slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում շարունակում է գիտագործնական սեմինարների շարքը

News_Image

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են վերլուծական բնույթի սեմինարների անցկացումը, ինչպես Կազմակերպությունում գործող բոլոր փորձագիտական ուղղություններով, այնպես էլ ընդգրկելով ոլորտներ՝ ուղղված միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը, ներդրմանն ու կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Սեմինարների իրականացումը նպատակ ունի ապահովել փորձաքննությունների կատարման մասնագիտական ներուժի, փորձագիտական հմտությունների, հետազոտական և վերլուծական կարողությունների զարգացումը՝ ձևավորելով խնդիրների վեր հանման և արդյունավետ լուծումների ուղիների մշակման մասնագիտական մոտեցումներ:

Այս շարքում հարկ է ներկայացնել 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած հերթական գիտագործնական սեմինարը՝ «Փորձագետի քրեաիրավական պաշտպանությունը և պատասխանատվությունը ՀՀ քրեական նոր օրենսդրության պայմաններում» խորագրով, որն անցկացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղուկասյանի կողմից:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ քրեական նոր օրենսդրությամբ տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք վերաբերում են դատափորձագիտական ոլորտին, դրական և բացասական միտումները, որոնք կարող են այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ քրեական վարույթի իրականացման շրջանակներում դատական փորձաքննություն իրականացնելու գործընթացի վրա:

Սեմինարի մասնակիցների միջև ծավալվեցին ակտիվ և արդյունավետ քննարկումներ:

04 May 2022