slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի աշխատակիցները գիտագործնական պրակտիկա անցելու նպատակով գործուղվել էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 20-ից 24-ը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Յուրի Սոբոլը, դատաբժշկական և դատահոգեբանական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Զարախովիչը, ինչպես նաև մշակութաբանական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Նոննա Շարկովան գիտագործնական պրակտիկա անցան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:

Բյուրոյում պրակտիկայի առաջին օրը բելառուսի գործընկերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետությունում փորձաքննությունների կատարման դատավարական և կազմակերպչական հիմունքներին, փորձաքննությունների կազմակերպման և իրականացման առանձնահատկություններին, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությանը, փորձագիտական ներուժի շարունակական զարգացմանը, դատափորձագիտական ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրների՝ գործընկերներին մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր:

Գիտության գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանի կողմից կազմակերպվեցին շրջայցեր Բյուրոյի լաբորատորիաներով, որի ընթացքում բելառուս գործընկերները ծանոթացան առկա հնարավորություններին և ձեռքբերումներին, առանձին քննարկումներ ունեցան համապատասխան փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ:

Վերապատրաստման օրերի ընթացքում, համաձայն հաստատված անհատական ծրագրերի, Բյուրոյի դատաբժշկական և մշակութաբանական ստորաբաժանումներում ներկայացվեցին ըստ բնագավառների առաջադրվող խնդիրների լուծման համար կիրառվող հետազոտությունների մեթոդներն ու մեթոդիկաները, դրանց կիրառման առանձնահատկությունները, դատավարական և մասնագիտական պահանջների համատեղմամբ փորձագիտական եզրակացության կազմման հիմնական ասպեկտները, ցուցադրվեցին հետազոտական աշխատանքների գործնական բաղադրիչները, դրանց կատարմանն անմիջական մասնակից դարձնելով նաև վերապատրաստվողներին: Ներկայացվեցին նաև փորձաքննությունների կատարմանն առնչվող բոլոր մանրամասներն ու առանձնահատկությունները՝ ներառելով տվյալ բնագավառների փորձաքննությունների բոլոր ուղղությունները:

Գիտագործնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Յուրի Սոբոլի և դատաբժշկական ու դատահոգեբանական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Զարախովիչի համար դասընթաց անցկացվեց նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանի կողմից, որի ընթացքում ներկայացվեցին առանձին բարդ փորձաքննությունների իրականացման վերաբերյալ առկա փորձը, համապատասխան հետազոտությունների մեթոդների կիրառմամբ արդյունքների ստացման և դրանց համադրված վերլուծության հիման վրա հիմնավորված և պատճառաբանված եզրակացությունների կազմման առանձնահատկությունները:

Գործուղման շրջանակներում հյուրերն այցելեցին Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Ռուբեն Սևակ թանգարան, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը:

Արդյունքում հայ և բելառուս գործընկերների միջև ձևավորվեցին աշխատանքային սերտ կապեր՝ հետագա ակտիվ համագործակցության, նաև համատեղ գիտական աշխատանքերի ծավալման նպատակով:

30 June 2022