slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվեց միջազգային վեբինար Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնակցությամբ

News_Image

2022 թվականի մայիսի 19-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ճապոնիայում էկոլոգիական մշտադիտարկում իրականացնող առաջատար կառույցներից մեկի՝ Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի (Environmental Control Center Co., Japan) հետ 2018 թվականից սկսած ակտիվ համագործակցության շրջանակներում կազմակերպվեց հերթական առցանց վեբինարը:

Վեբինարին որպես մոդերատորներ հանդես եկան Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի ավագ մասնագետ Մասաշի Սուգիյեն և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:

Վեբինարին մասնակցեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան բնագավառների փորձագետները, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա.Թադևոսյանը։

Վեբինարը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում դատաէկոլոգիական փորձաքննությունների բնագավառի մի շարք կարևոր հիմնախնդիրների, որի շրջանակներում հնչեցին մի շարք ելույթներ՝ նվիրված դատաէկոլոգիական փորձաքննությունների արդի հիմնախնդիրներին, էկոլոգիական փորձաքննության նորագույն մեթոդներին և մեթոդիկաներին, հանքարդյունաբերության ոլորտի և փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության խնդիրներին, շրջակա միջավայրի վրա պոչամբարների ազդեցությանը, դրա նվազեցման մեթոդներին և այլ առաձնահատկություններին։

Վեբինարի ընթացքում տեղի ունեցան նաև գործնական քննարկումներ Ճապոնիայի շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնագետների հետ՝ միջազգային համագործակցության շրջանակներում հետագա համատեղ աշխատանքային հեռանկարների նախանշման, աշխատանքների շարունակական իրականացման և ներուժի համատեղմամբ կարևոր ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման ուղիների մշակման համար։

24 May 2022