slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը Ուկրաինայում մասնակցել է միջազգային գիտագործնական համաժողովին

News_Image

Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Կլյուևի հրավերով 2019 թվականի ապրիլի 18-ից 20-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ գործուղվել են Ուկրաինայի Հանրապետություն քաղաք Խարկով՝ մասնակցելու «Դատական փորձագիտության և քրեագիտության արդի հարցերը» միջազգային գիտագործնական համաժողովին՝ նվիրված Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի 150-ամյակին:
Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցության հիմնական նպատակն էր դատափորձագիտական բնագավառում փոխանակել առկա տեսական և գործնական հնարավորությունները, գիտական հետազոտությունների արդյունքները, դիտարկել արտերկրում կատարվող հետազոտությունների արդյունքների ինտեգրման հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ դատափորձագիտական առաջատար կառույցների լավագույն փորձին և գործընկեր երկրներում դատափորձագիտական ոլորտի զարգացման գործընթացներին ու հեռանկարներին:
Միջազգային գիտագործնական համաժողովին ելույթներով հանդես են եկել Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Կլյուևը, Ուկրաինայի արդարադատության փոխնախարար, ի.գ.դ, Սվետլանա Գլուշենկոն, ինչպես նաև պետական մարմինների և բուհերի ղեկավարներ, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը։
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում հնչել են մի շարք ելույթներ նվիրված դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտների արդիական հիմնախնդիրներին, մեթոդների և միջլաբորատոր փորձարկումների վալիդացման միջազգային փորձին, քրեագիտության դերին, դատական փորձաքննության ոլորտը կարգավորող ազգային օրենսդրությանը, վերջինիս հետ կապված խնդիրներին և մարտահրավերներին, դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում սխալների կանխարգելմանը, դատական փորձագետի մասնագիտությունում առկա կոռուպցիոն ռիսկերի և փորձագիտական նեղ ոլորտների հիմնախնդիրներին, դատափորձագիտական նույնականացման մեթոդոլոգիայի արդի հարցերին և այլն: 
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ փորձագիտության բնագավառին առնչվող իրավական լուծումների շրջանակներում գործող օրենսդրական՝ դատավարական կարգավորումների, ինչպես նաև գործնական հարցերի վերաբերյալ: Ուկրաինայի արդարադատության նախարարության դատական փորձաքննության Լվովի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Օ.Ֆ.Կուրիլովայի, Ուկրաինայի արդարադատության նախարարության Օդեսայի դատական փորձաքննության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ա.Ի.Ռիպենկոյի և Խարկովի տարածաշրջանային դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի տնօրեն Յու.Ն.Կռաֆչենկոյի հետ քննարկվել են դատափորձագիտական ոլորտի զարգացման հեռանկարները և ուղղությունները, կիրառվող մեթոդները և մեթոդիկաները, համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապատասխան խորհրդատվությունների և համատեղ աշխատանքների իրականացման ուղղությունները: 
Գիտաժողովի շրջանակներում շրջայց է կատարվել պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ փորձագիտական բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց վերջին ձեռքբերումները և առաջիկա նորարարական նախաձեռնությունները, ծանոթացվել է կիրառվող սարքերին, փորձագիտական հնարավորություններին և փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած փորձին: Գիտաժողովի շրջանակներում Խարկովի տարածաշրջանային դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի տնօրեն Յու.Ն.Կռաֆչենկոյի հրավերի համաձայն ճանաչողական այց է կատարվել դատաբժշկական փորձաքննությունների բյուրո, որտեղ տնօրեն Յու.Ն.Կռաֆչենկոյի կողմից ներկայացվել են բյուրոյի բոլոր ստորաբաժանումների աշխատանքները, կիրառվող մեթոդներն ու մեթոդիկաները, այց է կատարվել բյուրոյի տարածքում տեղակայված բժշկական ամբիոնի ուսումնական բազա, որտեղ ամբիոնի անձնակազմի կողմից մանրամասն ներկայացվել են դասընթացների կազմակերպչական, մասնագիտական և հետազոտամեթոդաբանական առկա մոտեցումները և մեթոդները, դիտակտիկ նյութերը, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա մի շարք կարևոր հիմնախնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները: 
Գիտաժողովի ընթացքում ճանաչողական այց է կազմակերպվել նաև Խարկովի ազգային բժշկական համալսարան, որտեղ համալսարանի ղեկավարության կողմից մանրամասն ներկայացվել են բուհում գործող ուսումնական ծրագրերը, ուսումնական գործընթացը, բուհական և հետբուհական ուսումնառության կազմակերպման առանձնահատկությունները, դատաբժշկական և դատափորձագիտության բնագավառներին վերաբերող այլ նեղ մասնագիտությունների գծով ուսումնառության կազմակերպման գործընթացը: 
Գիտաժողովի ընթացքում Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի հարակից տարածքում տեղի է ունեցել նաև Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի հուշարձանի բացման արարողությունը:
 Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ հանդիպումն իրականացնել Երևանում 2019 թվականի սեպտեմբեր ամսին:

23 April 2019