slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են «Քիմիական ծագման սուր թունավորումների մշտադիտարկում» թեմայով գիտագործնական համաժողովին

News_Image

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության, Մոսկվայի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի և դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի կողմից 2018 թվականի նոյեմբերի 07-ին կազմակերպվել և անցկացվել է ՌԴ դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի ուսումնական միջոցառումների ծրագրում ընդգրկված գիտագործնական համաժողով ուղիղ հեռարձակմամբ՝ «Քիմիական ծագման սուր թունավորումների մշտադիտարկում» թեմայով: 
Վերը նշված համաժողովին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանի գլխավորությամբ, դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի հրավերով մասնակցում էին նաև դատաբժշկական փորձաքննությունների բաժնի hյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հայկազն Չախոյանը, տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձաքննությունների բաժանմունքի պետի պաշտոնակատար Նելլի Կիրակոսյանը, ինչպես նաև փորձագետներ Սուրեն Օլեյանը և Հովհաննես Մխոյանը:
Գիտագործնական համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոն, որից հետո հնչել են զեկույցներ՝ ալկոհոլի և թմրանյութի հարբածության վիճակների կլինիկական և փորձագիտական գնահատման, ժամանակակից փուլում տոքսիկոլոգիական իրավիճակի և հիմնախնդիրների, երեխաների մոտ էթիլ սպիրտով թունավորումից մահվան ախտորոշման դատաբժշկական հիմնախնդիրների, դատաքիմիական հետազոտությունների օբյեկտիվ արդյունքների ստացման և դրանց գնահատման վերլուծական կարողությունների ու հիմնական ասպեկտների վերաբերյալ: 
Համաժողովի ավարտին Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոն ամփոփելով համաժողովի արդյունքները հատուկ կարևորել է քիմիական ծագման սուր թունավորումների մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտությունն, ինչը հնարավորություն կտա վերահսկել իրավիճակը և արդյունավետ ղեկավա րել իրականացվող հետազոտությունների առկա հնարավորությունները:
Գիտագործնական համաժողովի ավարտից հետո «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մասնակիցների կողմից ամփոփվել են մասնագիտական զեկույցների արդյունքները և առկա ձեռքբերումները՝ տոքսիկոլոգիական ոլորտի փորձագետների ու մյուս աշխատակիցների մասնագիտական որակի և հմտությունների կատարելագործման, բաժանմունքում իրականացվող փորձաքննությունների որակի էլ ավելի բարելավման և կիրառվող մեթոդների արդիականացման նպատակով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բոլոր մասնակցած աշխատակիցներին տրվել են համապատասխան անվանական վկայականներ:

12 November 2018