slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեիփորձագետներիգիտագործնական պրակտիկան«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում

News_Image

Սույն թվականի հոկտեմբերի 10-ից 15-ը ներառյալ ՀՀ-ում՝«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, գիտագործնական պրակտիկա անցան Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեիգիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների բաժնի ղեկավար Աննա Խոխը և մշակույթային արժեքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Իրինա Սկվարցովան։

Բյուրոյում պրակտիկայի առաջին օրը Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի աշխատակիցներին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը: Հանդիպման ընթացքում հյուրերին ծանոթացվեց Բյուրոյում փորձաքննությունների կատարման դատավարական և կազմակերպչական հիմունքներին՝ հատկապես նյութերի և արժեքների, ինչպես նաև մշակույթային արժեքների փորձաքննությունների կազմակերպման առանձնահատկություններին, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությունը և դատափորձագիտական ոլորտին առնչվող նորմատիվ իրավական կարգավորումներին։

Փորձաքննությունների ազգային բյուրոյում գտնվելու օրերի ընթացքում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների ակտիվ շփումներ ունեցան և մասնագիտական պրակտիկա անցան Բյուրոյի համանուն փորձագիտական ստորաբաժանումներում։

Բյուրոյի համապատասխան փորձագետների կողմից ներկայացվեց և ցուցադրվեց իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություւններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։

Աննա Խոխի կողմից առավել հետաքրքրվածություն ցուցաբերվեց 2018 թվականից Բյուրոյում ներդրված և հաջողությամբ կիրառվող դենդրոքրոնոլոգիական մեթոդով իրականացվող փորձաքննությունների իրականացման հնարավորություններին, տվյալների բազայի հավաքագրման և մեթոդաբանական կիրառական գործառույթներին՝ ներկայացնելով նաև այդ ուղղությամբ իր ունեցած փորձն ու ձեռքբերումները;

Իրինա Սկվարցովան, մշակութաբանական փորձաքննություների հնարավորություններին ծանոթանալուց զատ, մեծ հետաքրքրվածություն ցուցաբերեց մշակութային արժեքների փորձաքննությունների համալիր իրականացման և առավել հիմնավորված ու արժանահավատ արդյունքի ստացման ապահովման առումով Բյուրոյի ունեցած փորձին, տարբեր բնագավառների հետազոտական մեթոդների զուգահեռ և հաջորդաբար կիրառման, ինչպես նաև ստացված արդյուքների մեկնաբանության առանձնահատկություններին։

Բյուրոյում գտնվելու ընթացքում համանման մասնագիտական ուղղվածության փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, կատարվեցին համատեղ հետազոտական աշխատանքներ, իրականացվեց նաև գիտագործնական սեմինար, որոնց շրջանակներում վերլուծվեցին և ներկայացվեցին առկա ձեռքբերումների և խնդիրների պայմաններում համապատասան փորձագիտական ուղղությունների զարգացման հեռանկարները, ձևավորվեցին աշխատանքային սերտ կապեր՝ հետագա ակտիվ համագործակցության ծավալման նպատակով։

Բելառուսի Հանրապետության փորձագետները այցի շրջանակներում՝ աշխատանքային օրերի ավատին Բյուրոյի գործընկերների ուղեկցությամբ մասնակցեցին նաև մշակույթային միջոցառումների, այդ թվում այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ լռությամբ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը:

25 October 2021