slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային հավատարմագրման Թվինինգ ծրագրի մեկնարկային համաժողովին

News_Image

2021 թվականի սեպտեմբերի 24-ին  «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ գերմանաիտալական փորձագիտական խմբի հետ համատեղ իրականացվող «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրան համակարգի ճանաչման համար» Թվինինգ ծրագրի մեկնարկային համաժողովը, որին մասնակցեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Հովսեփյանը, տնօրենի տեղակալ գիտության գծով Պ․ Ոսկանյանը և որակի ապահովման բաժնի պետ Է․ Նալբանդյանը:

Համաժողովին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի  տեղակալ Արման Խոջոյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Իտալիայի Հանրապետության դեսպանատների, Եվրոպական միության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ-ում գործող հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Համաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության համագործակցության նախագահ Ֆրենք Հեսը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսության և էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Սարա Գրեսյբաումը, Գերմանիայի հավատարմագրման մարմնի (DAkkS) ներկայացուցիչ, Թվինինգ ծրագրի ղեկավար Դոկտոր Թոմաս Ֆակլամը, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (ARMNAB) տնօրեն Անի Օբոսյանը և այլոք:

Վերջիններս իրենց խոսքում ներկայացրեցին Թվինինգ ծրագրի առանցքային խնդիրը, այն է՝ աջակցել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը՝ Հայաստանի հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես ազգային Որակի ենթակառուցվածքի հիմնասյուներ:

ԵՄ-ի և Հայաստանի միջև հավատարմագրմանն առնչվող տարբերությունների նվազեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված որակի գործիքների կիրառման խրախուսումը ռազմավարական կարևոր քայլ է՝ փոխադարձ առևտրի խթանման և արտահանման շուկաների ընդլայնման համար: Թվինինգ ծրագրի և ARMNAB-ի ղեկավարների միջև հանդիսավոր կերպով տեղի ունեցավ համագործակցության ստորագրման արարողություն և ծրագրի նախնական աշխատանքային պլանի հաստատում:

Հարկ է նշել, որ Հավատարմագրման եվրոպական համագործակցության երկկողմ համաձայնագրերի ստորագրող կողմի կարգավիճակի ձեռքբերումը առավել դյուրին կդարձնի նաև Հայաստանի Հանրապետությունում դատական լաբորատորիաների ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջներով միջազգային հավատարմագրման ստացման գործընթացի իրականացմանը, ինչը չափազանց կարևորվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից, որով էլ մեծապես պայմանավորված էր Բյուրոյի շահագրգիռ մասնակցությունը նշված համաժողովին։

28 September 2021