slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկվել են ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները

News_Image

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության համաձայն Կազմակերպության կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետական պայմանագրի շրջանակներում 2019 թվականի ապրիլի 08-ից մեկնարկվել է փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների /նախաքննության, հետաքննության և այլ մարմինների աշխատակիցների/ ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների իրականացումը։ 
Այս տարի դասընթացներին ներգրավելու են ՀՀ դատախազության համակարգի դատախազներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և այլ ստորաբաժանումների իրավասու աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի իրավասու սպաներ և ռազմական ոստիկանության իրավասու աշխատողներ, ազգային անվտանգության ծառայության իրավասու աշխատակիցներ, դատական համակարգի իրավասու աշխատողներ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների իրավասու աշխատողներ, ինչպես նաև իրավասու այլ մարմինների աշխատակիցներ: 
Դասընթացներն իրականացվում են Կազմա¬կերպության ուսուցման և որակավորման կենտրոնի և համապատասխան փորձագիտական բաժինների ղեկավարների և առաջատար փորձագետների, մասնագետների կողմից կազմված և կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ծրագրեր-սեղմագրերում ընդգրկված արդիական թեմաներին համապատասխան՝ ներառելով թվով 71 թեմաներ, ընդ որում, կազմակերպված դասընթացների նեղ մասնագիտական ուղղությունների ցանկը և ուսումնական ծրագրերը կազմվում են՝ հաշվի առնելով նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը: 
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին, ի թիվս իր կանոնադրական մյուս գործառույթների իրականացման, նշված դասընթացների կազմակերպման միջոցով նպաստելով Հայաստանի Հանրապետությունում իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմիների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

29 April 2019