slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված դասընթացին

News_Image

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Թբիլիսիի գրասենյակի կողից ստացված հրավերի համաձայն 2019թ. նոյեմբերի 11-ից 15-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժին պետ Ա.Գալստյանը և թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Թովմասյանը մասնակցել են «Ապօրինի սինթետիկ թմրամիջոցների առաջացման միտումները» թեմայով կազմակերպված դասընթացին:
«Ապօրինի սինթետիկ թմրամիջոցների առաջացման միտումները» թեմայով դասընթացի նպատակն է տեղեկություններ տրամադրել աշխարհում ի հայտ եկած թմրամիջոցների գործերի քննության մեթոդների արդի միտումների, նոր սինթետիկ թմրամիջոցների, առաջացող թմրամիջոցների ապօրինի արտադրության մեթոդների մասին: Դասընթացի թեմաները ներառել են քննչական տեխնիկաները, որոնք կիրառվում են անդրազգային թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, նոր հոգեներգործուն նյութերը և գաղտնի լաբորատորիաները: Գաղտնի լաբորատորիան ցանկացած այն լաբորատորիան է, որտեղ պատրաստվում են ապօրինի շուկայի համար թմրամիջոցներ (ֆենտանիլ և այլ սինթետիկ օպիատներ, սինթետիկ կանաբինոիդներ («սփայս»), կատինոններ («բաղնիքի աղեր»), մեթամֆետամին, հերոին, կոկային, էքստազի) պատրաստելու անհրաժեշտ սինթեզման և/կամ ձևավորման գործընթացը:
Դասընթացին մասնակցել են թմրամիջոցների գործեր քննող փորձառու քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, փորձաքրեագետներ, քիմիկոսներ, որոնք առնչվում են կամ կարող են առնչվել ի հայտ եկող նորագույն և սինթետիկ թմրանյութերի անդրազգային հանցագործությունների, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար դրանց վտանգի հետ: Դասընթացի մեջ ներառված էին նաև քիմիական պրեկուրսորների քննության մեթոդները, ակնարկ վերահսկման, օրենքների և կանոնակարգերի, վերահսկվող նյութերի ցանկի, հաշվառման պահանջների, 1988թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի (Ցանկ I և II մեջ ներառված քիմիական նյութեր), քիմիական նյութեր արտադրող ընկերությունների ստուգումների և աուդիտի, վերահսկման մեթոդների, խնդրահարույց դեղերի և քիմիական նյութերի վերաբերյալ: Մասնակիցները ներգրավվել են նաև վարժանքներին՝ բացահայտելով անօրինական թմրամիջոցների արտադրական պրոցեսները, անհրաժեշտ պրեկուրսոր քիմիական նյութերի ծագումը, որպես քրեական մեղադրանք առաջադրելով քիմիական նյութերի մատակարարներին, թմրամիջոցներ արտադրողներին և դրանց վաճառքով զբաղվողներին: Դասընթացն անցկացրել են DEA-ի Միջազգային ուսումնական ծրագրերի բաժնի ներկայացուցիչները՝ Ջերիի Պոդորսկին (դատական քիմիկոս), Ջեյ Մորտենսոնը (հատուկ գործակալ), Անն Չին (քննիչ), Դեմիա Փրիլսին (քիմիկոս), Օլուբուկոլա Քալեայեն (դեղագետ) և Անդրե Արմենդարիզը (գործակալ): Մասնակիցները դասընթացի ավարտին ստացել են վկայականներ:

18 November 2019