slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսումնական գիտական ընկերության ուսանողների գիտաճանչողական այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործում իր նպաստն ունենալու համար, որի շրջանակներում օրերս ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսումնական գիտական ընկերության ուսանողների համար կազմակերպվեց ճանաչողական այց Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, որի ընթացքում  ուսանողները ծանոթացան կազմակերպության արդի հետազոտական հնարավորություններին և նորագույն սարքավորումների կիրառման միջոցով իրականացվող փորձագիտական աշխատանքներին, նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններին, կիրառվող արդի մեթոդներին և մեթոդիկաներին:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների գիտաճանաչողական այցը կազմակերպելու համար ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանի կողմից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանին տրվել է շնորհակալագիր:

15 December 2021