slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

News_Image

2018 թվականի մարտի 30-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Ա.Հարությունյանն ընդունել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը` տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանի գլխավորությամբ և Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակությանը` տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Կլյուևի գլխավորությամբ:
Եռակողմ հանդիպման ընթացքում ներկայացվել են դատափորձագիտական բնագավառում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ունեցած հնարավորությունները և ձեռքբերումները, դատափորձագիտական բնագավառում առկա խնդիրները և իրավական կարգավորումների կատարելագործման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանն իր և ՀՀ գլխավոր դատախազ, պարոն Ա.Դավթյանի անունից ողջունել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի միջև համագործակցության պայմանագրի կնքումը` կարևորելով քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կազմակերպման և իրականացման լիարժեքության և ամբողջականության ապահովման նպատակով ջանքերի համադրման, տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ապահովմանն ուղղված երկու երկրների դատափորձագիտական կառույցների ներուժի համատեղ կիրառման հարցում ակտիվ քայլերի իրականացումը: 
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը կարևորել է նաև տարբեր քրեական գործերով նախաքննության իրականացման ընթացքում ի հայտ եկող տարրաբնույթ հարցերի պարզման նպատակով նշանակվող փորձաքննությունների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների լուծման` բազմակողմանի և լիարժեք հետազոտությունների իրականացման ապահովման հարցերում մեթոդոլոգիական և գիտագործնական փոխադարձ աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ա.Կլյուևը, ներկայացնելով դատափորձագիտական կառույցների ձեռքբերումներն ու նվաճումները, վստահեցրել են, որ դատափորձագիտական գործընկեր կառույցների միջև կնքված համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում ներդվելու են բոլոր հնարավոր ջանքերը ոլորտում առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով, որպես արդյունք՝ ապահելու քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը` գիտականորեն հիմնավորված և արժանահավատ եզրակացությունների տրամադրմամբ: 
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև փորձագիտական ծառայության զարգացմանը նպատակաուղղված համապատասխան օրենսդրական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի արդիականացման հարցերում դատախազության ակտիվ աջակցության կարևորությունը:

02 April 2018