազգային համագործակցության շրջանակներում ներկայումս կարևոր տեղ է հատկացվում դատափորձագիտական գործունեությանը: Ժամանակակից աշխարհում դատափորձագիտության ոլորտում համագործակցային հարաբերությունների  զարգացումը կարևոր է հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացման գործընթացում, որի հաջող իրականացման և նույնատիպ իրավական համակարգեր ունեցող երկրների դատափորձագիտական ոլորտների փոխինտեգրման և գիտականահեն զարգացման ապահովման գործում կարևոր նշանակություն ունի միասնական գիտական հարթակի ձևավորումը, ինչպիսին հանդիսանում է 2019 թվականին հիմնադրված և իր ներդաշնակ զարգացման փուլերն անցած «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես»  գիտական պարբերականը։

Հարկ է նշել, որ ժամանակակից աշխարհում գործընթացներն ընթանում են չափազանց արագ՝ ազդելով նաև հանցավորության շարժընթացի վրա, որի համատեքստում իրավական պետությունում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման շարունակական հաջող իրականացման գործում իր անքակտելի կարևոր նշանակությունն ունի դատափորձագիտական հնարավորությունների զարգացման ապահովումը, ինչն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել ոլորտի գիտական և գիտագործնական ներուժի ներդաշնակ և համաչափ համատեղման արդյունքում, որին էլ ձգտում է պարբերականի խմբագրական խորհուրդը՝ մեր երկրում այս գիտական հարթակի ամրապնդման համար:

02 September 2022