slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն

News_Image

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Բելառուսի Հանրապետություն՝ համագործակցային կապերի խորացման, գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մասնագիտական ներուժի և անվտանգության համակարգի կատարելագործման ուղղությունների նախանշման, համատեղ աշխատանքային հեռանկարների քննարկման, դատափորձագիտական բնագավառում բելառուսական կողմի հնարավորություններին, գիտական հետազոտությունների արդյունքներին և դրանց ինտեգրման առաջնահերթություններին ծանոթանալու, մի շարք հարցերի քննարկման և փորձի փոխանակման, այդ թվում՝ տեղեկատվական և ցանցային համակարգերի ապահովման վերաբերյալ, ինչպես նաև տեղում ծանոթանալու փորձագիտական ներուժին և հնարավորություններին, ոլորտի գործունեության ապահովման ժամանակակից մոտեցումներին, սկզբունքներին, մեթոդներին, գիտամեթոդական ապահովմանը և մի շարք այլ կարևոր խնդիրներին:

Աշխատանքային այցի առաջին օրը Բյուրոյի պատվիրակությանն ընդունեց Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Ավսիյուկը՝ նախագահի տեղակալների և գիտագործնական կենտրոնի ղեկավարի մասնակցույթամբ, որի ընթացքում քննարկվեցին դատափորձագիտական ոլորտի գործունեության արդյունավետ իրականացման ապահովման և դատափորձագիտական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք կարևոր հիմնահարցեր: Տեղի ունեցավ նաև շրջայց Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեում՝ տեղում ծանոթանալով կոմիտեի հնարավորություններին, առկա հետազոտական, սարքավորումային և մեթոդական բազային:

Աշխատանքային այցի շրջանակներում առանձին հանդիպումներ են տեղի ունեցել նաև՝ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավարի և անձնակազմի, կոմիտեի կազմում գտնվող՝ «Անձնակազմի վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտ»-ի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կոմիտեի դատաբժշկական

փորձաքննությունների գլխավոր վարչության ղեկավարության և անձնակազմի, դատագենետիկական փորձաքննությունների ստորաբաժանման, ինչպես նաև Մինսկ քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների երկրորդ վարչության անձնակազմի հետ: Հանդիպումների շրջանակներում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության գործընկերների՝ համապատասխանաբար գիտագործնական կենտրոնի ղեկավար Վ.Պոզնյակի, ինստիտուտի ռեկտոր Պ.Վրյուբլևսկիի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատաբժշկական փորձագետ Յ.Ավսիյուկի գլխավորությամբ՝ փորձագիտական մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավարների ու առաջատար մասնագետների հետ միասին:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ոլորտի զարգացման ապահոմանը նպատակաուղղված մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքների, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպումների ավարտին Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Բելառուսի իր գործընկերներին ջերմ ընդունելության և նախաձեռնողականության համար: Երկկողմ համաձայնություններ են ձեռք բերվել նախանշված բոլոր ուղղություններով համագործակցային կապերի ամրապնդման և փոխգործակցության խորացման ուղղությամբ:

28 June 2022