slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկել են փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացները

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված լրացուցիչ կրթության ուսուցման ծառայությունների գնման պետական պայմանագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 23-ից մեկնարկել է փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների /նախաքննության, հետաքննության և այլ մարմինների/ աշխատակիցների ուսուցման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների իրականացումը։

Այս տարի դասընթացներին ներգրավված են և մասնակցելու են ՀՀ դատախազության համակարգի, ոստիկանության, քննչական կոմիտեի, ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի և այլ իրավասու մարմինների աշխատաողներ: Դասընթացներին ներգրավված են նաև Արցախի Հանրապետության դատախազության, ներքին գործերի նախարարության և քննչական կոմիտեի իրավասու աշխատակիցներ:

Դասընթացները ներառում են դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններով առնվազն 71 արդիական թեմաներ՝ հաշվի առնելով նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը: 

Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքնությունների նշանակման, կատարման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կիրականացնեն գիտելիքների և հմտությունների կատարելագործում՝ փորձաքննություններ նշանակելիս ոչ միայն առավել թիրախային և անհրաժեշտ ձևաչափերի որոշման, այլև առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխանների ստացում ենթադրող հարցադրումների առաջադրման համար, ինչպես նաև կկարողանան գործնականում կիրառել այդ գիտելիքները՝ ձևավորելով կատարված փորձաքննության արդյունքների՝ Փորձագետի եզրակացության հիմնավորվածության և պատճառաբանվածության գնահատման համար անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ՝ ապահովելով հանցագործությունների քննության բարձր որակը՝ ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների լայն գործածման իրականացմամբ:

Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն մեր երկրում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատաման գործում:

03 June 2022