slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտագործնական գիտաժողովի

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ սույն թվականի հոկտեմբերի 01-ին մասնակցեցին Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության ժամանակակից ասպեկտները. տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի միջոցով:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական ​​և գիտական ​​հաստատությունների, Մոլդովայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև դատափորձագիտական ​​ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Լիտվինենկոն, Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով և ելույթներով հանդես եկան ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականեր, այդ թվում Բյուրոյի տնօրենի տեղակալ գիտության գծով Պ․Ոսկանյանը և քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու Ա.Ղուկասյանը:

Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Բյուրոյի աշխատողների կողմից ներկայացված գիտական հոդվածները:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովներին մասնակցությունը՝ միջազգային համագործակցության ամրապնդման և շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման, լավագույն փորձի փոխանակման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:

04 October 2021