slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների մասնագիտական այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

News_Image

   ✅ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի  և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի և ձևավորված ակտիվ փոխգործակցության շրջանակներում օրերս ԵՄՀ Իրավագիտության ամբիոնի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում մասնագիտական ճանաչողական այց կատարեցին Բյուրո, որի ընթացքում ուսանողները ծանոթացան փորձագիտական մի շարք ստորաբաժանումների, այդ թվում քրեագիտական լաբորատորիաների  հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, նյութերի հագեցվածությանը, հետազոտությունների ընթացքում կիրառվող արդի մեթոդներին, մեթոդիկաներին և ընթացակարգերին: Ուսանողներին ներկայացվեց  նաև տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններն ու գործնական հմտությունները:

 🤝 «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես պատրաստակամ է աջակցելու բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացներին:

15 December 2021