slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բնագավառի փորձագետները մասնակցել են «Cybercrime@EAP 2018» ծրագրին

News_Image

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Շխիկյանը, ոլորտի առաջատար փորձագետներ՝ Սարգիս Գրիգորյանը, Արթուր Հարությունյանը և Աշոտ Ադամյանը մասնակցել են կիբերհանցագործությունների գծով քննչական ցանցի տարածաշրջանային որակավորման դասընթացներին:
Դասընթացը կազմակերպված էր արևելյան գործընկերության երկրների համար Եվրոպական խորհրդի և Եվրամիության համատեղ «Partnership for Good Governance» (PGG) գործընկերության «Cybercrime@EAP» ծրագրի շրջանակներում: «Cybercrime@EAP» 2018 նախագիծը նպատակաուղղված է աջակցելու Արևելյան գործընկերության քրեական արդարադատության հաստատություններին՝ հզորացնելու իրենց հնարավորությունները միջազգային համագործակցության համար կիբերհամագործակցության և էլեկտրոնային ապացույցների հայտնաբերման ուղղությամբ։ Միջազգային համագործակցության նախնական նպատակն է կիբերհանցագործության հետազոտության արժանահավատ ապացույցների պահպանումը, ինչը կարող է կիրառվել քրեական գործերի նախադատական և դատական ընթացքում։ 
Դասընթացին մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Արդարադատության նախարարության իրավասու աշխատակիցները և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները: Դասընթացն իրականցվել է Գերմանիայի, Կիպրոսի և Ռումինիայի Եվրոպական կիբերհանցագործությունների դեմ պայքարի որակավորման և ուսուցման խմբի (ECTEG-European Cybercrime Trainig and Education Group) վերապատրաստողների կողմից: 
Տվյալ դասընթացի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության հրավերով կազմակերպություն էին այցելել դասընթացի մասնակիցները և դասախոսական անձնակազմը: Այցի ընթացքում հյուրերը հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի և համակարգչատեխնիկական փորձաքննությունների ստորաբաժանման անձնակազմի հետ, որի ընթացքում ծանոթացել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներին, իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքներին, դրանց ուղղվածություններին, հատկապես համակարգչատեխնիկական փորձաքննությունների իրականացվող փորձագիտական հնարավորություններին և առկա ձեռքբերումներին, իրականացվող փորձաքննությունների մեթոդոլոգիային, փորձագիտական բաժինների, լաբորատորիաների, համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի համակարգչային սարքերի ապարատածրագրային հնարավորություններին, բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաներին և այլն: Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի ներկայացուցիչները քննարկել են կիբերհանցագործությունների դեմ պայքարում ինտերնետ և կապի ծառայություն մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխգործակցության կանոնակարգմանն ուղղված օրենսդրական ակտերը, կիբերհանցագործության հետ կապված տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և էլեկտրոնային ձևով ապացույցների հավաքագրման մի շարք կարևոր հարցեր՝ նպատակ ունենալ հետագայում մշակել գիտական համատեղ ծրագրեր: 
Այցելության ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանին արդյունավետ այցի հնարավորության ընձեռման համար:

08 October 2018