slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությունը «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին

News_Image

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հրավերով 2022 թվականի hունիսի 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա. Ղուկասյանը, հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ փորձագետները մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կազմակերպված՝ «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական և քրեադատավարական խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին, որին առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀՀ, ՌԴ, Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ուսումնական և գիտահետազոտական 12 հաստատության ներկայացուցիչ:

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը՝ ողջունելով ու շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին, ընդգծելով համաժողովի թեմայի կարևորությունն ու արդիականությունը ոչ միայն մասնակից երկրների, այլև ամբողջ աշխարհի համար, նշելով որ թրաֆիքինգը (մարդկանց առևտուրը) համաշխարհային խնդիր է, որը պահանջում է պետությունների ու միջազգային կառույցների միացյալ և համընդգրկուն պայքար՝ անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի դեմ՝ հաշվի առնելով տվյալ հանցագործության զարգացման բազմաշերտ փուլերը:

Համաժողովի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա. Ղուկասյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գ.Շահվերդյանը հանդես եկան զեկույցներով, համապատասխանաբար՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների կանխարգելման միջոցները և քրեաբանական հատկանիշները» և «Թրաֆիքինգի ուսումնասիրումը որպես բռնություն դատահոգեբանական փորձաքննությունների շրջանակում» վերտառությամբ, ներկայացնելով թրաֆիքինգի որպես բռնության երևույթի առաջացման մեխանիզմների, թրաֆիքինգի զոհ դարձած անձանց անհատական հոգեբանական առանձնահատկությունների հետ դրանց կապի, անձի, նրա ընտանիքի և սոցիումի վրա այդ երևույթի բացասական հոգեբանական հետևանքների, ինչպես նաև տվյալ գործերով դատահոգեբանական փորձաքննությունների շրջանակներում համապատասխան հետազոտական մեթոդների և մեթոդիկաների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ մի շարք խնդիրներ:

Համաժողովի ընթացքում մասնակիցները զեկույցներով անդրադարձան խնդրի քրեաիրավական, քրեաբանական, քրեադատավարական ոլորտների ուսումնասիրմանը ԱՊՀ երկրներում: Ներկայացվեցին արարքը կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, գործի քննության, ապացուցման գործընթացի, հանցագործության համակցման, ներպետական ու միջազգային օրենսդրական կարգավորումները, դատահոգեբանական մոտեցումները:

Առանձնակի մանրամասնությամբ բանախոսները վերլուծեցին թրաֆիքինգի տեսակները, ներկայացրեցին դրա վերաբերյալ իրականացրած վիճակագրական աշխատանքները՝ ընդգծելով տվյալ հանցագործության լատենտայնության բարձր աստիճանը, տուժած անձանց թիրախային խմբերը և քրեածին տարրերը:

Առաջարկվեցին նոր լուծումներ թրաֆիքինգի կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման համար:

07 July 2022